Երևան, 25.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:

Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արձանագրվել է Փաշինյանի և Լուկաշենկոյի շփման պահը ԲՐԻԿՍ-ի շրջանակում Սաակաշվիլին դիմել է հայերին Նոր սիրավե՞պ.Իննա Խոջամիրյանն ու Արսեն Միքայելյանը գրկախառնված սիրառատ հրապարակում են արել Ադրբեջանցիների դեմ միայնակ մնացած զինվորը․ Տարոնը հրաժարվեց հանձնվել Պրիմորյեում մեքենան բախվել է КамАЗ-ին․ 3 հոգի տեղում մահացել է, որից երկուսը երեխա Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել Հունաստանի դեսպանը աջակցել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտություններին Երևանում և 7 մարզերում ժամերով լույս չի լինելու ԿԽՄԿ աջակցությամբ սահմանամերձ Խնածախ ու Վաղատուր գյուղերում չմշակվող հողատարածքը դարձել է վարելահող Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը Հայաստանի լեռնային մարզերում կրկին ձյուն կտեղա. Արարատյան դաշտում կգրանցվի -1-ից -5 աստիճան ցուրտ Ինչպես է 46-ամյա Սյուզաննան սպանել ամուսնուն․ Գագիկ Շամշյանի հրապարակած տեսանյութը՝ դեպքի վայրից Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է Հոկտեմբերի 25-ից սկսած հարյուրավոր հասցեներում 24 ժամից ավել գազ չի լինելու Միրգ՝ որը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, բուժում ստամոքսի խնդիրները Հակակրոնական կեցվածք ունեցող Բաքու հրավիրված կրոնական առաջնորդները կայցելեն օկուպացված Արցախ. Դանիելյան Մեր գալակտիկայում ամենահզոր գամմա ճառագայթների առեղծվածային աղբյուր է հայտնաբերվել Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավոր կա. shamshyan.com Արդյո՞ք նորից կփոխվի արդեն իսկ «սահմանազատված» սահմանը Մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Տիգրան ԱվինյանՀայտնի է՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում որ հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի հավաքականը Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. կա 6 վիրավոր Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. ՆԳՆ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կապ չունի՝ իրենց արածը դավաճանություն է, թե՞ տգիտություն․ Նաիրի ՍարգսյանՀասկացել է, որ հայրը հեռանում է, լաց է լինում. Սիլվի Բարկովայի անկեղծ հրապարակումը Չիրականացված 20 ծրագիր՝ 2020-ից տեղահանված հայրենակիցներին․ որտե՞ղ է ստում սոցնախարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Մեծամորում այրվել է գյուղացու հավաքած 500 հակ անասնակերը 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Չարենցի փողոցում թմրանյութ տեղադրելու պահին. Պարեկները նկատել են Նորվեգիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից Ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի քրդական զինյալների թիրախներին Հոկտեմբերի 25-ին՝ նախագահական նստավայր. Սրբազան պայքարը հայտարարություն է տարածել Կարևոր՝ ուսուցիչների համար․ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կամավոր ատեստավորման ընթացակարգը Կանոնակարգի հաստատմամբ ՔՊ–ն հրաժարվեց Արցախից ու անկախության հռչակագրից. Ավետիք Չալաբյան Նիժնի Նովգորոդում անտոմս ուղևորը ջարդել է էլեկտրական ավտոբուսի պատուհանը՝ իրեն իջեցնելուց հետո Արտակարգ դեպք․ 5 լրացուցիչ օրգաններ են հայտնաբերվել որովայնի ուժեղ ցավ ունեցած կնոջ մոտ Նորվեգիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել (լուսանկարներ) Լիբանանում «Հըզբոլլահի» անդամ հայ է զոhվել Ուշադրություն․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Նշված փողոցը միակողմանի փակ է լինելու Մեկ ամիս շարունակ ժամը 00:00-ից - 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը «Թոռս ասում է՝ այս ի՞նչ ընտանիք է, վերջը մենք ընտանիքով հաց ուտելո՞ւ ենք, թե՞ չէ». Դավիթ Հակոբյան 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանըՈւկրաինայում պետք է հաստատվի արդար խաղաղություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. Գուտերեշ Փաշինյանը և Ալիևն են հանդիպել․ ի՞նչ է հանձնարարվել ԱԳ նախարարներին խաղաղության հարցով Հրդեհ Մեղրի քաղաքում