Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք ընդդեմ Ռուսաստանի» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Երևանում ամփոփել է իր երկօրյա այցի արդյունքները: Ուշադրություն է գրավել նրա մի հայտարարություն, քանի որ բացահայտորեն ուրվագծել է ԱՄՆ քաղաքականության հիմնական ուղղությունները ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների, այլ նաև ամբողջ Անդրկովկասի վերաբերյալ։ Բայց նախ՝ առաջին դիրքորոշման մասին։ «Միացյալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք իսկապես տեսնում ենք դժվար սակարկություններ երկու կողմերից, ինչպես նաև որոշ հետաքրքիր մարտավարական մանևրներ համաձայնության հասնելու համար: Կարծում եմ, որ ինչ-որ պահի պետք է դադարեցվեն նոր պահանջներ ներկայացնելու և դրան հետևող նոր բանակցություններ վարելու ոճերը։

Կարծում եմ՝ մենք արդեն գիտենք հաջողված համաձայնագրի մոտավոր ուրվագիծը»,- հայտարարել է Օ'Բրայենը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե ինչ դեր կարող է խաղալ Միացյալ Նահանգները», քանի որ «մենք չենք հավակնում գերտերություն լինել տարածաշրջանում և այստեղ ենք աջակցելու երկրների ժողովուրդների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը»։ Հիմա երկրորդ դիրքորոշման մասին, այսինքն՝ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման մասին։ «Կա հնարավորություն, որը լինում է ամեն սերնդի համար մեկ անգամ, որպեսզի ստեղծվի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ճանապարհ,ասել է Օ'Բրայենը,- դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ դա ճանապարհ կբացի ոչ միայն հիմնական առևտրի, այլ նաև նոր արտադրությունների համար։ Դա կարող է տեղի ունենալ հիմա: Թերևս մի քանի տարի հետո դա այլևս այդքան կարևոր չլինի։

Բայց հիմա հիանալի ժամանակ է դրա համար, քանի որ այդ ճանապարհին գտնվող երկրները ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը»: Սրանից բխում են հետևյալ եզրակացությունները: Այն բանից հետո, երբ Հայաստանի ջանքերով Ռուսաստանը զրկվեց Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում մոդերատորի դերից, իսկ դրա փոխարեն հայտնված եվրոպական բանակցային հարթակը բացահայտեց իր անարդյունավետությունը, ԱՄՆ-ն իրեն է առաջարկում որպես միջնորդ։ Սակայն նման սխեման ենթադրում է փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերից և միջնորդի հստակ արտահայտված չեզոք դիրքորոշում։ Բայց փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ակնհայտորեն տեսանելի է հայանպաստ կողմնակալությունը։ Օ'Բրայենի երևանյան այցի ժամանակ հայտարարվել է, որ «Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի», ինչը ԱՄՆ-ը չունի Ադրբեջանի հետ։ Երկրորդ եզրակացությունը վերաբերում է, այսպես կոչված, Միջին միջանցքին: Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, Ադրբեջանով և Հայաստանով մինչև Նախիջևան և Թուրքիա ձգվող այդ միջանցքը ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում:

Ի դեպ, Օ'Բրայենը նախկինում կոչ էր արել Բաքվին՝ հրաժարվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև իրանական տրանսպորտային երթուղուց։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Օ'Բրայենը հակառուսական հարթակի վրա առաջարկում է Անդրկովկասում ստեղծել Ադրբեջան-ՀայաստանԹուրքիա դաշինք, ինչը ենթադրում է տարածաշրջանում պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև։ Ու ևս մեկ կարևոր նրբերանգ: Նախկինում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հավասարակշռություն էր պահպանում, երբ այցելում էր տարածաշրջան, այսինքն՝ այցելում էր և՛ Երևան և՛ Բաքու, որպեսզի համապատասխանեցնի դիրքորոշումները։ Բայց այս անգամ «խաղը» խաղացվել է միայն հայկական դաշտում։ Այսպես, Փաշինյանն ասել է, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և որ «մնում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերջնական շտկումները ճշտել, և համաձայնագրին տալ վերջնական տեսք»։

Բայց արդյո՞ք դրան պատրաստ է Բաքուն, որը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառում։ Այս առումով կարելի է ենթադրել Վաշինգտոնի որոշակի շրջադարձ դեպի Բաքու ոչ միայն Երևանի հետ հարաբերությունների, այլ նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտում, կամ անդրկասպյան տրանսպորտային երթուղու հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նպատակ ունի փոխել աշխարհաքաղաքական կարգը տարածաշրջանում արևմտյան ձևաչափով։ Հնարավոր է, որ շուտով վերսկսվեն ադրբեջանցի պաշտոնյաների այցերը ԱՄՆ և հակառակը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կողմերը փոխանակել են փաստաթղթի տեքստի վերաբերյալ փոխադարձ դիտողությունների և առաջարկությունների նոր փաթեթները։ Սակայն մինչ այժմ այդ գործընթացի մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ են միմյանց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավոր Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Կարկուտ, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցներըՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու մասին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Լավ լուր՝ զինծառայողների համար Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. ՉալաբյանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում «Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Ջուր չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներՏարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ Քրիսթալ Փելասը հեռացվել է Եվրոպա լիգայի առաջիկա խաղարկությունից. պաշտոնական «Ջիվան Ավետիսյանի հավատը վերացական չէ, այլ՝ ամենօրյա տառապանքով ապրած ճանապարհ». Վարդան Մկրտչյանը «20 20-ի հրեշտակները» ֆիլմի հերոսներից է 22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Ո՞ր եվրոպական երկրներն են ամենաշատը տուժելու ԱՄՆ մաքսատուրքերից ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը Ուկրաինան իրատեսական է համարում առաջիկա ամիսներին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել Իրանը վերջին պատերազմի ժամանակ ոչնչացրել է Կատարում տեղակայված ԱՄՆ ռադարային կայանը Հուլիսի համար սովորական երևույթ չէ․ ձյուն է տեղացել Ալմաթիի լեռներում Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակը՝ Հայաստանում Լրատվամիջոցները պարզել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 118 հազար ռուսաստանցի զինվորների անունները Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին U20 EuroBasket․ Հայաստան - Լատվիա՝ 45:97 (տեսանյութ) Պայթյուն՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա վիրավոր