Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ փուլում է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը և ինչ խնդիրներ կան հարցի լուծման ճանապարհին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քաղաքացիների համար շարունակում է արդիական մնալ ԵՄ երկրներ այցելելու համար մուտքի արտոնագրեր ստանալու խնդիրը։ Թեպետ, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում մշտապես, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Պարզելու համար, թե ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կամ գոնե դյուրացման գործընթացն ինչ փուլում է, Tert.am-ը հարցում է ուղարկել ԱԳՆ։ ԱԳՆ-ից նախ նշել են, որ «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին։ Համաձայնագրի դրույթների կիրարկմանը, վերջինիս համատեքստում արձանագրված առաջընթացին և համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին պարբերաբար անդրադարձ է կատարվում ինչպես ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստերի, այնպես էլ ԵՄ կողմի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ կայացող հանդիպումների ընթացքում։ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի վերջին նիստը կայացել է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին Երևանում։

Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի ազատականացմանը ԱԳՆ-ից պատասխանել են, որ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտության մասին հայկական կողմը բարձրաձայնում է երկկողմ և բազմակող ձևաչափերում կայացող գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում՝ ընդգծելով, որ նշյալ հարցը ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում է։

«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար կարևոր քայլերից մեկը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումն է, որը դեռևս վերջնականացված չէ։ Հայկական կողմը հաջողությամբ ձեռնարկել է քայլեր եվրոպական միության կողմից սահմանված այլ տեխնիկական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Tert.am-ն ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էր՝ արդյոք որևէ հսկողություն իրականացվում է դեսպանատներում օր վերցնելու հետ կապված խնդրի շուրջ։

Նշենք, որ Tert.am-ը բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ իրենց չի հաջողվում դեսպանատներում օր վերցնել, իսկ որոշ տուրիստական ընկերություններ վիզայի գնից էլ թանկ գումարով կարողանում են օր վերցնել։

Այս հարցի հետ կապված ԱԳՆ-ից պատասխանել են, որ բարձրացված խնդիրը ևս մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ «ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների հետ միասին ձեռնարկվել են մի շարք աշխատանքներ հարցի կարգավորման ուղղությամբ։ Որպես խնդրի հիմնական պատճառ նշվում է հյուպատոսական անձնակազմի սահմանափակ լինելը և հյուպատոսական ընդունելության համար համապատասխան տարածքների բացակայությունը։ Միաժամանակ, Եմ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ»։

Վիզաների ազատականացման խնդիրների շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Եղոյանը բացատրեց, որ կա վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ և ավարտ։ Նրա խոսքով՝ այս պահին վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը դեռ չի տրվել։

«Ճանապարհը սկսելու համար անհրաժեշտ է բոլոր 27 երկրների համաձայնությունը։ Այս պահին ոչ բոլոր երկրներն են համաձայն, իսկ ինչո՞ւ համաձայն չեն, որովհետև միգրացիոն ներքաղաքական դիսկուրսներ ունեն, տարբեր հարցեր կան, ամեն մեկը մի պատճառ ունի դրա համար։ Որոշ դեպքերում մտավախություն ունեն, որ անօրինական միգրացիան կշատանա դեպի իրենց երկրներ»,- պարզաբանեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 27 երկրների մեծ մասը համաձայն է, բայց պետք է բոլորի համաձայնությունը։ Միևնույն ժամանակ Եղոյանը չցանկացավ նշել, թե քանի երկրի համաձայնություն է բացակայում՝ նշելով, որ պրոցեսը դինամիկ է, չի կարող կոնկրետ թիվ ասել, բայց վստահեցրեց՝ խոսքը մի քանի պետության մասին է։

«Այդ երկրների հետ ընթանում է քաղաքական երկխոսություն, դա քաղաքական մակարդակում լուծվելիք հարց է և այնպես չէ, որ երկկողմանի պարտավորություն է, որը չի կատարվում, կամքի ձևաչափով է լինում նման լուծումը»,- նկատեց նա։

Ըստ Եղոյանի, սակայն, վիզաների ազատականացման երկխոսության ճանապարհի սկսելը կապված չէ կենսաչափական անձնագրերի հետ։

«Կա վիզաների ազատականացման երկխոսություն, դա պրոցեսի անունն է։ Որպեսզի այդ պրոցեսը սկսի, 27 երկրի համաձայնությունն է պետք։ Երկխոսությունը սկսվելուց հետո արդեն կգա մասնագիտական խումբ, որը կգնահատի կենսաչափական անձնագրերի, սահմանների վերահսկողության, առողջապահական ապահովագրության, ինչպես նաև հակախտրականության հետ կապված քաղաքականության վիճակը։ Բայց դա լինելու է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից հետո, ոչ թե առաջ»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ դրանից հետո, եթե կգան, կտեսնեն երկրում ամեն բան նորմալ է, կավարտվի վիզաների ազատականացման երկխոսությունը, և պետությանը կտրվի ազատ վիզաների արտոնություն։

«Մենք գտնվում ենք մեկնարկից առաջ, ու դուռը դեռ չի բացվում»,- շեշտեց նա։

 

ՀեղինակԱմալյա Առաքելյան

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին