Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին Նկարիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Թումանյանագետ, «Սասունցի Դավիթ» պատկերապատման տեքստի հետ աշխատած Անի Եղիազարյանը պատմում է, որ պատկերապատման հիմքում դրված է «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումը, այն, ինչ 1900-ականների սկզբին նախաձեռնեց Թումանյանը:  Նրա խոսքով՝ ժողովրդական նյութը բարձր էլիտայի ընթերցանության նյութ չէր, բայց այն կարևոր ազգային հաղորդագրությունները, որ իր մեջ կրում է ժողովրդական նյութը՝ առավելապես էպոսը, Թումանյանը նպատակ ուներ փոխանցել սերունդներին։

««Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետև ազգային արժանապատվության և հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր։ Թումանյանի մշակումը առաջին քայլն էր իր մեծ ծրագրի, որովհետև նա նպատակ ուներ այն ավելի ֆունդամենտալ մշակել՝ արդեն մեծահասաների համար, բայց այն ինչ նա արել է, արել է կատարյալ։ Պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում, ընդամենը մնում էր թումանյանական տեքստը համապատասխանեցնել կոմիքսի կամ պատկերապատման ժանրին։ Որևէ տեքստային հատվածի հորինում չկա, հիմնական առանցքը թումանյանական տեքստն է՝ դրան համակցված մեր բազում պատումներից փոքրիկ դետալներ, որոնք Թումանյանի տեքստի հետ ամբողջականություն են կազմում»,- ասում է Անի Եղիազարյանը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հետաքրքիր լուծում է ժամանակակից երեխայի համար: 116 էջից բաղկացած հաստ կազմով և հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»-ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ: 

«Սասունցի Դավիթ» պատկերապատման պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանն էլ ընդգծում է, որ մեր էպոսը շատ արդիական է ու բոլոր ժամանակներում ունի իր մեսիջները բոլոր սերունդների համար ու հետաքրքիր է, որ ամեն մի սերունդ արվեստի մի ձևով անդրադարձել է էպոսին՝ քանդակի, գեղանկարչության կամ գրքի ձևավորման։

«Մենք էլ փորձեցինք մեր ժամանակակից մեթոդներով անդրադառնալ էպոսին, թե ընթերցողը ինչպես կընկալի ու կգնահատի, դա արդեն հետո կերևա։ Կոմիքսը ժամանակակից լեզու է, որ ընկալելի է երեխաների համար, որովհետև այսօրվա երեխայի ձեռքից պետք է հեռախոսը վերցնես ու ինչ-որ բան տաս, իսկ այդ ինչ -որ բանը պետք է համարժեք լինի, մենք մտածում ենք, որ կոմիքսը հենց այդպիսին է»,- ասում է նա։

«Սասունցի Դավիթ» պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ նշում է, որ ամենադժվարը եղել է 18 տարեկան հերոսին ներկայացնելը, ով տապալում է Մսրա Մելիքին։ Նրա խոսքով՝ ձգտել են, որ Դավիթն իր տարիքային սահմանը՝ 17-18 տարեկան, չկորցնի։

«Արվել է առնվազն 100 էսքիզ միայն Դավիթի դեմքը գտնելու համար, էլ չեմ ասում մարմինը։ Միայն դա տևել է 2 ամիս։ Սա էպոսի առաջին պատկերապատումն է, ի սկզբանե որոշված էր անել իլյուստրատիվ գիրք, ինչի համար ուրախ էի, որովհետև  իլյուստրատիվ գիրքն ազատություն է տալիս ու դու կարող ես երևակայությանդ զոռ տալ։ Սա իրականում դրամատուրգիա է, դու պետք է սկսես գրել սցենար, ադապտացնել այն կերպարների մեջ։ Ես հասկացա, որ բռնելու եմ ծանր ճանապարհ, բայց պետք էր անել։ Թումանյանը այնքան լավ է գրել, որ մենք ընդամենը մի տեղ ենք փոփոխություն արել, որը կապված էր քեռի Թորոսի հետ։ Երբ նա հայտնվում է, բարդին պոկում ու  ասում՝ գնում եմ մեյդան բացեմ, որ  Դավիթս գա։

Թումանյանն ասում է Դավիթը մի աժդահա քեռի ուներ Թորոս անունով , բայց այդ քեռի Թորոսը ոչ մի տեղ չկար, ինքը միայն հայտնվում է այն ժամանակ, երբ Մսրա Մելիքը գալիս է։ Այստեղ մենք խնդրի առաջ կանգնեցինք, կամ պետք է ընդհանրապես հանեինք նրան, կամ պետք է մի քանի տեղ էլ ավելացնեինք ու որոշեցինք մի քանի տեղ ավելացնել Քեռի Թորոսին»,-ասում է նա։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանն ու իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով նախագծի պրոդյուսերն է։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի հետ աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը:

Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ և Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որն արդեն սիրվել է փոքրերի ու մեծերի կողմից:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)