Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի գործող վարչախումբն այնքան է ահաբեկված «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունից, որ այժմ էլ հնարավոր անհեթեթ բոլոր պատճառաբանություններով փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը։

Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի փոխանցմամբ՝ կուսակցության գրանցումը մերժվել է, ընդ որում տարօրինակ և անհեթեթ պատճառաբանություններով։

Արդարադատության նախարարությունը պատճառաբանել է, որ կուսակցության ղեկավարի և կուսակցության գրասենյակի հասցեները ներկայացրած փաստաթղթերում տարբեր են։ Մի դեպքում կուսակցության ղեկավարի անձնական հասցեն է, մյուս դեպքում՝ կուսակցության գրասենյակի, մինչդեռ նախարարությունը պահանջում է, որ այդ երկու հասցեները նույնական լինեն։ Մեկ այլ «թերություն» Էլ, իբր էջերի վրա համարակալումն արվել է ոչ թե ներքևում, այլ՝ վերևում, ընդ որում, «Համահայկական ճակատ» կուսակցությունից Արդարադատության նախարարությանն առաջարկել են կարճ ժամանակ տրամադրել բոլոր թերությունները շտկելու և համապատասխան նոր կերպով ներկայացնելու, բայց մերժում են ստացել, ավելին, Արդարադատության նախարարությունից պահանջում են նոր համագումար անց կացնել, ինչը վկայում է, որ նորաստեղծ քաղաքական ուժին պարզապես հավելյալ ծախսերի և քաշքշուկների առաջ են փորձում կանգնեցնել՝ խափանելով այդ կուսակցության գործունեությունը։ Իհարկե, գործող իշխանություններից որևէ մեկն այլ բան չէր էլ սպասում։

Ներկայումս «Համահայկական ճակատ» կուսակցության փաստաբաններն աշխատում են փաթեթի վրա, որպեսզի բողոքարկեն Արդարադատության նախարարության որոշումը։ Յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ բացառապես տեխնիկական թերություններով արված պատճառաբանությունները ոչ միայն լուրջ չեն, այլ նաև վկայում են գործող իշխանությունների ակնհայտ վախեցած լինելու հանգամանքի մասին։ Ավելին, բազմաթիվ կուսակցություններ ևս նման մանր թերություններ ունենում են ներկայացրած փաստաթղթերում, իսկ իշխանությունները շատերին թույլ են տվել շատ արագ վերացնել թերությունները, որոշների դեպքում էլ աչք են փակել շատ ավելի կոշտ թերություների վրա։ Այս դեպքում, ընդհակառակը, ամեն ինչ անում են «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժելու համար։

Ակնհայտորեն, գործող վարչախումբը տեսնում է, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ չափազանց առանցքային և կարևոր զարգացումներ են տեղի ունենում, հազարավոր մարդիկ, բազմաթիվ քաղաքական ուժեր միավորվում, իրենց աջակցությունն են հայտնում «Համահայկական ճակատ» շարժմանն ու կուսակցությանը, և առաջիկայում ընտրական պրոցեսներին կուսակցությունն ու շարժումը սեփական, բավականին ծանրակշիռ հայտով է ներկայանալու։

Գործող իշխանությունների այս վախը վկայում է, որ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և նրա թիմը ընթանում է ճիշտ ուղղությամբ։

Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի