Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փետրվարին Բեռլինում ԱԳ նախարարների հանդիպումից հետո տրամաբանական կլիներ նոր հանդիպումը կազմակերպել կրկին Գերմանիայի տարածքում, հատկապես, որ կողմերը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

Բանակցությունների անաչառ հարթակ գտնելն այսօր չափազանց բարդ է, Բաքուն հրաժարվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական ծառայություններից, պաշտոնական Երևանը վերապահումներ ունի Ռուսաստանի, Թուրքիայի հարցում։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե մոտ ապագայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչ, բայց ոչ միջնորդ հանդես կգա պաշտոնական Աստանան։

«Մեզ է դիմել Ղազախստանը՝ իր տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Մենք այդ առաջարկն ընդունել ենք, եթե Հայաստանն էլ դրական պատասխան տա, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում։ Խոսքը, սակայն, ոչ թե միջնորդական ջանքերի, այլ բանակցությունների համար հարթակի տրամադրման մասին է, և մենք երախտապարտ ենք Ղազախստանի իշխանություններին այս առաջարկի համար», - ասել էր Ալիևը։

ՀՀ ԱԳՆ արձագանքը ավելի շուտ հանդիպումն Աստանայում կազմակերպելուն կողմ, քան դեմ լինելու մասին էր։ Նշել էին, թե ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - ասվում էր ԱԳՆ հաղորդագրությունում:

Ղազախստանը ՀՀ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, սակայն այդ երկիրը թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ շաբաթներ առաջ Բաքվում գովել էր Ադրբեջանին՝ «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։ Տոկաևը նաև Շուշի էր գնացել, մասնակցել ղազախական գումարներով կառուցված դպրոցի բացմանը։ Ղազախստանը, ըստ ամենայնի, անաչառ հարթակ լինել չի կարող, բանակցություններն էլ հավասար կողմերի միջև չէ, որ ընթանում են։

Փաստացի, ՀՀ իշխանությունները կրկին ընդունում են Ադրբեջանի պահանջները՝ չմտահոգվելով դրանց հետևանքների մասին։

Անի Բակունց

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը