Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհը ցնցված է Իրանից ստացված տեղեկություններից, մեր հարևան երկրում համազգային սուգ է հայտարարվել: Վաղը նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարարի հուղարկավորությունը տեղի կունենա:

Ողբերգության մասին քննարկումներում առկա են նաև խոսակցություններ այն մասին, որ այս վթարը կարող էր կապ ունենալ Իսրայելի և Ադրբեջանի հետ։ Սակայն մեզ համար հետաքրքիրն այն է, թե ինչ է եղել մինչև ողբերգությունը և, մասնավորապես, Ռայիսիի հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ի՞նչ զարգացումների սպասել, ինչպե՞ս այս իրադարձությունը կանդրադառնա Հայաստանի վրա. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Ադրբեջանի ամբողջականության մասին խոսելուց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նկատի ուներ, որ ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետն է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը եղել է թե՛ մինչ 2020թ. պատերազմը, թե՛ պատերազմից հետո»,- ասաց Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի՝ այստեղ որևէ նորություն, որևէ նոր բան գոյություն չունի, և մենք չենք կարող ասել՝ Իրանի տեսակետները փոխվե՞լ են, քանի որ Իրանի տեսակետները կառուցվում են Իրանի շահերի վրա։

«Իր շահերը Իրանը հստակ նշել է, իրենց անհանգստացնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և այն, որ Ադրբեջանը գտնվում է բրիտանական ու իսրայելական ազդեցության տիրույթում, այնտեղ կան հատուկ ծառայությունների կենտրոններ։ Իսկ այդ ամենը կարող է սպառնալ Իրանի ամբողջականությանը»,- նշեց Դանիելյանը։

Այլ կերպ ասած, Իրանը ոչ մի տեսակետ չի փոխել, վարում է նույն քաղաքականությունը, որը վարել է մինչև այս, նկատեց Դանիելյանը։ Եվ, ըստ նրա, Ռայիսիի խոսքերը ոչինչ չեն նշանակում այն առումով, թե քաղաքականություն է փոխվում։

Նախագահի մահից հետո Իրանում նոր նախագահ է ընտրվելու, արդյո՞ք նախագահի ընտրությունների ընթացքում կամ արդյունքում լուրջ փոփոխություններ կլինեն, սահմաններ կփոխվեն, մասնավորապես, Հայաստանի և Իրանի միջև․ Դանիելյանը պատասխանեց, որ, բնականաբար, Իրանը շատ մեծ երկիր է և շատ բարդ իշխանական, պետական կառուցվածք ունի և շատ երկրներից տարբերվում է հենց այդ բարդ կառուցվածքով։

«Այդ մեծ երկրում տարբեր իշխանական կենտրոններ գոյություն ունեն, և Իրանի նախագահի ժամանակավոր փոփոխությունը մինչև ընտրությունները կարող է ներքաղաքական դասավորվածություն փոխել, քանզի ներքաղաքական պայքար կա նաև Իրանում։ Բայց ֆունդամենտալ հարցերում, արտաքին քաղաքականության, երբ դա վերաբերում է Իրանի անվտանգությանը, տարածքների ամբողջականությանը, որին սպառնում է Ադրբեջանը, և որին սատարում են Մեծ Բրիտանիան և Իսրայելը, բնականաբար, այդ հարցերում փոփոխություններ չեն կարող լինել»,- եզրափակեց Դանիելյանը։

Հիշեցնենք, իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ժամեր տևած որոնողական աշխատանքներից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք, այդ թվում և երկրի նախագահը, զոհվել են:

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին