Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը միշտ էլ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Հայաստանը շարժվում է «ժողովրդավարության բաստիոն» դառնալու ճանապարհով։ Պատահական չէ, որ տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ նա փորձում էր հատուկ ներկայացնել, թե ինչ հաջողությունների է հասել Հայաստանը ժողովրդավարության բնագավառում։ Ավելին, իր սահմանափակ միջազգային շփումների համատեքստում նա անգամ ժողովրդավարությունը հայտարարեց որպես Հայաստանին բնորոշ բրենդ։ Իրականում Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ավելին, ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը հետընթաց է գրանցում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ի թիվս այլ խայտառակ երևույթների, ահազանգում են նաև Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ Ընդ որում, ընդգծվում է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնությունների, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Փաստացի մեկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն և երկու կարևոր իրավապաշտպան կազմակերպություն, որոնք ներկայացնում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքի գնահատականները, լիովին ցաքուցրիվ են անում Փաշինյանի այն թեզերը, թե ինքը «ժողովրդավարական բաստիոն» է կառուցում։

Իսկ վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի ու բռնությունների միջոցով Փաշինյանը ձգտում է վախ սերմանել քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք բողոքի գործողություններ չիրականացնեն, երբ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետականությունն է վտանգի տակ։

Միաժամանակ, պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար ձեռնամուխ է լինում ոստիկանների աշխատավարձի ավելացմանը, նրանց մոտիվացնում ու ուղղորդում է մարդկանց վրա հարձակվելու, ծեծելու, ջարդելու և չարդարացված բռնություն գործադրելու։ Ժամանակին, երբ ընդդիմադիր Փաշինյանը բողոքի գործողություններում էր ներգրավված ու ճանապարհ էր փակում, անընդհատ ընդգծում էր, որ իրենք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, և ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրել։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Ուկրաինայի ամբողջ տարածքում 1 օրում 2-րդ անգամ ավիահարվածի տագնապ է հայտարարվել Փաշինյանը նախագահելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ի՞նչ կառաջարկի ԵրևանըՌուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել. Պենտագոն ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Տաք հարիսա Չարենցավանում․ Քաղաքացիների հյուրասիրությունը՝ երթի մասնակիցներին (տեսանյութ) Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)