Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կորսետը հագուստի հնագույն տարր է, որն օգնում է ստեղծել մարմնի բարակ ուրվագիծ, թաքցնել կազմվածքի թերությունները և ընդգծել կնոջ կրծքավանդակը: Իր գոյության դարերի ընթացքում կորսետը զարդարանքի միջոցից վերածվել է տանջանքի գործիքի։ Բոլոր ժամանակներում իդեալական է համարվել կանացի բարակ գոտկատեղը, և տարբեր դարաշրջանների ու երկրների կանայք կորսետներ են օգտագործել մարմնին լավ տեսք տալու համար։ Գեղեցկության իդեալի փոփոխության հետ փոխվել է նաև կորսետի ձևը։ Այն կա՛մ նեղ էր՝ գոտու նման, կա՛մ էլ հասնում էր երեսուն սանտիմետր լայնության։ Որոշակի ժամանակ այն օգտագործվում էր կրծքի գեղեցկությունն ընդգծելու համար, այլ դեպքերում՝ կրծքերի մեծանալը կանխելու համար։

Դեռ հին ժամանակներում էր սլացիկ կազմվածքը համարվում գեղեցկության չափանիշ, ուստի աղջիկներն իրենց իրանը ամուր կապում էին կաշվե լայն գոտիով։ Այն կատարել է նաև զուտ ֆունկցիոնալ դեր, որպեսզի կրծքերը չխանգարեն սպորտին և պարին։ Կառուցվածքը ընդգծելու համար նման գոտիների մեջ փայտե կամ մետաղական թիթեղներ են կարել։ Կազմվածքին սլացիկություն ավելացնելու համար հին հույն կանայք կրում էին ստրոֆիոններ՝ կաշվե և բրդյա ժապավեններ, որոնք «հագնում» էին և՛ հագուստի տակից, և՛ շորի վրայից։ Իսկ, օրինակ՝ կուրծքը տեսողականորեն մեծացնելու համար հին հռոմեացի աղջիկները գոտի էին կապում անմիջականորեն կրծքի տակ: Վաղ միջնադարում ազատ հագուստին փոխարինելու են եկել կիպ կոստյումները։ Լայնորեն կիրառվում էին հագուստի մեջ մտցված երկաթե և փայտե ձողեր, որոնք ընդգրկում էին կրծքավանդակը և հասնում մինչև որովայնի ստորին հատվածը։

Կառուցվածքն ամրացված էր կողային, հետևի կամ առջևի հատվածում տեղադրված ժանյակներով: Նման հնարքներով շտկվում էին բնական կազմվածքի թերությունները: Նման կիպ ժանյակավոր կորսետը կանանց գայթակղիչ տեսք էր տալիս և ընդգծում մարմնամասերի գեղեցկությունը: Այնուամենայնիվ, այդ առաջին կորսետների բարձր գինը հնարավորություն էր տալիս դրանք օգտագործել միայն հարուստ կանանց։ Գոթական ժամանակաշրջանում կորսետը դարձել է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց հագուստի տարր։ Տղամարդկանց կորսետն օգտագործվել է որպես լրացուցիչ պաշտպանություն թշնամու սրերից և նետերից: Հայտնվել է հատուկ բաճկոն՝ կոլետ, որը ծառայել է որպես պատյան։ Կոլետը մետաղից կամ կաշվից էր և ուներ մինչև ազդրի կեսը հասնող երկարություն։ Երկար ժամանակ այն համարվում էր զուտ տղամարդու հագուստ։

Տղամարդկանց այդպիսի կորսետները հայտնի են 15-րդ և 16-րդ դարերում: Դրանց արտադրության համար օգտագործվել է երկաթ, իսկ կտորով պատված կետի ոսկորը ծառայել է առաձգականություն հաղորդելու համար։ Կանանց կորսետները պատրաստված էին կաշվից, սակայն, որպես հավելում, նրանց մեջ կարվում էին փայտից և մետաղից ձողեր: Նման մետաղական ձողերի վրա հիմնված կորսետներն առաջին անգամ կրել են կրքոտ իսպանուհիները։ Նման հագուստով կազմվածքը դեֆորմացված էր և բացարձակ հարթ տեսք էր ստանում։ Օդի ազատ շրջանառության համար անցքեր էին արվում։ Կորսետի նման կառուցվածքը կանանց դժոխային ցավեր էր պատճառում, քանի որ երբ ժանյակը չափազանց ամուր էր սեղմվում, անցքերի ծայրերը խրվում էին մարմնի մեջ: Նաև ուժեղ սեղմումը խաթարել է ներքին օրգանների բնականոն աշխատանքը: Այդ ժամանակաշրջանը բնութագրվում է երիտասարդ աղջիկների բազմաթիվ մահերով՝ կապված «խոշտանգման գործիք» հանդիսացող կորսետ կրելու հետ։

Չնայած սարսափելի տառապանքներին, որոնց ենթարկվում էին կանայք, նման սեղմող կորսետները մնացել են նորաձևության մեջ մինչև 17-րդ դարի վերջը: 18-րդ դարում կորսետի նպատակն էր ստեղծել բարակ իրան և պահպանել կրծքավանդակի լիարժեքությունը։ Լայնորեն կիրառվում էին ժանյակով և ասեղնագործությամբ մետաքսե և ատլասե գործվածքները՝ որպես զարդարանք։ Շրջանակը պատրաստված էր կետի ճկուն ոսկորից։ Հետագայում նորաձևության մեջ մտան բարձր գոտկատեղով զգեստները, որոնք հասնում էին մինչև կրծքավանդակ՝ ստեղծելով կորսետի էֆեկտ։ 19-րդ դարի սկզբին կորսետի ժողովրդականությունը աճել է, այն արդեն պատրաստում էին ոչ թե սովորական դերձակուհիները, այլ հատուկ կորսետ պատրաստողները։ 20-րդ դարի սկզբին նորաձևության մեջ մտան կորսետներն՝ առանց գոտկատեղի ուժեղ թեքության: 20-ականներին նման հագուստն ապահովում էր կազմվածքի հարթությունը, ուստի ստեղծվեց ուղիղ կորսետ, որը թեև դեֆորմացնում էր կուրծքը, բայց գոտկատեղը ճկուն էր թողնում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին