Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն «Telegram»-ալիքում հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ագրեմանը հանձնել է ուկրաինական բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում ներկա պահին բացակայում է Զալուժնիին դեսպանի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը:
«Մեծ Բրիտանիան համաձայնեցրել է Վալերի Զալուժնիի թեկնածությունը Ուկրաինայի նոր դեսպանի համար։ Այժմ պետք է հայտնվի Ուկրաինայի նախագահի հրամանագիրը նշանակման մասին»,- գրել է Գոնչարենկոն։




















































