Երևան, 10.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը «հեռավորության վրա», բայց կիսաթաքույց համակրանքով հետևող հայրենակիցներից ու ոչ միայն նրանցից հաճախ կարելի է լսել այս կարգի հարցեր՝ «լավ, Նիկոլին հեռացրեցինք, բա ո՞վ է լինելու հետո... իսկ կարո՞ղ է, հանկարծ, նախկինները... կարո՞ղ է այսպես... կարո՞ղ է այնպես...»: Նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ լուսահոգի հորեղբայրս, ասում էր. - «Կարող ա»-ն ցանել են, չի աճել: Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, ապա դրանք փաշինյանական ագրեսիվ ու մանիպուլյատիվ քարոզչության ֆանտոմային արձագանքներ են: Այն առումով «ֆանտոմային», որ այդ հարցերը երկրորդողները չեն կարծում, թե իրենք Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, հակառակը, որ հարցնես, կասեն՝ իրենք էլ են Փաշինյանին դեմ, բայց էլի՝ «կարո՞ղ ա...»:

Հատկանշական պահ է այն մոլորեցնող նրբերանգը, որ այդպես արտահայտվողները գրեթե զրոյական ուշադրություն են դարձնում այն իրողությանը, որ մինչ իրենք նման խորիմաստ հարցեր են քննարկում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է փոքրանալ, շարունակում է կորցնել տարածքներ, ճանապարհներ, ամենակարևորը՝ կորցնել ապագան, հեռանկարը, հնարավորությունները: Ավելին, նման հարցեր շրջանառողները երբեմն այնպես են խոսում օրվա իշխանության մասին, որ կարելի է կարծել, թե նրանց արդեն վաղուց հեռացրել են պետության ղեկից, իսկ հիմա էլ ծանրութեթև են անում իշխանությունն ում վստահելու հարցը: Կեղծ ու մանիպուլ յատիվ են նաև այն ոլորուն խոսակցությունները, որ եթե մարդիկ տեսնեն կամ որոշեն, թե ով է լինելու հետո, Փաշինյանին արագորեն կհեռացնեն իշխանությունից, կամ ոտքի կելնեն, որպեսզի հեռացնեն:

Չեն ելնի: Որովհետև ցանկացած «ով է լինելու»-ի դեպքում անխուսափելիորեն գտնվելու են պրոֆեսիոնալ չմահավաններ, իբր գերմտահոգ սրտացավներ, հավկիթի մեջ վարս որոնողներ ու նմանօրինակ կերպարներ, որոնք էլի իրենց բազմախոսությամբ «ջրելու» են հիմնականը՝ հավերժական «կարո՞ղ ա»-ներով: Իսկ կարո՞ղ է մի հատ վերհիշենք, թե, առհասարակ, ինչի՛ է այս ամենը, կամ՝ ինչի համար ենք հավաքվել, ինչպես ասվում է: Հիմնական հարցը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով նախ և առաջ կասեցնել Հայաստանի կործանումային անկման այս ընթացքը: Առանց այս առանցքային հարցը լուծելու, ըստ էության, որևէ իմաստ չունի «բա հետո»-ի մասին ինչինչ դատողություններ անել: Ասել ենք, կրկնենք. վագրի մորթին կիսելը գայթակղիչ զբաղմունք է, բայց առաջինը պետք է որսալ այդ վագրին՝ պատկերավոր ասած:

Կամ, եթե ավելի պարզ արտահայտվենք, պետք չէ ձուկը՝ ջրում, առևտուր անել, առավել ևս, չարժե ջուրը չտեսած՝ բոբիկանալ: Առավել ևս, որ, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության գալը յուրատեսակ կամիկաձեություն է: Հստակ հայտարարվել է, որ շարժման առաջադրած նպատակին հասնելուց, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ձևավորվելու է անցումային կառավարություն: Դա, կարծում ենք, առավել քան բավարար ու հստակ նախանշում է: Ճիշտ է, այստեղ էլ նորից խոսակցություններ են ծայր առնում, թե բա՝ այսինչ նախարարը ով կլինի, այնինչ նախարարը ով կլինի... Բայց սա ևս անլուրջ խոսակցություն է: Նախ՝ ինչպես ասվում է՝ առվի վրայով ցատկիր: Եվ հետո, հիմիկվանից անուններ հնչեցնելն ամենասխալ բանն է, որ կարելի է անել:

Այդ մարդիկ ուղղակի կհայտնվեն շուրջօրյա թիրախավորման ներքո: Ու ընդհանրապես, բոլոր այն հարցադրումները, որոնք հանրությանը, ակտիվներին, հետաքրքրվողներին շեղում են գլխավոր հարցից ու անելիքից, մեծ հաշվով՝ ընդամենը օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, որպեսզի շարունակեն պահպանել իշխանությունն ու Հայաստանի կոտորակումը: Ժողովուրդը հավաքվել է ու էլի կհավաքվի: Ուղղակի պետք է կենտրոնանալ այս պահին դրված նպատակի համար: Այլապես «նախկին-չնախկին», «բա հետո, բա 3 տարի անց» ու նման խոսակցությունները շարունակ հեռու կտանեն ու կհեռացնեն գլխավորից: Մյուս կողմից՝ նման խոսակցությունները, կարծես, տեղ են թողնում նաև օրվա իշխանություններին՝ տարատեսակ ու նոր մանիպուլ յացիաների դիմելու համար:

Ամենից վատը, նրանց թույլ են տալիս մտածել, թե իրենք դեռ խոսելու տեղ ունեն: Միգուցե արժե՞ թեթևակի հիշեցնել, թե ինչեր են արել Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն: Բանակցային գործընթացի տապալում, պատերազմական գործողությունների դիմելու համար թշնամուն որոշակի հիմքերի ապահովում («Արցախը Հայաստան է ու վերջ»), պատերազմի ընթացքում բազմաթիվ անընկալելի ու անտրամաբանական որոշումներ, որոնք հանգեցրեցին աղետալի պարտության՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների, կապիտուլ յացիա, թշնամուն շարունակական զիջումներ, նորանոր ռազմական բախումներ ու նորանոր կորուստներ, Արցախի ուրացում և հաջորդող կորուստ և հայաթափում: Հիշեցնե՞նք, որ 2021-ին ինքնավերարտադրվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորություններով և 1 տարի անց ուրացել, ժխտել այդ ամենը՝ թշնամու հետ գալով խայտառակ ու կործանարար համաձայնության:

Ու դա էլ վերջը չէ: Այս ամենի հետ նորից հիշեցնենք Փաշինյանի մոլորեցնող, եթե չասվի՝ ստախոսական թեզերը, որոնց մի զգալի մասին անդրադարձել ենք: Չզլանանք ու մի քանիսը հիշեցնենք: Օրինակ՝ այն, որ եթե Արցախը չտա, պատերազմ կլինի, տվեց: Հետո եկավ՝ Կիրանցը որ չտանք, պատերազմ կլինի: Գործնականում տվեց: Հիմա Ալիևն ասում է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխեք, թե չէ՝ ոչ մի խաղաղություն-մաղաղություն: Վաղը կասի... Ու Փաշինյանը կանի՝ հերթական սուտ, մանիպուլ յացիա հորինելով: Նման իրավիճակում «հետո»-ի մասին մտածելու բան չկա: Ցանկացած օրինակ է կաղում, բայց, գիտե՞ք, երբ մարդը նետվում է կրակի միջից մեկ ուրիշ մարդու հանելու, փրկելու, նա այդ պահին հաստատ չի նստում-մտածում այն մասին, թե հետո ով է բուժելու այրվածքներ ստացածին, ո՞ր բժիշկն է զբաղվելու կամ ի՞նչ դեղեր է նշանակելու: Առաջինը այրվողին հրդեհից փրկելն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր հրդեհ Ջրառատ գյուղում. այրված տանը դի է հայտնաբերվել Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը 50 տարի անց քննիչները գենետիկ ծագումնաբանության շնորհիվ հայտնաբերել են 25-ամյա կնոջ սպանողին 69 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոնի Թոդը Կարծում եմ՝ այսօր ներկա ուսուցիչները համոզվեցին, որ էլեկտրոնային ծրագիրը դյուրին է. Ժաննա Անդրեասյան Ուկրաինան հատել է սեփական արտադրության 100 հրթիռի սահմանագիծը. Զելենսկի Ի՞նչ է թաքցնում ձեր ծննդյան օրը ձեր ճակատագրի մասին «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումըԽոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակում․ զոհ կա, 4 վիրավորներից 2-ը անչափահաս են. shamshyan.com Լույս չի լինի Երևանում և 7 մարզերում․ հասցեներ Արցախի օրհներգը՝ Եռաբլուրում (տեսանյութ) Ձյուն կտեղա «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Արցախը հանձնածի համար ի՞նչ խնդիր է՝ հանձնել նաև Մեծամորը. ատոմակայանը գեոպոլիտիկ գործոն է. Արմեն Աշոտյան Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Սեմյոնովան կներկայացնի Հայաստանը Այդ լուսավոր տղաների մայրերը այս գիշերը կանցկացնեն հավանաբար Եռաբլուրում, իսկ տիկնայք Աֆրիկայում են. Մանթաշյան Յոթ մարդ զոհվել է իսրայելական ավիահարվածների հետեւանքով Լիբանանի Տիր քաղաքում, 46 հոգի վիրավորվել է Մարբուրգի տենդ․ վարակման դեպքեր սկսել են աճել․ ինչպե՞ս է փոխանցվում վարակը Հայաստանի հավաքականի հայտացուցակն՝ Ազգերի լիգայի հանդիպումների համար Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ Հայկի սիրտը դադարեց բաբախել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է փոսի մեջ․ վիրավորների մեջ երեխաներ կան Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմԱդրբեջանական բանակը կորուստ ունի ՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայտարարության վրա. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Գեղարքունիքում վարորդը մեքենայով գլորվել է ձորակը․ զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել. Shamshyan.com Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն Այս գիշերվա դավաճանական ստորագրությունը նվաստացում դրեց բոլորիս կյանքի վրա․ Բագրատ Սրբազան Ալիեւը Հայաստանից պահանջում է զենք չգնել Արման Ավանեսյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ ԱՄՆ վարչակազմը կենտրոնանալու է խաղաղության վրա, ոչ թե տարածքների վերադարձի վրա. Թրամփի ավագ խորհրդական Շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ․ Դավիթն էլ մեր կողքին չէ Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից 4 տարի անց Արցախը ճանաչվել է Ադրբեջան․ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետն է․ Սևակ Հակոբյան Հազվագյուտ արևային հալո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման ծրագիրը ՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի․ գործը փակել են Վրաստանի ընդդիմության առաջնորդները եւ նրանց կողմնակիցները երթի են դուրս եկել Թբիլիսիում Արագածոտնում «Kia Optima»-ն կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում, վիրավnրներ կան․ Shamshyan Քարաթափում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ փրկարարներն իրականացրել են մաքրման աշխատանքներ Էսքան երեխա զոհեցինք, բայց անհայրենիք մնացինք. զոհվածի հարազատ34-ամյա վարորդը «Hyundai»-ով բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ նոր մանրամասներ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Չկան օրինակներ, երբ Ամերիկան հատուկ գներով էներգառեսուրսներ մատակարարի շուկա․ Զախարովան հակադարձել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Աննա Հակոբյանը 44–օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկար է հրապարակել