Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել տեղի ունեցող ներքաղական գործընթացներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի իշխանությունը զավթած ուժը, ոտնահարելով բարոյականության բոլոր՝ գրված և չգրված օրենքները, անհամաչափ բիրտ ուժ է կիրառում Հայաստանի ինքնիշխան տարածքները մաս-մաս թշնամուն հանձնող հանցավոր ռեժիմի դեմ անհնազանդության ակցիաներ իրականացող ցուցարարների նկատմամբ։

Իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժային կառույցների՝ նաև քաղաքացիական հագուստներով ծպտված անդամները, խմբերով կանգնած մայթեզրերին, չնայելով կին է, թե երեխա, տարեց, թե երիտասարդ, հոգևոր սպասավոր է, թե հանուն Արցախի, Հայաստանի պատերազմում զոհվածի հարազատ կամ վիրավորում ստացած զինծառայող, այնպես են հարձակվում ցուցարարի վրա, կարծես ռազմական հանցագործ է կանգնած իրենց առջև, և ոչ թե անզեն, իր անվտանգության, Հայրենիքի համար փողոց դուրս եկած հայրենակից, որին թույլ չտալով ասել մեկ բառ անգամ՝ զրկում են ինքն իրեն պաշտպանելու բոլոր հնարավորություններից։ Իսկ պատգամավորների նկատմամբ բռնությունը ոչ միայն ավելի կատաղությամբ է իրականացվում, այլև կրում է սիստեմատիկ բնույթ և բացահայտ խրախուսվում իշխող ուժի կողմից։ Հանցավոր բռնության վերջին հարձակումը տեղի է ունեցել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Սա իշխող ռեժիմի վաճխանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի։

Խաղաղ ցուցարարների և ոստիկանական ուժերի, բերետավորների առճակատման յուրաքանչյուր տեսագրություն ապացուցում է մեկ անհերքելի փաստ` այն, որ օրենքը խախտողների, սկսած արտաքին տեսքից, համազգեստից, առանց գլխարկ, սիգարետը բերաններում, մինչև ծառայողական պարտականությունների կատարում, առաջին և միակ կողմը հենց իրենք են՝ Հայաստանի ներկայիս իշխանության շահերը անձնվիրաբար, կուրորեն պաշտպանող ոստիկանությունը և նրանց ղեկավարները։

Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին, ձեռնարկել քայլեր՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն արձանագրելու, ժողովրդավարության բացահայտ ոտնահարումը կանգնեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սրբազան շարժումը՝ Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ, Հայրենիքի համար անշրջելի է։

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար, այլ նաև ձեր, ողջ հայ ժողովրդի, Հայաստան պետության համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին