Մի Պաշտպանության նախարար կա, ուսուցիչ էր, եկել ինձ խնդրում էր՝ «Իմ քայլով» պատգամավոր դառնամ․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեզ մեղադրում են, ասում են զոհեր են եղել, դուք չեք ամաչում երաժշտություն եք միացրել, մենք շատ ենք ամաչում, ամաչում ենք նախ, որ դուք եք ղեկավարում այս երկիրը։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագատ Սրբազանը։
«Ամաչում ենք, որ 44-օրյա պատերազմի հերոս տղաների մարմինները տոպրակների մեջ հիվանդանոցի չգիտեմ՝ որ անկյունում դրված էին, հիմա դուք զոհերի մասի՞ն եք խոսում, դուք եք դա արել, ուրիշ ոչ ոք։
Մի նիհար, գեր դարձած նախարար կա, որ կոչվում է Պաշտպանության նախարար, ուսուցիչ, նա այն մարդն է, որ եկել ինձ խնդրում էր «Իմ քայլով» դառնամ պատգամավոր, հիմա մեզ են ասում՝ քաղաքականությամբ եք զբաղվում։ Երկերեսանիությո՞ւն է դա, թե չէ:
Ինչ կուզեք ասեք՝ կստանաք դրա հարյուրապատիկ ավելին՝ ձեր տերերով հանդերձ»,- ասաց Բագրատ Սրբազանը։