Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինքնիշխանության մասին ճամարտակող վարչախումբը հենց ինքն է առաջին հերթին վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։

Փաշինյանական վարչախումբն իր պաշտոնավարման ողջ ընթացքում անընդհատ փորձել է տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացվում է Ռուսաստանի կողմից։ Ինքնիշխանություն բառն առիթ է դարձել վարչախմբի համար սեփական քաղաքական ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու, նրանց մեղադրելու ազդեցության գործակալ լինելու մեջ, մինչդեռ հենց իրենք իրենց գործադրած, կանխամտածված ջանքերով վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը՝ այն կախվածության մեջ դնելով Արևմուտքից։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենի այցը Հայաստան և պայմանավորվածությունները գործող իշխանությունների հետ հենց դրա վառ վկայությունն է։

«Ազատությանը» տված հարցազրույցում Օ՚Բրայենը հայտարարել է, թե նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։

«Իսկ ինչո՞ւ է ժամանակը»,- հարց է տալիս ինքը՝ Օ՚Բրայենը և ինքն էլ պատասխանում։

«Մեր կարծիքով սերնդի, կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով, առևտրային երթուղի կառուցելու համար։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև և դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլ նոր արդյունաբերություններն այդ երթուղու ողջ երկայնքով»։

Այս հաղորդուղիների բացմամբ եվրոպական և արևմտյան ազդեցության տակ գտնվելու հանգամանքով, բնականաբար շահագրգիռ կողմը միայն ԱՄՆ-ը չէ։ Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործընկերության կոմիտեի 5-րդ հանդիպումը։

Կոմիտեն վերանայել է մի շարք դրույթներ, ինչպես նաև ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը։

Հատկապես վերջին օրերին հաղորդուղիների բացման պահանջով, Արևմուտքն ավելի ակտիվացել է, նույն այդ ընթացքում էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը, ով մշտապես հայտարարում էր, թե հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի իրավազորության ներքո և հրաժարվում էր կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այժմ էլ որոշում է կայացրել հաղորդուղիների վերահսկումն ու բեռների տեղափոխումն Ադրբեջանից Նախիջևան պատվիրակել արևմտյան մի ընկերության, որն էլ վերահսկելու է այսպես կոչված միջանցքը։

Լիանա Արամյան

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում ՉԼ. «Նոան» առաջին խաղում հաղթեց «Բուդուչնոստին» Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ. ​հետևանքները կրելու ենք բոլորս. Արսեն Ջուլֆալակյան Նեթանյահուն և Թրամփը կրկին կհանդիպեն ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ ՀՀ-ի հետ համաձայնագիրը «Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով. Արման Թաթոյան Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ կա տուժած. shamshyan.com Ռուսաստանում փոթորիկների հետևանքով երկու երեխա է տուժել ԱՄՆ-ը դադարից հետո ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա. Թրամփ Հուսով ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Մարկո Ռուբիո Վթարային անջատումներ` հուլիսի 9-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուղերձ է հղել Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ Նոր մանրամասներ՝ Խաչփառ գյուղում բռնկված հրդեհից Պետդեպը հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի Իսրայելը հաստատել է Իրանի հարվածները՝ իր ռազմական օբյեկտներին Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել Մեսսին երկընտրանքի առաջ է Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Փաշինյանի հայտարարություններին. Կոնստանտին Զատուլին Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընկերներին ու մտավ քննչական կոմիտե Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն» Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ