Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն իր «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել Nobetci Gazete-ին և հայտարարել Կովկասում նոր դարաշրջանի սկզբի մասին։ «Կովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և հիմա դա հասկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է թուրք գլխավոր քաղաքական գործիչը։ Էրդողանը նաև գովաբանել է Փաշինյանին այն բանի համար, որ նա վերջերս օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, և խնդրել է Հայաստանի կառավարությանը՝ հանել Արարատ լեռան պատկերը ազգային զինանշանից։

«Այն տարածքը, որի վրա գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»,- բացատրել է Էրդողանը իր խնդրանքը։ Արդյո՞ք Փաշինյանը Էրդողանի խնդրանքով կփոխի Հայաստանի զինանշանը, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ Կովկասում նոր կարգի հաստատմամբ, և ո՞րն է Ռուսաստանի դերը այն տարածաշրջանում, որտեղ, ըստ թուրք առաջնորդի, «նոր դարաշրջան» է սկսվել:

svpressa.ru-ի այդ հարցերին պատասխանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

svpressa.ru.- Եվգենի Յանովիչ, իրո՞ք Էրդողանն իրեն Կովկասի օրինական տերն է զգում, թե՞ նրա ելույթն ուղղված էր միայն թուրք հանդիսատեսին, որպեսզի փոխհատուցի անցած մունիցիպալ ընտրություններում իր ձախողումը։ - Էրդողանի պնդումները տարածվում են ոչ միայն Կովկասի վրա, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Էրդողանն իրեն համարում է սուննիների տիրակալ, մոլորակի բոլոր թուրքերի տերը, ներառյալ՝ Յակուտիան, Իրանի կեսը և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը: Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոճով իրեն համարում է բոլոր իսլամիստների առաջնորդը, դա անհանգստացնում է Ծոցի երկրներին, իսկ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» արգելվել և գնդակահարվել են։ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում, որ նա պարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ ավելի վատ արդյունքներով, քան նախորդ «քաղաքային ընտրությունները»: Նա նախագահն է, Ռուսաստանը նրա համար ատոմակայանը ձրի է կառուցել, ռուսական փողերով։ Նրա հետ ամեն ինչ լավ է։

svpressa.ru.- Ինչո՞ւ Ռուսաստանն իր փողերով ատոմակայան կառուցեց Թուրքիայում:

- Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Էրդողանը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, զենքով և զինյալներով առավելագույն աջակցություն է ցուցաբերում Զելենսկուն, 9-րդ դասարանի թուրքական դպրոցական դասագրքերում ներկայացված են թյուրքական աշխարհի քարտեզները, որտեղ Ռուսաստանը վերջանում է Վոլգայի շրջանով, և հետո գալիս են թյուրքական պետությունները՝ Մորդովիայից և Չուվաշիայից մինչև Յակուտիա: Բայց մեր հարաբերությունները գերազանց են։ Որովհետև Էրդողանը Ռուսաստան այցելելիս մեզ համար հաճելի բաներ է ասում։ Այս ֆոնին, Էրդողանի համար Հայաստանը պարզապես անցյալ երեքդարյա դարաշրջանի, երբ Ռուսաստանը գերակայում էր Անդրկովկասում, հուշարձան է: Էրդողանը մի հարցազրույցում միանգամայն անկեղծ ասել է, որ այդ 300 տարին ավարտվել է, սկսվել է նոր դարաշրջան, իսկ Հայաստանի պարագայում, մասնավորապես, կլինի այնպես, ինչպես ինքն է ասում:

svpressa.ru.- Ե՞րբ սկսվեց այդ «նոր դարաշրջանը»։

- Քայլ առ քայլ: Օրինակ Շուշիի համաձայնագրի (թվական1) ստորագրումից հետո Ադրբեջանը դարձավ ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դաշնակիցը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հաջողությամբ օգտագործում է մեր առճակատումը Արևմուտքի հետ՝ կառավարելով «և՛ մերը, և՛ ձերը», և ամեն ինչ հօգուտ Թուրքիայի է։ Բոլորը խաղադրույքներ են կատարում Էրդողանի վրա, իսկ հաղթում է նա ինքը:

svpressa.ru.-Ադրբեջանում Հայաստանը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Դրա մեջ կա՞ ակնարկ։

- Ալիևը հենց նոր եկավ Ռուսաստան։ Ինքը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, ուրեմն լավ կրթություն ունի, ու հենց Փաշինյանից խելացի է։ Ուստի, Ալիևը Հայաստանից կվերցնի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց Մոսկվայի հետ չի վիճի, այլ կշարունակի հսկայական գումարներ վաստակել Ռուսաստանից։ Ալիևը գիտի իր գործը: Նա չի միանում ԵԱՏՄ-ին և չի տալիս քաղաքական պարտավորություններ, որոնք կսահմանափակեն իրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին ու այն հարցին՝ կուտի՞, թե՞ ոչ, ապա արդեն կերել է։ Դա դեռ շատ նկատելի չէ, բայց արդեն մարսվում է։ Փաշինյանի իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ, քանի որ Փաշինյանը նույն Զելենսկին է: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, նա փող է աշխատում: Բայց դժվար թե Փաշինյանը Զելենսկու պես հարստանա, դե, Հայաստանն Ուկրաինայից աղքատ է:

svpressa.ru.- Ռուսաստանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Անդրկովկասը չկորցնելու համար։

- Այս հարցը պետք է ուղղել Ռուսաստանի իշխանություններին, որոնց կազմի մեջ ես չեմ եղել և չկամ։ Անում է այն, ինչ կարող է։ Ինքնագոհությամբ ու այն կադրերով, որ կա, անում է այն, ինչ կարող է։ Կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս Ռուսաստանը հիմա, ի հեճուկս հայ ընտրողների, ի՞նչ կարող է անել։ Նրանք ընտրել են Փաշինյանին, իսկ մեզ մնացել է ուսերը թոթվել: Ռուսաստանը երբեք չի միջամտում և չի տապալում նախագահներին կամ վարչապետներին, ինչպես անում է Արևմուտքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ