Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, դեռևս կան մարդիկ, որոնք կարծում են, թե ուր որ է, նշյալ «թալանածը» հետ են բերում ու բաժանեն իրենց։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հանկարծ այս թեման չփակվի, քանի որ իր իշխանությանը օդուջրի պես անհրաժեշտ է, որ միշտ ժողովրդին զբաղեցնի և ուշադրությունը շեղի «նախկինների» ուղղությամբ։ Մյուս կողմից՝ պետք է ծածկադմփոց անել սեփական իշխանության մեջ արմատացած կոռուպցիան:

Գաղտնիք չէ, որ այսօր իշխանական աթոռներին տաքուկ հանգրվանածների մեծամասնությունը փողոց փակելուց այն կողմ ոչնչի պիտանի չէր: Իսկ ժամանակին պարտքով ծխող ու փաբերում մի բաժակ գարեջուր խմող այդ մարդիկ հիմա էապես հարստացել են։ Նույնիսկ պաշտոնյաների հայտարարագրերն են վկայում այն մասին, թե ինչպիսի արագությամբ է աճել նրանց կարողությունը՝ տներ, գույք, այլ սեփականություն, հաշիվներին ահռելի գումարներ։ Կրկնենք՝ սա դեռ միայն «օֆիցիալ», երևացող մասն է: Մի խոսքով, այս 5-6 տարին քպականների համար իսկական «ոսկե դար» է։ Այսպիսի սրընթաց հաջողություն նրանք նույնիսկ լավագույն երազում չէին կարող տեսնել։ Մինչ ժողովուրդը ստիպված է բավարարվել չարքաշ աշխատանքով ու գրոշներով, իշխանական պաշտոնյաները ոչ միայն շատ բարձր աշխատավարձ են ստանում, այլև առատ պարգևավճարներ։ Չհաշված կոռուպցիոն եկամուտները: Թեպետ, մասնագետները նշում են, որ եթե ոչինչ էլ չլինի, ամբողջ ՔՊ-ով պետբյուջեի մեջ մտնելը հենց թեկուզ պարգևավճարների տեսքով, ինքնին կառուպցիա է:

Սրան գումարած՝ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ կոռուպցիոն գործընթացներում են ներգրավված պաշտոնյաները։ Լինում են նաև այնպիսի ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առաջ նույնիսկ իշխանությունները աչք փակել չեն կարողանում, թեպետ շատերի կարծիքով այս բացահայտումները պարզապես շոուի հերթական մասն են: Սակայն մեծամասամբ ուղղակի անտեսվում են նշյալ հրապարակումները։ Իսկ եթե հանկարծ թեման վերաբերի որևէ ընդդիմադիր գործչի, ապա իսկույն գործի կդրվի իրավապահների մահակը նրան պատժելու համար։ Դե, ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ նույնիսկ մեկ անհաճո բառ ասելու համար են քրեական վարույթ հարուցում: Իսկ յուրայիններին պատասխանատվության ենթարկելու հարցում Փաշինյանը «խուլ է, կույր ու համր»: Հասկանալի է՝ չհաշված մի քանի պաշտոնյաների հետ կապված վերը նշված շոուները։

Ընդ որում, Փաշինյանն անձամբ ստուգում է դպրոցներում ցնցուղները, կախիչներն ու գնդակները, բայց երբ խոսքը միլիոններով չարաշահումների կամ յուրացումների մասին է, ոչ միայն լռում է, այլև պայմաններ է ստեղծում, որ այսպիսի երևույթները շարունակվեն։ Հատկապես խոցելի է գնումների ոլորտը։ Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցները գրում են, թե մեկ անձից գնումները ահռելի քանակ են կազմում, ավելին՝ կարելի է ասել, դարձել են այս իշխանության գործունեության կրեդոն։ Հայաստանում շարունակվող կոռուպցիոն երևույթները նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Օրինակ՝ Freedom House-ն իր վերջին զեկույցում ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված այնպիսի իրողությունների վրա, ինչպիսիք են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերումը, պետական հողերի ձեռքբերումը, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայությունը, պետական գնումների պրակտիկան՝ առանց հանրային մրցույթների անցկացման՝ կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից և այսպես շարունակ։

Ահա թե ինչու են նրանք այսքան մոլեգնորեն կառչած իշխանությունից. ոչ միայն պատասխանատվության ենթարկվելու հեռանկարն է նրանց մտահոգում այն ամենի համար, ինչ արեցին Արցախի ու Հայաստանի հետ, այլև սարսափում են իրենց արտոնյալ կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու հեռանկարից։ Իրավիճակը կարելի է բնութագրել հենց այս պահի իշխանության բառերով, այն է՝ իրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք Երևանում. 1 հոգի տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանքԲելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել ենՇղթայական ավտովթար՝ Երևանում․ ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու