Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, hարվածում է. Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում 50 %-ը վերահսկելու հնարավորություններից ընդդիմությունը զրկվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այս իրավունքները վերանում են և դրանք ամբողջությամբ անցնում են ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձևավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքն՝ պահանջելով ընդդիմությունից մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանը ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորությունից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից հրապարակային դիմել է Ալեն Սիմոնյանին, Անդրանիկ Քոչարյանին, Բաբկեն Թունյանին ու Արփի Դավոյանին, ասելով, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, և տվել եմ 3 օր ժամանակ, որ իրենք էլ վայր դնեն իրենց մանդատները։ 

«Կարող եմ զեղչ անել, եթե 4-ով չեն ցանկանում վայր դնել մանդատները, թող իրենցից մեկը դնի, քանի որ իրենք էին խոսում ընդդիմադիր պատգամավորների մանդատներից։ Դուք տեսա՞ք իրենց արձագանքը, միանգամից Անդրանիկ Քոչարյանն իր նստած տեղից արձագանքեց, Ալեն Սիմոնյանը վերևից արձագանքեց՝ ասելով, թե՝ մենք մեր ժողովրդի առաջ պարտավորություն ունենք և այն մինչև վերջ պետք է տանենք։ Այսինքն՝ մանդատները վայր դնելու խոսույթն իրենք առաջ են բերում փորձելով հանրության մոտ ընդդիմությանը ներկայացնել, թե՝ տեսեք, ընդդիմությունը կառչած է մանդատներից»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղարն ասաց՝ եթե ընդդիմությունն ամբողջությամբ վայր դնի մանդատները, ապա որևէ ճգնաժամ չի առաջանալու, շեշտելով՝ ցավոք արձանագրել են, որ կա Սահմանադրական դատարան, որը գտնվում է  քաղաքական իշխանության գրպանում։ Այս ամենը ցույց է տալիս ընդդիմության կողմից ՍԴ ուղարկվող բազմաթիվ դիմումների արձագանքները։

«Այս ՍԴ-ն հեշտությամբ, առանց ամոթի՝ կարող է ձևակերպում տալ, որ որևէ խնդիր չկա, նույնիսկ առանց ընդդիմության այս խորհրդարանն իր աշխատանքները կարող է շարունակել։ Նաև կարող է մեկ այլ բան ասել, օրինակ, որ 2021 թվականին ովքեր մեզանից հետո ավելի շատ ձայն հավաքած ուժերն են, նրանց առաջարկեն գալ խորհրդարան՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց հետո։ Այս քաղաքական ուժից ես ամեն ինչ սպասում եմ, վստահ եմ, այդ դեպքում ԲՀԿ-ն կհրաժարվի, բայց այնտեղ կա «Լուսավոր Հայաստան» և Արամ Զավենի Սարգսյան, այսինքն՝ այն, ինչը ՔՊ-ի երազանքն էր»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ օրվա իշխանությունները սուտ ու կեղծիքներով փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ թշնամին չի հագեցել, անընդհատ պահանջելու է, և իշխանությունը փոխարենը մտածի, թե այդ պահանջների դեմն ինչպես պետք է առնի, մտածում է սեփական աթոռը պահելու մասին։

«Որտե՞ղ եք տեսել, որ զոհը խոսի խաղաղության մասին, իսկ դահիճն այդ խոսքը հարգի, չկա նման բան։ Մենք Արցախի մեր բնական արեալից զրկվեցինք այս իշխանության պատճառով, երբ զոհեց Արցախն ու սկսեց մուրալ խաղաղություն։ Իշխանություններն այս երկիրը դարձրել են գործիք, ով ինչպես հասցնում, հարվածում է, շարժման առաջարկն այն է, որ Հայաստանը դուրս բերվի այս բոքսի «տանձիկի» կարգավիճակից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Մասիսում․ զոհը կին է, կա 3 վիրավոր Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Սուդանում պատմության մեջ առաջին անգամ թուրքական Bayraktar Akinci է խոցվել Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները Պատանեկան ԵԱ․ 6 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար «Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest Ես շատ եմ շփվում Պուտինի հետ, բայց արդյունքներ են պետք. Թրամփ Շուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հունիսի 17-ին և 18-ին․ հասցեներ Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանությունից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի տան բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել 3 ավտոմեքենաների ու տան ապակիները Արհեստական բանականությունը 5 տարուց ամբողջ մարդկությունից խելացի կդառնա. Մասկ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կլուծվի․ Թրամփ 56-ամյա տղամարդուն վիճшբшնությшն ժամանակ դшնшկով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը Ռուսաստանում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում 5 մարդ է եղել ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըՓոթորիկ ու կարկուտ, ծառեր են տապալվել․ ՌԴ (տեսանյութ)