ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ազատությունից զրկելու եւ խոշտանգելու համար հետախուզվող Վերան Մոսկվայից վերադարձել է Գյումրի Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն. ԱՆ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 3-ից 10-ը Մեկ օրում բացահայտվել է 82 հանցագործություն. ընտանեկան բռնության 4 դեպք է եղել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը՝ Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հանցանքի վայրում. Նրա մոտ գտել են գողացված մետաղադրամները Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը. Հարվածել է ազդրին, քթին. Նաեւ պատռվել է հոնքը Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կա Գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին». Նրան ինքնաբացարկ հայտնեցին

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ այդ կառույցի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Երեկ դատական նիստ էր հրավիրվել:

Մի փոքր՝ այս հայցի նախապատմությունը: 2015 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ, ըստ Մարինա Պողոսյանի, բռնության էին ենթարկել 76-ամյա Զինա Գյոլզալյանին, իսկ երբ իրավապաշտպանը փորձել էր խոչընդոտել նրանց, իրեն կողպել էին փակ սենյակում, իսկ ավելի ուշ՝ դուրս շպրտել տարածքից, նրան նետելով բետոնե աստիճանների վրա: Ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՀՀ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտել էր որպես «նուրբ գրկել եւ տեղափոխել։ Գործը կարճվել էր: Վտարման նույն դեպքի ժամանակ, ըստ հայցվորի, ոստիկանության աշխատակիցներն անգործություն էին դրսեւորել, ինչի կապակցությամբ էլ «Վելես»-ի նախագահը դիմել է ՀՀ Վարչական դատարան:

Երեկվա նիստում Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Միջնորդության մեջ նա, ի թիվս այլ պնդումների, նշեց, որ հենց Ռաֆիկ Խանդանյանն է քննել Պողոսյանի մեկ այլ հայց՝ ԴԱՀԿԾ աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, եւ գործի քննության արդյունքում մերժել է հայցը: Հետեւաբար, ըստ Սուքիասյանի, ընթացքում գտնվող վարչական գործի քննության ընթացքում նախագահող դատավորը պետք է իրավական դիրքորոշում հայտնի եւ եզրահանգումներ կատարի այնպիսի փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ դատավորի դիրքորոշումն արտահայտված է մեկ այլ վարչական գործով կայացված վճռում եւ արդեն հայտնի է: Բնական է, որ վճռում արտահայտված դիրքորոշումը նույն դատավորի կողմից պետք է լինի անփոփոխ:

Ի դեպ, նախորդ գործի շրջանակներում, ԴԱՀԿ ապահովող ծառայության ներկայացուցիչը չի հերքել, որ նման ֆիզիկական ուժ գործադրվել է, պարզապես դա փորձել է հիմնավորել, որ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ: «Ես չեմ կարող վստահ լինել, որ գործը քննող դատավորն անկողմնակալ է: Եվ միջնորում եմ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին հայտնել ինքնաբացարկ»,-հայտարարեց փաստաբանը: Նիստն ընդհատվեց, դատավորը միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի այսօր: Դատական նիստի ընթացքում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Փաստաբան Արթուր Սուքիասյանը միջնորդեց, որ նիստը լուսանկարահանվի եւ հեռարձակվի: Պատասխանող կողմը՝ ոսստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, առարկեց, ասելով, թե՝ իր լուսանկարը կարող է հայտնվել սոցցանցերում, «լայքվել», անհեթեթ մեկնաբանությունների արժանանալ եւ այլն: Հայցվորը դատավորին հայտնեց, որ նիստին ներկա լրագրողները կարող են անգամ Սոնա Մելիքյանին դեմքը չլուսանկարել: Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, Մելիքյանը դատարանում ներկայացնում է ոստիկանությանը շահերը, հանրային գործառույթ է իրականացնում ու հետեւաբար իրավունք չունի արգելելու իրեն լուսանկարահանել: Այդուհանդերձ, 32-ամյա դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժեց Արթուր Սուքիասյանի՝ լուսանկարահանելու միջնորդությունը: Պետք է նշենք, որ Հայաստանի դատարաններում դատավորների այս մոտեցումը տարածվում է, ինչը լրագրողների համար խոչընդոտ է ստեղծում բաց դատական նիստերն արձանագրելու եւ հանրությանը ներկայացնելու առումով:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ էլ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը դատավոր Արմեն Բեկթաշյանի վարած նիստում հայտարարել էր, որ չի սիրում, երբ իրեն լուսանկարում են, եւ Բեկթաշյանը դա հիմք ընդունելով՝ թույլատրելով հանդերձ դատական նիստի լուսանկարահանումը, արգելել էր լուսանկարել Լուսինե Մարտիրոսյանին:

Գագիկ Աղբալյան

website by Sargssyan