Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովն ադրբեջանական կողմում նախագահում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Մի մարդ, ով գիտակցական կյանքի զգալի հատվածը ոչ միայն ապրել է Հայաստանում, այլև ստացել է հայկական կրթություն։ Մուստաֆաևների ընտանիքն ապրում էր Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում, որտեղ մինչ օրս հիշում են նրանց։ 

«4-րդ դասարանից մինչև 9-րդ դասարանը ես նրան Հայոց լեզու եմ դասավանդել, մեզանից մեկն էր, առանց խտրականության։ Բոլորի պես հավասար սովորում էր, խելացի աշակերտ էր»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է վաստակաշատ մանկավարժ Անուշ Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ասում է, որ միայն Ադրբեջան վերադառնալուց հետո է անունը դարձել Շահին, մինչ այդ դպրոցական փաստաթղթերում և դասամատյաններում Շահեն էր։ 

«Հայոց պատմությունն անգիր գիտեր, մեր բոլոր պատմավեպերին ծանոթ էր, քանի որ ընթերցասեր աշակերտ էր։ Միայն Հայոց ցեղասպանության մասին դասերի ժամանակ այնպես ենք արել, որ չնեղվի, ասել եմ՝ «դու ադրբեջանցի ես, իսկ հանցագործությունը հայերի դեմ արել է Թուրքիան»։ Երեխա էր, չէի ուզում, որ նեղվեր»,- ասում է ուսուցիչը։ 

Մուստաֆաևները Ջուջևանում ապրող միակ ադրբեջանցիներն էին։ Մեր զրուցակցի խոսքով՝ Շահինի հայրը՝ Աբդուլլահը, և մայրը՝ Մահիզարը, սովորական կենցաղով էին ապրում, հայերի հետ հավասար իրավունքներով։

«Բարեկամուհուս հարևաններն են եղել, վատ մարդիկ չէին, բայց երբ սկսվեց մեծ շարժումը, ապա սովետը փլուզվեց, Մահիզարն անիծում էր հայերին, վարկաբեկում համագյուղացիներին։ Այդ ժամանակ Շահինն արդեն Երևանում ուսանող էր, կարծեմ՝ տնտեսագիտություն էր սովորում։ Ի վերջո, ընտանիքը հասկացավ, որ ջուջևանցիները մեղավոր չեն կատարվողի համար, ու հեռացավ։ Մինչ այդ հրաժեշտի հացկերույթ կազմակերպեցինք։ Իրենք էլ գիտեին, որ մեր գյուղացիք վատ բան չեն անի ու չեն վտարի իրենց, ուղղակի վախենում էին, ինչպես իրենք էին ասում՝ «ծայրահեղական հայերից»»։

Անուշ Ալեքսանյանը կասկած չուներ, որ Շահին Մուստաֆաևը պաշտոնյա պիտի դառնա։ Այն էլ մեկը, ում Ադրբեջանը երաշխավորել է սահմանազատել ու սահմանագծել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը։

«Բայց նաև չեմ կասկածում, որ սեփական երկրի շահն է պահպանելու, հո՞ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ չի առաջ քաշելու։ Ով էլ լինի, պարզ է, որ իր երկրի շահն է առաջ տանելու, հետո ի՞նչ, որ Շահինն ինչ-որ տեղ նաև ջուջևանցի է։ Գիտե՞ք, վերջին 3 տասնամյակներին Ադրբեջանը պետական մակարդակով ազգայնամոլություն է քարոզել միայն։ Վստահ եմ, իմ երբեմնի լավ աշակերտը՝ որպես Ադրբեջանի փոխվարչապետ, իրենց օգտին է սահմանները գծելու»,- հավելեց ընկեր Ալեքսանյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին