Երևան, 19.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Monument Watch-ը ահազանգում է․

Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։ Նախորդ տարում բացվեց նաև  «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը։

 Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում։ 

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ։

Հարավ-արևմտյան թաղամասը՝ հեղեղված. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանում «Mercedes»-ը վերածվել է մոխրակույտի Գազ չի լինի հուլիսի 19-ին, 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներում Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը․ Արտակ Զաքարյան Նոր Նորք, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում հեռացվում են մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակներըԽայտառակ վիճակ է, այս մարդուն բանի տեղ չեն դնում, մերժված զրույց է, բանակցություն չկա․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ ՌԴ իշխանությունները սկսել են չեղարկել արտագաղթած ռուսաստանցիների անձնագրերը Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ նոր մանրամասներ Դանակաhարություն Կապանի հանգստի կենտրոնում․ 27-ամյա բնակչուհին hարվածել է 3 տղամարդկանց TikToker-ը ուղիղ եթերի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակել է իր գլխին (տեսանյութ 18+) Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ Ռուսական կողմն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստանից․ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը Կոտայքում բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին Պատկերացնում եմ, թե ինչ խինդ և ուրախություն է տիրում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավումՃանապարհը, որի մասին խոսում ենք անցնելու է Սիսիանով. Արմեն Մանվելյան 2023-ին Հայաստանում երկաթուղային ուղևորափոխադրումներն աճել են, Վրաստանում՝ նվազել Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Միշել Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ բերված հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն Ուջան-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունըՍիրելի Արսեն, դժվար է քո մասին խոսել անցյալով, իսկ ներկան անողոք է. Սևանի համայնքապետարան Նոր զարգացումներ՝ վիզաների ազատականացման գործընթացում Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 մեքենա Եվ հայկական, եւ ադրբեջանական կողմը ճիշտ ա ասում39-ամյա տղամարդը hարվածներ է hաuցրել երիտասարդի գլխի, որnվայնի և այլ հատվածներին․ գործը բացահայտվել է «Նոր տարվա կինո» ֆիլմում բլոգեր Աշոտը կնմանակի Լիանա Վանոյանի կերպարին՝ Փիրուզին. բեքսթեյջ կադրեր ու նոր մանրամասներ Հայկական կողմի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժվել է Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա Հայտնի է՝ ով է Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացածը Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարկել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքից ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից չեն հրաժարվելու Հետախուզվող անձը հանգիստ շրջել է եւ մասնակցել երեկվա ողբերգական միջադեպինIko ընկերությունը ներկայացրել է իր ճկուն և գերթեթև արևային մարտկոցըԱմերիկյան բանակի ներկայացուցիչ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ռուսական պատասխան՝ հայ ֆերմերներին «Մեր վեճերը շատ կարճ են տևում, չկռված արդեն բարիշում ենք». Էվելինա Շահիրյան Բենզինի շուկայում առերևույթ չարաշահումներ են եղել Կամ այս կողմում ես, կամ՝ այն. Նաիրի Սարգսյան Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել. Հաջիև Վնգստացող դատավորների կոնտեքստից է Դոլմազյանի ու Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումը. Մկրտչյան (տեսանյութ) Ինչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներՌուսաստանը Եվրամիությունում ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում ․ Պեսկով Փաշինյանի իրական վախերը Երբ գրեթե ոչ ոք չէր հավատում նման «խառնուրդին»․ «Փաստ»