Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանում, օդանավակայանի միջազգային տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1878-վախճանվել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլ յանը;

1893-վախճանվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։

1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։

1918- Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտել են Ապարանի գավառի սահմանը. սկսվել է Ապարանի ճակատամարտը թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև:

1925-ծնվել է հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ Զախարի Նարիմանովը։

1932-ծնվել է հայ գրող, հարապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։

1945-ծնվել է Հայկական ԽՍՀ-ի և Ռուսաստանի Ֆեդերացիայի վաստակավոր արտիստ, կրկեսի արտիստ, գիշատիչներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։

1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։

1960-վախճանվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։

2001 - պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

2005- Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվոր, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել է զորամասը:

2006- Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:

2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:

2011- Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից:

2013-խորհրդարանը 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:

2018-Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

2019-Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է եղել «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե՛ք»:

2022-ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով պետությունների փոխվարչապետների մակարդակով:

ԱՇԽԱՐՀ

1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։

1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։

1618-պաշտոնապես սկսվել է Երեսնամյա պատերազմը։

1707-ծնվել է շվեդացի բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի դասակարգման առաջին համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։

1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։

1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։

1904-Վիեննայում բացվել է հունա-հռոմեական ըմբշամարտի առաջին աշխարհի առաջնությունը։

1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

1949-գործողության մեջ է մտել ԳՖՀ-ի Սահմանադրությունը, այդպիսով հայտարարվել է ԳՖՀ պետության ստեղծումը։

1951-ծնվել է խորհրդային և ռուսական գրոսմայստեր, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը։

1971-Հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ժամանակ վթարվել է «Aviogenex» ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել է 78 մարդ. դա Տու-134 ինքնաթիռների առաջին վթարն էր։

1974-Կիևի շրջակայքում վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։

1978-Մոսկվայի շրջանում վթարվել է Տու144 ինքնաթիռը, զոհվել է 2 մարդ. սրա հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը՝ որպես ուղևորատար ինքնաթիռ։

1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։

1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Տու-154 ինքնաթիռը, զոհվել է 15 մարդ։

2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե 2 միջազգային տերմինալի տանիքը, զոհվել է 15 մարդ։

2021- կտրվել է իտալական Մոտտերոնե լեռան ճոպանուղին, զոհվել է 14 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին