Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետեկամուտների կոմիտեի կողմից եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակելուց հետո մամուլն առանձին-առանձին անդրադարձավ այս կամ այն հարկատուի գրանցած ցուցանիշներին և որոշ լրատվամիջոցներ այս առումով առանձնացրեցին տարեկան կտրվածքով թիվ մեկ հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գրանցած ցուցանիշները՝ ընդգծելով, որ «եռամսյակային կտրվածքով ԶՄՊԿ-ն զիջել է իր դիրքերը և էականորեն նվազեցրել հարկային պարտավորությունների գծով պետական մուծումները»։

InfoPort.am-ը փորձեց վերլուծել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները և ի մասնավորի ԶՄՊԿ-ի եռամսյակային ցուցանիշները։ Համադրելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալները և ԶՄՊԿ-ի բաց աղբյուրներում տեղ գտած հաշվետվությունները, պարզ է դառնում, որ պնմդումները, թե ԶՊՄԿ-ի հարկերը պակասել են, մակերեսային բնույթ են կրում և հիմնված են ՊԵԿ-ի աղյուսակում ձեռնարկության հորիզոնականի իջեցման փաստի վրա լոկ, սակայն այդ վերլուծություններում հաշվի չեն առնվել հարկային մուծումների մասով թվային տվյալները՝ մասնավորապես այս փաստը, որ նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով 15.626.783 հազար դրամ հարկ։

Ընդ որում ավելի խորքային վերլուծությունները ցույց են տալիս, որ հաջորդ եռամսյակում ընկերության վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի տվյալները։ Առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ արդեն իսկ ապրիլ ամսին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում։

Սակայն հետաքրքիր է նաև մեկ այլ փաստ։ Նախորդ 10 տարիների նույնիսկ միայն առաջին եռամսյակի հարկային վճարումների տվյալները ցույց են տալիս, որ վերջին երեք տարում հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ կրկնակի, որոշ դեպքերում եռակի կամ քառակի անգամ աճել են։ Թե ինչ օբյեկտիվ  և սուբյեկտիվ պատճառներով  է նախորդ տարիներին ԶՊՄԿ-ն զգալիորեն պակաս հարկեր վճարել, և վերջին տարիներին՝ զգալիորեն ավելացրել հարկային մուծումները՝ առանձին վերլուծության թեմա է։

Սակայն անգամ ամենապարզ fact-cheking-ը ցույց է տալիս, որ հակառակ որոշ լրատվամիջոցներում պնդումներին՝ ԶՊՄԿ-ում սեփականատիրոջ փոփոխությունից հետո հարկային մուտքերը ոչ միայն չեն պակասել, այլև զգալիորեն աճել են։

Ի դեպ, եթե ԶՊՄԿ-ն վերջին երեք տարում անշեղորեն առաջին հարկատուն է՝ տարեկան կտրվածքով,  նախորդող 7 տարների ընթացքում ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում է եղել միայն մեկ անգամ, մյուս տարիներին զբաղեցնելով հարկատուների ցուցակի, 4-րրդ, 5-երորդ, նույնիսկ 16-երորդ տեղերը։ Սրանք ընդամենը փաստեր են, որոնք այլ կերպ տեսնել ու ներկայացնել հնարավոր է միայն միտումի ու դիտավորության և ոչ օբյեկտիվ լրագրության պարագայում։

 

ԶՊՄԿ-ն հարկատուների ցանկում 2014-2023 թթ-ին


2023 1-ին տեղ 70,881,967
2022 1-ին տեղ 143,933,308
2021 1-ին տեղ 61,958,091
2020 3-րդ տեղ 42,983, 578
2019 2-րդ տեղ 51,360,135
2018 1-ին տեղ 51,093,944
2017 5-րդ տեղ 18,670,324
2016 16-րդ տեղ 9,121,579
2015 2-րդ տեղ 27,505,901
2014 4-րդ տեղ 19,940,784

Որոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան