Երևան, 06.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ էր իր տեսակով, բայց երբ հայտնվում էր իրեն հարազատ միջավայրում, աշխույժ էր: Բոլորին ուրախացնում էր, միավորում, կազմակերպում էր, որ բոլորը հանդիպեին, լավ ժամանակ անցկացնեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիաննան՝ Արտյոմի մայրիկը:

Վերհիշելով որդու դպրոցական տարիները՝ նշում է՝ մինչև չորրորդ դասարանը շատ լավ է սովորել: Արտյոմը միջնակարգ կրթություն է ստացել Շենիկ գյուղի դպրոցում: «Երբ գնում էի ծնողական ժողովների, բոլոր ուսուցիչներն իրենից շատ գոհ էին: Բայց հետո չսովորեց, երևի տղաներից շատերին բնորոշ մի բան էր: Շատ էր սիրում մաթեմատիկան: Իր դասարանի ուրախությունն էր: 11-րդ դասարանն ավարտում էր, ցանկություն հայտնեց «Թումո» ընդունվելու: Ընդունվեց, դասերը պետք է սկսվեին, բայց համավարակի շրջանն էր, դասերը հեռավար էին անցկացնում: Երբ արդեն նորմալ հունի մեջ պետք է ընկնեին և դասերի հաճախեր, մեկնեց ծառայության»: Երբ հարցնում եմ Արտյոմի ցանկությունների մասին, թե ինչով պետք է զբաղվեր ծառայությունից վերադառնալուց հետո, տիկին Լիաննան արձագանքում է՝ որդին երազում էր սեփական խանութն ունենալու մասին: «Միշտ իրեն ասում էինք՝ կա՞ մի բան, որ երազում ես, ուզում ես իրականություն դարձնել, խորհուրդ էինք տալիս՝ Արտյո՛մ, հետոյի մասին մտածենք: Բայց նա ապրում էր օրով:

«Չէ, մա՛մ, աշխարհ մեռնել կա»: Միշտ այդ խոսքը կրկնում էր՝ մա՛մ, վայելեք, աշխարհ մեռնել կա: Երբ փոքր էր, երևի չորրորդ դասարանում էր սովորում, հեռուստացույցով լսել էր, որ Վանգան ասել է, թե 2023 թ.-ին պետք է պատերազմ լինի, Հայաստանի մասին էլ էր ինչ-որ բան լսել: Հաշվարկներ արեց ու ասաց՝ մա՛մ, իմ ծառայության ժամանակ է պատերազմը լինելու»: Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հուլիսի 1-ին: Ծառայում էր Վարդենիսում: Մայրիկն ասում է՝ որդին, կարծես, չէր ուզում ծառայության մեկնել, ու պատմում է նրա կանխազգացումների մասին: «Ասում էր՝ գնամ, հետ չեմ գալու: Ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, իրեն չէին կանչում: Դպրոցում քննությունները հանձնեց, ծանուցագիրն ուղարկեցին, տասն օր հետո պետք է մեկներ ծառայության:

Հետաքրքիր մի բան ասեմ, բայց այդ տասն օրվա մեջ, կարծես, փոխվեց, պատրաստվեց ծառայությանը: Հուլիսի մեկին իր մտերիմ ընկերը պետք է մեկներ, Արտյոմի մեկնելու օրն ավելի ուշ պետք է լիներ, բայց գնաց զինկոմիսարիատ ու կամավոր ընտրեց նույն օրը, ինչ ընկերը»: Արտյոմն առաջին հինգ ամիսը ծառայել է Վարդենիսի Արտանիշ գյուղում: Դրանից հետո տեղափոխվել է Զոդ: «Այդ հինգ ամսվա ընթացքում ձեռքը կոտրեց, հոսպիտալում պառկեց: Մատը չէր աշխատում, չէր ծալվում: Դրանից հետո Զոդում ծառայելու ընթացքում սեպտեմբերյան պատերազմն սկսվեց, ինքը թոքաբորբով հիվանդ պառկած էր հոսպիտալում: Ամբողջ գիշեր վիրավորներին էր օգնել, բժիշկների հետ տեղավորել հոսպիտալում: Հայրիկն այդ օրը գնաց իր մոտ, Արտյոմին տեղափոխեցին Մարտունու հիվանդանոց: Բուժումը ստացավ, առողջացավ, արձակուրդ եկավ, հետո կրկին անցավ իր ծառայությանը: Ծառայության ընթացքում անընդհատ իր հետ մի բան լինում էր: Կարծես ինքն էլ այդ ներքին զգացողությունն ուներ, որ մի բան լինելու է:

Դիրքերից խոսում էր ինձ հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ լավ ձյուն գա, մեզ դիրքից չիջեցնեն: Երբ հարցրեցի, թե ինչու, արձագանքեց՝ մա՛մ, հաջորդ անգամ, որ պետք է դիրք բարձրանամ, լավ տեղ չեմ գնալու: Ես էլ անգամ նախատեցի իրեն, որ նման բաներ չմտածի: Հիշեցրեցի, որ դիրքերից իջնի, տուն է գալու ամեն անգամվա նման: Իր հրամանատարն էր միշտ ասում՝ այնքան լավ է ծառայում, որ արժանի է դիրքից իջնելուց հետո տուն գնալ: Դիրքից իջավ, հինգ օրով եկավ տուն, բոլորիցս կարոտն առավ: Երբ արձակուրդ էր գալիս, տանը չէր մնում: Անգամ բարկանում էի՝ Արտյո՛մ, դու մեզ չես կարոտո՞ւմ: «Մա՛մ, ահագին մնացի ձեր կողքին, հիմա էլ գնամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնեմ»: Երբ նորից վերադարձավ ծառայության, մոտ տասն օր Զոդի զորամասում էր, որը պայթեցրել էին, գործ էր անում: Այդ ընթացքում (դեպքից երեք օր առաջ հեռախոսն էր կորցրել) ընկերների հեռախոսներով էր զանգում»:

Դեպքի օրվա գիշերը Արտյոմը զանգահարում է մայրիկին, ցանկանում է քույրիկի հետ խոսել: «Հարցրեց՝ մա'մ, Սյուզին ո՞ւր է, ասացի, որ արդեն ուշ է, պառկել է: «Լավ, մա'մ, քնեք, հանգստացեք»: Ինձ հետ խոսելուց հետո զանգահարում է դասընկերոջը, նա էլ էր ծառայում. «Զանգել եմ, որ հաջող անեմ, բոլոր զենքերը մեր կողմ են ուղղված, չգիտեմ՝ լույսը մեր վրա կբացվի, թե չէ»: Իրենցից որոշակի հեռավորության վրա թշնամու զորամաս է եղել: Լույսը բացվեց, նորից զանգեց ինձ՝ մա'մ, ի՞նչ եք անում: «Տան գործերով ենք, Արտյոմ ջան»: Տատիկի հետ խոսեց»: Զանգի ավարտից րոպեներ անց Արտյոմը զոհվում է դիպուկահարի կրակոցից՝ 2023 թ. ապրիլի 23-ին Զոդում: Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները, ասում՝ հրաշալի հարաբերություններ ուներ ծառայակից ընկերների հետ, օգնում ու աջակցում էր ամեն հարցում:

«Պատահական չէ, որ երբ տղաները զորացրվեցին, եկան Արտյոմի մոտ»: Արտյոմը կրտսեր եղբայր և քույրիկ ունի: «Քույրիկ ունենալը երկուսի երազանքն էր: Այնքան էր ընկերներին պատմել քրոջ մասին, ասել՝ որ զորացրվեմ, քրոջս թագուհու նման պետք է պահեմ: Հիմա ընկերներն են գալիս մեր տուն՝ ծաղիկներով, քաղցրավենիքով, այնպես, ինչպես Արտյոմը կգար: Այնքան էր քույրիկի մասին խոսել, որ ով մեր տուն էր գալիս, ասում էր՝ Սյուզին ո՞ւր է: Սյուզին նկարչության էր հաճախում, Արտյոմն ասել էր՝ ինձ կնկարես: Նկարել էր, պահել, Արտյոմն արձակուրդ եկավ, նկարը տեսավ ու արձագանքեց՝ բայց ինձ նման չի: Զանգում էր, Սյուզիին հարցնում՝ իմ քույրիկը ի՞նչ է դառնալու, նա էլ պատասխանում էր՝ նկարչուհի: Ասում էր՝ ես կգամ, որ քեզ դասերի տանեմ: Հիմա էլ Արտյոմից հետո քույրիկն է ապրելու ուժ տալիս: Արտյոմին երազներիս շատ եմ տեսնում: Ամեն ինչի հետ կապված ինձ, կարծես, զգուշացում ուղարկի, ինչ հարց ունենում եմ, երազում ինձ պատասխաններ է ուղարկում»:

Հ. Գ. - Արտյոմ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Շենիկի գերեզմանատանը՝ Արցախյան առաջին և 44օրյա պատերազմներում անմահացածների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել Արգիշտի Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության ՀՀ-ում մտադիր են անհուսալի համարվող ընկերությունների պարտապանական պարտքերի շեմը 100 հազարից հասցնել 300 հազար դրամի Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն օդ բարձրանալիս մխրճվել է ավտոմեքենայի, 5 մարդ է զոհվել «Չեն կարողանալու քվորում ապահովել». Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը Ջերմաստիճանն այսօրվանից ավելի կնվազի 5 անուն, որոնք չպետք է տաք աղջիկ երեխաներին. երբեք մի արեք դա Թրամփի հաղթական պարը բեմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը Ինչով են պայմանավորված Telcell Wallet-ի խափանումները․ ընկերությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանԱնհամբեր սպասում եմ անձամբ հանդիպելու հնարավորությանը. Զելենսկին միացել է Թրամփին շնորհավորող առաջնորդներին Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ) Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Միացյալ Նահանգների այս ընտրությունները դարձել են պատմության մեջ ամենաթանկը․ որքա՞ն են ծախսել Երկրաշարժ՝ ԹուրքիայումՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է ԱԳՆ-ն և Հանձնակատարի գրասենյակը դեմ չեն, բայց էկոնոմիկայի նախարարությունը խորքային չի ընկալում խնդիրն ու իրավիճակըՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ Ինչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Էգեյան ծովում երկրաշարժ է եղել «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է