Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիրանցում գիշերը նույն վիճակին է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մինչև լուսադեմ դեռ չէին թողնում մտնենք գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին, հետագա մեր գործողությունների մասին արդեն տեղում կասենք»,- ասաց նա։

Խոսելով ոստիկանական ուժերի քանակի մասին՝ նա ասաց, որ անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից։

«Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։

Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում։ Երեկ տեսաք՝ անչափահաս երեխաներին ծեծելով, ջարդելով ոստիկանական բաժանմունք տարան։ Որտեղից որ տարել են, մարդկանց սեփականությունն է հանդիսանում, թղթով իրենց է պատկանում»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները։

«Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանազատման քարերի տեղադրմանը, Դանիելյանն ասաց, որ դրան դեռ շուտ է։

«Որտե՞ղ են դնելու այդ քարերը, գյուղի կեսը հանձում են։ Սա սահմանազատում չի է, գյուղը հանձնվում է Ադրբեջանին։ Դա իրենք են ասում, թե սահմանազատում է։ Կիրանց գյուղի կեսը հանձնում են Ադրբեջանին, այն մի կեսն էլ գրեթե հանձնվում է, էլ մարդ չի մնալու այնտեղ, գյուղը գաղթական է դառնալու ու ոչ միայն գյուղը, տարածաշրջանն է հայաթափվելու, մարդ չի մնալու այստեղ կողքի գյուղերով անմիջապես մի քանի օր հետո մարդիկ իրենց իրերը հավաքելու են ու գնան»,- նկատեց նա։

Դանիելյանը շեշտեց, որ պայքարը պետք է հանրապետության բոլոր մարզերով, քաղաքներով ու մայրաքաղաք Երևանով շարունակվի։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունից հետո, թե Տավուշում սահմանազատման աշխատանքներ սկսելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել, տավուշեցիները միչպետական ճանապարհը փակել են՝ այդպիսով արտահայտելով իրենց անհամաձայնությունը։

Տևական ժամանակ է Կիրանց գյուղի ճանապարհն են բնակիչները փակել՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ իրականացնել, սակայն ոստիկանական մեծ ուժեր կենտրոնացնելուց հետո, երեկ հաջողվել է Կիրանցում ականազերծման աշխատանքները սկսել։ Նշենք, որ գյուղի կեսը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրելԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրшվոր Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Ադրբեջանական խոսույթը ներթափանցել է հայկական իրականություն․ Աննա ԿոստանյանԳերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը հուզիչ գրառում է կատարել