Երևան, 18.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կտրուկ հաջողություն, դատական քաշքշուկներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհահռչակ Բրեկս գարեջրի ապրանքանիշի պատմությունն սկսվել է 1873 թվականին Բրեմենում։ Գարեջրի գործարանի հիմնադիրը եղել է տեղացի ձեռնարկատեր Լյուդեր Ռուտենբերգը։ Նա իր բիզնեսն սկսել էր շինարարության մեջ, և մինչև 1873 թվականը նրա գլխում միտք է ծագել ստեղծել գարեջրի գործարան: Այդ օրերին գարեջրի գործարանների սեփականատերերն (ինչպես և շատ այլ ձեռնարկությունների) իրենց անունով էին կոչում գործարանները, և տրամաբանորեն գարեջրի գործարանը պետք է կոչվեր Ռուտենբերգ։ Այնուամենայնիվ, Լյուդերը, որը հասկանում էր գարեջրագործությունից սպառողի մակարդակով, որոշել է գարեջրի գործարանն անվանել նրանց անունով, ովքեր իրականում հասկանում են այդ արբեցնող ըմպելիքից: Այն անվանվել է Հենրիխ Բրեկսի և Թոմաս Մեյի պատվին, որոնք աշխատանքի էին ընդունվել արտադրությունը ղեկավարելու համար։

Թոմաս Մեյը լքել է ընկերությունը երկու տարի անց, և նրա անունը կրճատվել է գարեջրի անունից. ըստ այդմ, այն անվանվել է Բրեկսի կայսերական ընկերություն: Գարեջրի հենց առաջին խմբաքանակը աղմուկ է բարձրացրել տեղական շուկայում, թեև ոչ թե իր յուրահատուկ համի, այլ շշերի գույնի պատճառով, որոնց մեջ լցվել է գարեջուրը: Այն ժամանակ կանաչ շշերը հետաքրքրություն էին առաջացնում նույնիսկ Գերմանիայում։ Տարածաշրջանից դուրս Բրեկս արտադրանքը սկսել է հայտնվել 1876 թվականից հետո, երբ Բրեկսը ստեղծել է նոր գարեջուր, որը հիանալի է եղել արտահանման համար, ինչը և հաստատվել է հաջորդ տարի Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում, որտեղ Բրեկսի գարեջուրը գրավել է առաջին տեղը: Նույն թվականին էլ պիտակների վրա հայտնվել է ծանոթ բանալիով զինանշանը, որից հետո գարեջուրը սկսել է գրավել արտաքին շուկաները։

Ի դեպ, այն ժամանակվա զինանշանը որոշակիորեն տարբերվել է ժամանակակիցից: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը պարզապես առանց վարանելու կրկնօրինակել էր Բրեմեն քաղաքի զինանշանը, և 1884 թվականին, երկար դատավարություններից հետո, ընկերությունը փոխել է պիտակների զինանշանը: Կայսերական գարեջրի գործարանի գարեջուրն իր ժողովրդականության արագ աճով պարտական է ոչ միայն իր բարձր որակական հատկություններին, որն ավանդաբար Գերմանիայում միշտ պահպանվել է, այլ նաև Բրեմեն քաղաքի ռազմավարական դիրքին։ Քաղաքը գետային նավահանգիստ է, և ամբողջ գարեջուրը ուղարկվում է Վեզեր գետի երկայնքով դեպի արտասահմանյան շուկաներ։

Ի դեպ, ժամանակին Բրեկս գարեջրի ժողովրդականությունը արտասահմանում այնքան մեծ էր, որ մինչև 1949 թվականը այն պարզապես գոյություն չուներ բուն Գերմանիայում, քանի որ ամբողջ խմբաքանակն արտահանվում էր։ Ընկերությունը եղել է մի քանի տարբեր ընտանիքների սեփականություն մինչև 2002 թվականը, երբ այն գնել է բելգիական Interbrew կոնցեռնը 1,8 միլիարդ եվրոյով։ Այսօր Բրեկսը գարեջրի հայտնի ապրանքանիշ է աշխարհում: Միայն Գերմանիայում վաճառվում է մոտ 250 մլն լիտր այդ անվանման գարեջրի տարբեր տեսակներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ»Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»Հուլիսի 18-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում Սպասել հորդառատ անձրևների․ եղանակն՝ առաջիկա օրերին Կիրանցիները հերթով կանչվում են հարցաքննության, այդ թվում` անչափահասներ. Գոհար Վարդանյան Գազ չի լինի հուլիսի 18-ին, 19-ին և 22-ին՝ տասնյակ հասցեներում Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ Բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ էՀայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր) Շուռնուխի նորակառույց 13 տներից միայն 5-ն է դեռ բնակեցված Կիրանց. Հեռվում ադրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը (տեսանյութ) Կոտայքի մարզում բախվել են «Toyota Corolla»-ն, «Opel»-ն ու «Seat»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում Հարձակվել է մոր և երեխայի վրա, հետո՝ օգնության հասածների. ում շունն է Ոսկեհասկում վնասել բնակիչներին. մանրամասներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Կրեմլ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել Մայիսին հեղուկ գազի գինը 30-35 դրամ էլ է եղել, արդյունքում շուկայում մնացել են խոշոր խաղացողները, գինը դարձել է 190-200 դրամ. տնտեսագետ «Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, ամեն ինչ հրաշալի է». Ռոզի Ավետիսովան՝ անձնականի, սերիալներում չկնարվելու և բաց տեսարանների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ. ԿԳՄՍՆ Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին Ջրափրկարարները Սևանում նկատել են խեղդվող 16-ամյա երիտասարդի Մենք խոզի կեր չենք, որ մեզ լցնեն խոզերի դեմ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել Գազայում վերջին 1 օրում զոհվել է շուրջ 80 մարդ «Ռուսներն են մեղավոր»․ ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը Հայաստանում Պուլիայում ՀՀ նոր հյուպատոսություն է բացվել Հայտնի է՝ ով կփոխարինի Տոյվո Կլաարին «10 տարուց Ուկրաինա չի լինի»․ Մեդվեդև Կրակոցներ են արձակվել․ 25-ամյա քաղաքացին կալանավորվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանում տեխսպասարկման կետերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած ԲԴԽ-ն շոու է անում՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցերով Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով ԵԽ հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ Իշխանությունը գրեթե ողջ կազմով արձակուրդի մեջ է Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից. Կարապետյան «Երեխայի վիճակը նորմալ է, շանն էլ քնեցրել են»․ Ոսկեհասկի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ջուր չի լինի Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով