Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ առանձնահատուկ տղա է Նվերս, ուզում եմ իր մասին միշտ ներկայով խոսել: Ակտիվ, խելացի, մեր բոլոր տղաներն են յուրահատուկ: Տասը տարեկանից եղբոր հետ բռնցքամարտ է պարապել, հինգ տարի սպորտով են զբաղվել: Չափված-ձևված էր, անչափ բարի, առանձնահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարան՝ Նվերի մայրիկը:

Մտովի տեղափոխվում է որդու ծննդյան օրը: «Երբ որդիս ծնվել էր, Վանաձորում բժիշկը հույս չէր տվել, ասել էր՝ մայրիկի կյանքը կփրկենք: Տանը մեկ տարեկան տասնմեկ ամսական տղա ունեի արդեն»: Բայց Նվերը սկսում է պայքարել իր կյանքի համար, սիրտը սկսում է աշխատել, և փրկվում է: «Այդպիսին էր տղայիս ճակատագիրը: Ինչպես Աստված տվեց, այնպես էլ տարավ: Տասնինը տարի պահես ու պաշտես տղայիդ, ու վերջում այսպես լինի»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում: «Հետո ուսումը շարունակեց Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում՝ շինարարության գծով: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ծրագրավորումն էր իրեն հետաքրքիր: Սովորելուն զուգահեռ սպորտի էր հաճախում, ավտոդպրոցում է սովորել: Նպատակներ շատ ուներ, բայց, ավաղ...»: Նվերը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության: Մեծ տղաս Ջրականում էր ծառայում, հետախույզ էր, զորացրվեց, եկավ տուն: Ինքն էլ, Նվերն էլ, տղաներից շատերը կանխատեսում էին, որ պատերազմ է լինելու»: Նվերի ծառայության օրերը շատ լավ են անցել: Մայրիկն ասում է՝ այնքան շատ էր սիրում Հադրութը: «Միշտ զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն է Հադրութի բնությունը: Իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բանից չի բողոքել, որևէ բան տանից չի պահանջել: Իր քարտին գումար էի փոխանցում: Ասում էր, որ ինչ-որ քաղցր բաներ է գնում, ուտում: Բայց հետո տեսա, թե որքան գումար է մնացել իր քարտի վրա, չի ծախսել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց: 43 օր տևեց Նվերի պատերազմը:

«Պարտադիր զանգահարում էր: Եթե մեկ օրվա տարբերությամբ չէինք զրուցում, մյուս օրը զանգում էր՝ մամա՛ ջան, այս բառակապակցությունը շատ հաճախ էր կրկնում, հո չես վախեցե՞լ, հո չես նեղվե՞լ: Պատերազմի դաշտից իմ մասին էր մտածում: Մի անգամ էլ զրույցի ժամանակ պայթյուններ էին լսվում, հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո սովա՞ծ չես, հո չես մրսո՞ւմ: «Չէ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուտում ենք, հագիս բուշտալ է, տաք եմ»: Բայց, իհարկե, հետո ենք հասկանում, որ շատ հարցերում մեզ ուղղակի հանգստացրել են: Ինչպե՞ս կարող էր պատերազմի դաշտում ամեն ինչ լավ լինել: Մի օր էլ ասաց, որ սաղավարտը գլուխը ցավացնում է, չի դնում: Եղբայրը բարկացավ՝ չի կարելի, դա ապահովության համար է: Ինձ ասում էր՝ մա՛մ, անուն-ազգանունները որ գրում են, չհավատաս, գիտես, թե քանի հոգու անուն են գրել, բայց շփոթվել են, տղաները մեր կողքին կռվում են»: Նվերը եղել է Հադրութում, «Մարտունի 2»ում:

Նոյեմբերի 8-ի գիշերն անմահացել է Շուշիում՝ Քարին տակում: Ցանկացել է ընկերոջ կյանքը փրկել, բայց, ավաղ, ընկերն էլ է զոհվել: «Իրենց սպան զինվորներին շատ մեծ դժվարությամբ դուրս է բերել Հադրութից, հասել են «Մարտունի 2»: Այնտեղ սարսափելի մարտերի մեջ են հայտնվում, իրենց սպան զոհվում է: Տղաները տեղափոխվում են Քարին տակ: Նոյեմբերի 7-ին զանգահարեց, բոլորիս հետ հերթով զրուցեց: Վերջում ինձ հետ խոսեց: Հարցրեց՝ մամա՛, իմ հետ կապված ի՞նչ երազ ես տեսել, հետո էլ ասաց՝ մա՛մ, ինձ համար շատ աղոթի: Դա մեր վերջին զրույցն էր: Երեք օր իրենից լուր չունեինք: Իր հայրիկը Ռուսաստանում էր, ավագ եղբայրն ամենուր իրեն էր փնտրում: Իրեն ես եմ գտել: Զանգեցի իրենց ամենագլխավորին, ասացի. «Եթե մի քանի ժամից իմ երեխու մասին տեղեկություն չտվեցիք...»:

Անուն-ազգանունը գրեց, նոյեմբերի 13-ին գտա Նվերին: Մի քանի օր առաջ զոհված տղայիս ինձ փակ դագաղով են տվել: Ես իրեն չեմ տեսել: Ավագ եղբայրն է ճանաչել Նվերին: Ոչ ոք չէր համարձակվի գնալ դիահերձարան, իր եղբորն այդ վիճակում տեսնել»: Մայրիկն ասում է, որ Նվերին հուղարկավորել է նրա իսկ ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Որոշ ժամանակ հետո Նվերի ընտանիքին հասնում է որդու զինգրքույկը՝ վնասված, կավոտ, փորձություններ տեսած: «Տղան, որի մոտ եղել էր որդուս զինգրքույկը, ասաց՝ Նվերն իր բուշլատը հանել, ինձ էր տվել, որ չմրսեմ: Զինգրքույկն էլ մնացել էր բուշլատի գրպանում»: Այդպես էլ Նվերի զինգրքույկը «փրկվել» և հասել էր տուն: Տիկին Թամարան ասում է՝ որդու մասին այնքան գրքեր ու պատմություններ կան, բայց իրենց ոչինչ չի սփոփում: «Սթրեսը բոլորիս քայքայեց: Ախր, սա պատերազմ չէր, պատերազմն ուրիշ տեսակ է լինում: Մեղավորներն Աստծուց ստանան, այլ բան չեմ ասում: Այս պատերազմն իմ՝ Նվեր անունով ամենաթանկ նվերին խլեց ինձանից»:

Երբ հարցնում եմ մեդալների մասին, մայրիկն արձագանքում է. «Երկար ժամանակ մեդալը մերժում էի: 43 օր պայքարող տղայի աչքերն ինչեր էին տեսել: Մեդալն ի՞նչ պետք է փոխեր: Ես իրենով եմ հպարտանում, ինձ մեդալ պետք չէ իրենով հպարտանալու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերն ավելի էր լրջացել, միշտ էր այդպիսին, բայց պատերազմն իրեն ավելի էր հասունացրել»: Ապրելու ուժ ընտանիքին տան երկու՝ ավագ և կրտսեր որդիներն են տալիս, ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել ցավին դիմագրավելու համար: Տիկին Թամարան ասում է՝ երկնքից Նվերն է իրեն ուժ տալիս: «Մենք իրար հետ շատ կապված էինք: Ես առանց իրեն իմ մի օրն անգամ չէի պատկերացնի, հիմա հանուն ընտանիքիս եմ փորձում ուժեղ լինել: Ապրում եմ իրենց համար: Այո, բոլորս էլ ապրում ենք, հաց ուտում, ինչ-որ բան գնում, բայց մի պահ, երբ դադար ես տալիս, զգում ես, որ քո ցավն ու կարոտը անասելի չափերի է հասել: Սրան բուժում չկա: Աստծո զորությամբ պետք է բարի լինենք, չչարանանք»:

Հ. Գ. - Նվեր Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Կարկուտ, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցներըՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու մասին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Լավ լուր՝ զինծառայողների համար Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. ՉալաբյանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում «Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Ջուր չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներՏարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ Քրիսթալ Փելասը հեռացվել է Եվրոպա լիգայի առաջիկա խաղարկությունից. պաշտոնական «Ջիվան Ավետիսյանի հավատը վերացական չէ, այլ՝ ամենօրյա տառապանքով ապրած ճանապարհ». Վարդան Մկրտչյանը «20 20-ի հրեշտակները» ֆիլմի հերոսներից է 22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Ո՞ր եվրոպական երկրներն են ամենաշատը տուժելու ԱՄՆ մաքսատուրքերից ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը Ուկրաինան իրատեսական է համարում առաջիկա ամիսներին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել Իրանը վերջին պատերազմի ժամանակ ոչնչացրել է Կատարում տեղակայված ԱՄՆ ռադարային կայանը Հուլիսի համար սովորական երևույթ չէ․ ձյուն է տեղացել Ալմաթիի լեռներում Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակը՝ Հայաստանում Լրատվամիջոցները պարզել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 118 հազար ռուսաստանցի զինվորների անունները Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին U20 EuroBasket․ Հայաստան - Լատվիա՝ 45:97 (տեսանյութ) Պայթյուն՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա վիրավոր Իսրայելը սաստկացնում է Արևմտյան ափի բռնազավթումը Առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 390 հազար մարդ