Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում փրփրուն գինիներ շատ կան, բայց այս շամպայնը համարվում է շքեղության և նուրբ ճաշակի խորհրդանիշ, էտալոն: Խոսքը Krug շամպայնի մասին է, որն ունի ամենաբարդ համը: Չնայած այս ապրանքանիշն այնքան հայտնի չէ, որքան, ասենք, Dom Perignon-ը, սակայն նրա արտադրանքի ավելի քան 90 % -ը արտահանվում է: Աշխարհի ամեն անկյունում ամենահարուստ մարդիկ հիանալի գիտեն, թե որ շամպայնն է լավագույնը: Այդ խմիչքի արտադրության բոլոր գաղտնիքները խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ, և Կրուգի ընտանիքը դեռ պահում է նոթատետրը ապրանքանիշի հիմնադիր Յոհան-Ժոզեֆ Կրուգի գրառումներով: Ո՞րն է այդ շամպայնի էությունը: Ինքը՝ Յոհան-Ժոզեֆը ենթադրում էր, որ դա հաճույքն է:

Բացի այդ, նա վստահ էր, որ հնարավոր է ստեղծել հիանալի գինիներ՝ անկախ գինեգործության սեզոնից: Ֆրանսիացի գինեգործները հակառակն էին կարծում և միշտ հաշվի էին առնում այն, թե ինչպիսին է բերքը: Ժոզեֆ Կրուգը ծնվել և մինչև 25 տարեկանը ապրել է Գերմանիայում՝ Մայնց քաղաքում: Որպես մսագործի որդի՝ նա ոչ մի կապ չի ունեցել գինու հետ: Սակայն 25 տարեկանում նա տեղափոխվել է Ֆրանսիա: 1834 թվականին (Ժոզեֆն այդ ժամանակ 34 տարեկան էր) աշխատանքի է ընդունվում Jacquesson ընկերությունում, որը շամպայնի ամենահին արտադրողն էր: Նրա առաջին պաշտոնը եղել է հաշվապահ: Շատ արագ Ժոզեֆը մտերմացել է ընկերության ղեկավար Ադոլֆ Ժաքսոնի հետ և սկսել նրանից սովորել գինեգործության գաղտնիքները: Ութ տարի շարունակ Կրուգը ուսումնասիրել է այդ արհեստի բոլոր բարդությունները՝ սկսած խաղող աճեցնելուց մինչև պատրաստի արտադրանքը:

1841 թվականին Կրուգ և Ժաքսոն ընտանիքները բարեկամացել են. Ժոզեֆն ամուսնացել է Ադոլֆ Ժաքսոնի քենու հետ: 2 տարի անց, գտնելով անհրաժեշտ գումարը, Կրուգը հիմնել է իր սեփական Krug & Cie ընկերությունը Ռեյմս քաղաքում: Ռեյմսը շամպայն-գինեգործության կենտրոնն է: Սակայն երկու տարի շարունակ Կրուգը և նրա գործընկերը զբաղվել են բացառապես գինու առևտրով: Այդ ընթացքում Ժոզեֆը վերջնական պատկերացում է կազմել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի շամպայնը: Նրա սկզբունքներից մեկն այն է եղել, որ պետք չէ մի քանի տարի սպասել ցանկալի խաղողի բերքի: Էքստրա դասի շամպայն կարելի է պատրաստել ամեն տարի՝ պայմանով, որ ձեզ հաջողվի գտնել Շամպայնում ծնված տարբեր գինիների կատարյալ համադրությունը: Ժոզեֆը գործնականում ապացուցել է իր գաղափարի կենսունակությունը՝ մի քանի տարի շարունակ ամենօրյա ռեժիմով համտեսելով բոլոր տեսակի գինիները՝ կատարյալ ծաղկեփունջ ստեղծելու համար:

Կրուգ ընտանիքի հաջորդ սերունդները, որոնք ևս առանձնացել են կատարելագործման իրենց ունակություններով, Krug ապրանքանիշը հասցրել են գինեգործության գագաթնակետին՝ ստեղծելով ամենակատարյալ փրփրուն գինիները, որոնք ունեն իրենց երկրպագուները և ընդունված են ամենանուրբ գիտակների կողմից բառացիորեն ամբողջ աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին