Երևան, 18.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ խաղաղապահ զորակազմի տեխնիկան ուղարկվել է Սիտալչայ բնակավայրից։ Լրատվամիջոցը նաև կադրեր է հրապարակել։ Օրերս էլ ադրբեջանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Գորանի երկաթուղային կայարանում 50 բեռնատար հարթակներում բեռնվել է 60 մեքենա, իսկ Բարդայի երկաթուղային կայարանում վառելիքի 12 բաք է բեռնվել և ուղարկվել Ռուսաստան։ 

Գորանում բեռնման է պատրաստվել նաև ռուս խաղաղապահների 67 մեքենա։ Նշենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքներում վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, թե ռուս խաղաղապահների դուրսբերումը դադարել է, նրանք շարունակում են մնալ Արցախում ստեղծված հենակետերում։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել էր, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։ Հաղորդվում էր, որ ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմի ու տեխնիկայի դուրսբերումը կտևի մինչև մայիսի վերջ։ Նախօրեին էլ Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «ուշադիր հետևում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից»։

Էմմա Չոբանյան



Սևանի ավագանու անդամին սպանել են 7-ամյա երեխայի աչքի առաջ․ մանրամասներ ողբերգական դեպքիցՎաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի. «Փաստ»Եվրոպական անվտանգության մեջ լավագույն ներդրումը Ուկրաինայի անվտանգության մեջ ներդրումն է. Ֆոն դեր Լեյեն Ընդդիմության ճնշման արդյունքում զիջո՞ւմ. «Փաստ»Ավագանու անդամը մահացել էՆիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը. ԶաքարյանՀին հաշիվներ են. Կիրանցի տղամարդիկ հրավիրվել են քննչական կոմիտե ԶՊՄԿ-ն` քաջարանյան ճամբարի ամենամյա հովանավոր (տեսանյութ) Դատավորի լիազորություններ են դադարեցվել «Աշխույժ էր, կենսուրախ, իր արմատներից կառչած». Աղաջան Ջանոյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ»Զվարթնոցում սարսափելի հերթ է, մարդիկ ժամերով սպասում են, որ անցնեն անձնագրային ստուգումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»Բագրատ Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինտենսիվ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հայաստանն ու Հնդկաստանը գտնվում են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում«Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ»Դոլարն ու ռուբլին փոքր-ինչ արժևորվել են․ փոխարժեքն ՝ այսօր Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 10 մարզում Բայդենը վարակվել է կորոնավիրուսով Կրակոցներ՝ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավորներ Փոփոխություններ սպանդանոցների ձեռքբերման պայմաններում. սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը կսուբսիդավորվի. «Փաստ»Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ»Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»Հուլիսի 18-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում Սպասել հորդառատ անձրևների․ եղանակն՝ առաջիկա օրերին Կիրանցիները հերթով կանչվում են հարցաքննության, այդ թվում` անչափահասներ. Գոհար Վարդանյան Գազ չի լինի հուլիսի 18-ին, 19-ին և 22-ին՝ տասնյակ հասցեներում Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ Բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ էՀայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր) Շուռնուխի նորակառույց 13 տներից միայն 5-ն է դեռ բնակեցված Կիրանց. Հեռվում ադրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը (տեսանյութ) Կոտայքի մարզում բախվել են «Toyota Corolla»-ն, «Opel»-ն ու «Seat»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում Հարձակվել է մոր և երեխայի վրա, հետո՝ օգնության հասածների. ում շունն է Ոսկեհասկում վնասել բնակիչներին. մանրամասներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Կրեմլ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել