Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը, որը սկսվեց Տավուշից, բավականին թափ հավաքեց Երևանում։ Չնայած որ գրեթե ամեն օր Ոստիկանության կողմից բիրտ ուժ է կիրառվում շարժման մասնակիցների հանդեպ, մարդիկ աջակցում են և միանում են Բագրատ Սրբազանին՝ այդպիսով ցույց տալով, որ հավատում են նրան։ 

Բագրատ Սրբազանն ասում է. «Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին, իսկ Փաշինյանը և իր կառավարությունը պետք է հեռանան»։ 

Տարբեր գնահատականներ են հնչում այս շարժման մասով, իսկ ինչպե՞ս են գնահատում այս շարժումը Հայաստանի սահմանից դուրս՝ Ռուսաստանում․ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«Հարցումներից տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը մոտ 20-30% է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք Բագրատ Սրբազանի նկատմամբ վստահության մասին, ապա, ըստ հարցումների, հայ հասարակության 52%-ը հավանություն է տալիս նրա ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ռուսաստանում մարդիկ նայում են այս հարցումներին, նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, և մենք վստահում ենք հայ ժողովրդի գնահատականներին: Մենք տեսնում ենք, թե բնակչության որքան մասն է աջակցում ընդդիմադիր շարժմանը, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես կորցնում է վստահությունը»,- ասաց Սապրիկան։

Ըստ ռուս քաղաքագետի՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ է անհանգստացնում ռուսաստանցիներին, ու ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև իշխանությանը։ 

Ի՞նչ զարգացումներ է կանխատեսում Սապրիկան. ըստ մեր զրուցակցի՝ այս պահին բարդ է գնահատել, թե որքանով կփոխվի իրավիճակը։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, իհարկե, շատ դժվար է գնահատել Ռուսաստանից։ Եվ, իհարկե, այստեղ կոնսենսուս է պետք։ Այսինքն՝ դա չպետք է լինի միակողմանի ընդունված որոշում։ Բայց ամենակարևորն այն է, որ սա խաղաղության հարց է, այսինքն՝ կոնսենսուսը միանգամայն հնարավոր է և հասանելի, եթե պետության ղեկավարը լինի ազգային շահերն իսկապես պաշտպանող անձ։ Եվ այսպես, Հայաստանի բնակիչները պետք է հասկանան, թե ազգային ի՞նչ շահերն են իրենց առաջնահերթությունը։ Հիմա տեսնում ենք, որ սա այն շարժումն է, որն առավելագույն թափ է հավաքում և աջակցություն է ստանում հենց բնակչության կողմից»,- ասաց ռուս քաղաքագետը։

Սապրիկան նշեց, որ Ռուսաստանում, համաձայն սոցիոլոգիական ուսումնասիրությունների, աջակցում են հայ բնակչության ձգտումներին.

«Ռուսաստանը Հայաստանին միշտ նայում է որպես իր դաշնակցի, որպես մի երկրի, որն իսկապես շատ մոտ է մշակութային առումով, տնտեսապես՝ բոլոր իմաստներով։ Այսինքն՝ այն հսկայական սփյուռքը, որը կա Ռուսաստանում, միշտ աջակցում է Հայաստանին։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս դեպքում բնակչությունը հասկանում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում։ Եվ սա հավանաբար պետք է արթնանալու կոչ լինի»,- եզրափակեց Սապրիկան:

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին