Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դանակամարտն, ըստ էության, սուսերամարտի տեսակ է: Այն կարճ շեղբանի զենքով (դանակ կամ նման այլ առարկա) մենամարտ է։ Դանակամարտն ի հայտ է եկել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ մեր հին նախնին իր համար սրած քարե դանակ է պատրաստել և մխրճել այն հակառակորդի կուրծքը։ Դանակն իր ողջ պատմության ընթացքում առկա է եղել մարդու առօրյա կյանքում, թեև նիզակների, սրերի, թրերի և շեղբերով այլ զենքերի հայտնվելուց հետո այն, որպես զինատեսակ, մղվել է երկրորդ պլան: Հիմնականում դանակը մարտերում օգտագործվում էր միայն որպես օժանդակ զենք հակառակորդին վերջ տալու կամ «լուռ» սպանությունների համար։

Դանակամարտում վարպետությունը ձեռք է բերվում հակառակորդին խոցող և կտրող հարվածներ հասցնելու միջոցով՝ միաժամանակ արգելափակման և պայքարելու տեխնիկայի կիրառմամբ: Դանակը անփոխարինելի առարկա է եղել մերձամարտում: Հարձակումն իրականացվում է մարդու կենսական օրգանների, ինչպես նաև ձեռքերի և մատների վրա։ Հաջորդիվ գալիս է թշնամուն վերջ տալը: Որքան էլ տարօրինակ է, կան կարծիքներ, թե դանակներով կռիվը գեղեցիկ և հուզիչ տեսարան է: Սակայն դա չի կարող ճիշտ լինել։ Իրականում նման մարտերը դաժան են, հաճախ ճակատագրական։ Դանակամարտից առաջ և ընթացքում պետք չէ թերագնահատել մրցակցին, ուստի հաղթելու համար պետք է օգտագործել միայն ամենաարդյունավետ տեխնիկան: Կռվի ժամանակ ոտքերը կարևոր դեր են խաղում։ Մեկ բաց թողնված հարվածը կարող է լինել վերջինը, ուստի շարժվելն ու հարվածներից խուսափելը պայքարի հիմնական բաղադրիչներից են:

Կարևոր է նաև ճիշտ դիրք ընտրելը և հարվածելը հակառակորդի կենսական օրգաններին: Դանակներով պայքարում շարժման արագությունն է կարևոր: Որքան արագ և շարժունակ է մարտիկը, այնքան մեծ են նրա հաջողության հնարավորությունները: Կռվողները դանակի բռնակը բռնելու համար օգտագործում են տարբեր տեխնիկաներ, որոնք հաճախ փոխում են կռվի ժամանակ։ Այնուամենայնիվ, չնայած իր հնությանը, դանակամարտը համեմատաբար վերջերս է ստացել սպորտային զարգացում: Կան դանակամարտի տարբեր տեսակներ՝ կազակական (դանակամարտի ամենահին տեսակը), ֆիլիպինյան և արևել յան (տանտո-ջուցու): Դանակամարտի ամենաարդյունավետ դպրոցը համարվում է ֆիլիպինյան դպրոցը, այնտեղ օգտագործվում են շեղբերով զենքերի տարբեր տեսակներ, սակայն ամենատարածվածը կարամբիթն ու բալիսոնգն են։

Սկսնակներից պահանջվում է վեցամսյա ծանր մարզում, որպեսզի տիրապետեն պայքարի հիմնական կանոններին և տեխնիկային: Սպորտային դանակամարտի ժամանակ օգտագործվում է կեղծ դանակ, որն առավել հաճախ պատրաստված է լինում փայտից կամ ճկուն պլաստիկից: Պաշտպանիչ սարքավորումները բաղկացած են սաղավարտից, ձեռնոցներից և նախաբազուկների կաշվե պաշտպանիչներից: Նպատակը մարտական բախման ժամանակ ծակող-կտրող զենքի հետ աշխատելու և ճիշտ գործողությունների մոդելավորման ցուցադրությունն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. պաշտպանության նախարար Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի ՀՀ ՊՆ նոր հաղորդագրությունը Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի Վթարային ջրանջատումներ կլինեն Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. ՀայաՔվեԵթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր Ավետիսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացի Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Միջադեպ՝ Երևանի դպրոցներից մեկում. աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան Սպասվում է անձրև, լեռնային գոտիներում` ձյուն. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Brent-ը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 72,16 դոլար ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներումԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ Աբրահամյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ ՆԳՆ-ն երկրաշարժի մասին է հայտնում «Ես խելագարվում էի». Դիմա Բիլանը պատմել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակիչում է (տեսանյութ) Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին Լույս չի լինի Երևանում և մարզերում Լարսը կրկին փակ է Աֆրիկացի արքայազնի կորած համարվող դիմանկարը դրվել է համընդհանուր ցուցադրության Հայաստանի հավաքականի մարզիչի հետխաղային ասուլիսըԹուրքիան հաղթեց Հունգարիային (տեսանյութ) «Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը (տեսանյութեր) Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին (տեսանյութ) Մարտի 21-ին և 22-ին ջուր չի լինելու Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է Ձնաբքերն ու տորնադոները հարվածել են Միացյալ Նահանգներին. տեղ-տեղ հրդեհներ են բռնկել Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունը Պաշտոնյաներից ովքեր են ներկա Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը (լուսանկար) Հայաստան-Վրաստան հանդիպման մեկնարկային կազմերը Ադրբեջանը հարմար առիթի է սպասում Հայաստանի վրա հարձակվելու համար. վերլուծաբան Արցախցի երիտասարդը կրիմինալ անցյալ չի՛ ունեցել, ֆեյք լուրեր են տարածվում իր մասին Վերջին 10-15 օրերի ընթացքում Երասխի դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար, գյուղից լսվում է շարժը