Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե եկեղեցին կրկին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է՝ կրկին ունենք պետականության կորուստ. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում շարունակվում են Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է ու դրանից դուրս գալու ելքերը, իսկ հանդիպումների նպատակը դրա մասին մասնագետների, քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքները լսելն է:
Շարժումը հանուն արդարության և արդարադատության է, հանուն ճշմարտության և ընդդեմ ստի ու կեղծիքի, բոլոր հանդիպումներ ընթացքում հայտարարում է Բագրատ սրբազանը:

Իշխանությունն ու մերձիշխանական ուժերը գործի են դրել շարժումը և հատկապես Բագրատ սրբազանին և Հայ Առաքելական եկեղեցուն սևացնելու քարոզչական մեքենան: Օգտագործելով նաև անթույլատրելի մեթոդները, առաջին հերթին քննադատում են եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու համար:

168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց, թե միայն անգետները կարող են եկեղեցուն մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու մեջ։

«Մենք 6-7 հարյուր տարի թագավորություն չենք ունեցել, ո՞վ է զբաղվել քաղաքականությամբ, իհարկե եկեղեցին։ Հետևաբար, եթե այսօր եկեղեցին կրկին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է՝ կրկին ունենք պետականության կորուստ։ Սա ի գիտություն պետք է ընդունեն թուրքի այսօրվա ճորտերը։
Աստվածաշունչ մատյանն ասում է՝ մի փոփոխիր հայրենի սահմանները, բայց օրվա իշխանությունը փոփոխում ,է, չէ՞ և էլի են փոփոխելու, եթե մնան։ Սրանք Աստվածաշնչի խոսքին դեմ են, երբ նայում ենք սրանց 6 տարիների իշխանություններին, տեսնում ենք, որ այդպես էլ կա։ Հայրենիք ենք կորցնում, հիմա Եկեղեցին պիտի դուրս գա այդ հայրենիքը պաշտպանելու»,- նշեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը։
Քահանան հիշեցրեց՝ եթե այսօր հայը հայերեն է խոսում, դա միայն ու միայն եկեղեցու շնորհիվ է։ Թերևս սա է պատճառը, որ այսօր ողջ իշխանական ապարատը հարձակվել է եկեղեցու վրա։ Այսինքն՝ հայի տեսակի վրա են հարձակվել և ուզում են ոչնչացնել։
«Այսօր շատ է քարոզվում, որ՝ տոլերանտ եղեք, սա բժշկական տերմին է, և սրա մասին բժշկական համալսարանի ցանկացած ուսանող կարող է խոսել։ Մարդու օրգանիզմում որդերն ու բակտերիաները պայքարում են իմունիտետի դեմ, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Ի վերջո ստանում են այդ ազատությունը, հիմա այս որդերն ու բակտերիաները պայքարում են եկեղեցու դեմ, այսինքն՝ ազգի իմունիտետի դեմ։

Կարող են ինձ ասել, թե ի՞նչ կարող էր անել Բագրատ սրբազանը, երբ տեսնում էր, որ իր հոգևոր ծառայության տարածքը հանձնվում է թշնամուն։ Սրանից զատ, ըստ օդում կախված լուրերի, գալու են ու Սյունիքից 5 գյուղ վերցնեն»,- շեշտեց Տեր Ահարոն քահանան։
Հոգևորականը փոխանցեց, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղով ճանապարհ է կառուցվել մինչև Նախիջևանի սահման։ Մյուս կողմից էլ թշնամին է ճանապարհը կառուցել, կառուցել է նաև կայանատեղիներ և այլն։

«5 կմ բուֆերային գոտիով այդ տարածքը պետք է հանձնվի թշնամուն։ Այսինքն՝ այստեղ 5-6 գյուղ կա, որ փաստացի անցնում է թշնամու հսկողության տակ, այնպես, ինչպես Տավուշում է անում այսօր։ Պարզ բան է, եթե 5 կմ բուֆերային գոտի են սարքում, ուրեմն՝ այս տարածքում եղած գյուղերը պետք է դուրս գան։ Հիմա սյունեցին ի՞նչ պետք է անի, հատկապես, որ սա միայն սյունեցու խնդիրը չէ, այլ ամբողջ ազգի, ազգը պետք է ոտքի կանգնի, բայց այնպես չլինի, որ ջրից փախչեն ու ընկեն կրակը։ Նոր, մաքուր կենսագրությամբ մարդիկ պետք է գան, որոնք ազգասեր կլինեն, որպեսզի կարողանան հայրենիքն այս նեղ վիճակից հանել»,- հավելեց քահանան։

Այս համատեքստում Տեր Ահարոնը մկների մասին մի առակից մեջբերեց՝ երբ մկները լսում են տանտերերի խոսակցությունը, որ պիտի թակարդ դնեն ու մկներին բռնեն, գնում են հավի մոտ օգնություն խնդրելու։ Սակայն հավն ասում է, որ տանտերերն իրեն կեր են տալիս, ինքն էլ նրանց՝ ձու, խոզն ու կովն էլ են մերժում օգնել մկներին։ Գիշերը թակարդն աշխատում է, տանտերը վերցնում է թակարդը, ու այդ ժամանակ օձը նրան խայթում է։
«Երբ հարևանները գալիս են տանտիրոջը տեսության, հավերին մորթում է ու նրանց հյուրասիրում։ Հետո տանտերը մահանում է, կովին են մորթում։

Հիմա այս առակի նմանությամբ՝ այս խնդիրները բոլորիս դռանն է չոքելու։

Ես, չորս տարի է՝ ասում եմ՝ ժողովուրդ, ոտքի կանգնենք, այս մարդուն հեռացրեք, այլապես սա «միջանցք» էլ կտա, հող էլ կհանձնի ու կգնա, հեռացրեք, քանի դեռ դրան չի հասել։ Բայց մեկ բան հստակ է, Նիկոլը միայնակ չէր կարող այսքան բան անել, հանցախումբ է գործում, որը նրան օգնում է։

Տեսեք, այսօր մեր երկիրն ով է ղեկավարում, ինչ բարոյական արժեքներով։ Ինչպե՞ս կարող է նորմալ հայն ասել՝ թող թուրքը գա՝ մեր ու մանուկ կոտորի, բայց նախկինները չգան։ Հայ մարդը նման բան չի ասի, սրանք հայերի հետ այնքան կապ ունեն, ինչպես էշը տուռնիկի հետ, սրանց մոտ հայկականություն չկա։ Ես վաղուց եմ ասել, սրան տարեք, թող գենը ստուգեն, հայն այդպիսի բաներ չի կարող անել»,- եզրափակեց տեր Ահարոնը։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

 

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին