Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն ամփոփվել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 Ամփոփվել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը, որն իրականացնում էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Նախագիծն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Գորիսում: ԳԱԿ հրավերով Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ժամանակակից արվեստագետներն ունեցել են 54 աշխատարան, վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ տեղի արվեստագետների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցել է ավելի քան 600 հաշմանդամություն ունեցող և չունեցող շահառու, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ, ուսանողներ։

Նախագծի ընթացքը ոգևորիչ ու ճանաչողական է եղել ոչ միայն մասնակիցների, այլև հրավիրյալ արվեստագետների համար: Այն դարձել է մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական նախագծի թեմատիկ ընդգրկումը լայն է եղել և շատ հետաքրքիր՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, տիկնիկագործություն, թանգարանային գործ:

Նախագծի առաջին կանգառը Գորիսն է եղել: Այնտեղ կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության վարպետության դասեր և աշխատարաններ են անցկացվել, որոնք ամփոփվել են ցուցահանդեսով: Գորիսի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպել է պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն և խոսել հայկական և վրացական մանրանկարչության առնչությունների մասին: 

Վանաձորում նախագծի օրակարգը ևս հագեցած ու հետաքրքիր է եղել: Տեղի ԳԱԿ ստորաբաժանման սաների համար տիկնիկագործ Շադի Վեդային և նկարիչ Հերվե Ալեքսանդրը տիկնիկագործության ու գեղանկարչության աշխատարաններ են անցկացրել: Դրամատուրգ, ռեժիսոր Լյուսիան Հոգը այլընտրանքային քաղաքային էքսկուրսիա է անցկացրել երեխաների հետ: Խորեորգրաֆ, պարային ռեժիսոր Դանիելա Դելերչին հանդիպում և վարպետության դաս է անցկացրել «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի հետ: Իսկ Զաալ Աբաշիձեն հանդիպել է տեղի մտավորականների, թանգարանային աշխատողների և նկարիչների հետ: Նա նաև այցելել է Գյումրի, որտեղ հանդիպել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ՝ խոսելով հայ-վրացական ձեռագրերի առնչությունների մասին: 

Աշխատանքները շարունակվել են Երևանում:  Լյուսիան Հոգը ԳԱԿ Փոքր թատրոնի սաների հետ իրականացրել է «Թատրոնի ֆաբրիկա» յուրօրինակ աշխատարանը: Դրա շրջանակում պատանի դերասանները հանդիսատեսի առաջարկած թեմաներով զրոյից բեմադրություն են ստեղծել՝ գաղափարից մինչև սցենար և ներկայացում: Ակտիվ են եղել նաև ԳԱԿ արվեստանոցները, որի սաներին են միացել նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները: Շադի Վեդայիի և Հերվե Ալեքսանդրի հետ նրանք ինքնատիպ աշխատարաններ են ունեցել և ստեղծել տիկնիկներ ու գեղանկարչական աշխատանքներ: Դանիելա Դելերչին էլ Լուսիլ պարի թատրոնի սաների հետ վարպետության դաս է անցկացրել և ժամանակակից պարի փերֆորմանս բեմադրել: Նախագծի օրերին արվեստագետներն այցելել են Մաշտոցի անվան Մատենադարան՝ հանդիպելով տնօրեն Արա Խզմալյանի և «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների հետ: 

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ» 2024 նախագիծն ամփոփվել է հունիսի 16-ին ԳԱԿ թանգարանում: Ներկայացվել է այն ամենն, ինչ ստեղծվել է վարպետության դասերի և աշխատարանների շրջանակում՝ գեղանկարչական աշխատանքներ, տիկնիկներ, պարային ու թատերական բեմադրություններ: Մասնակիցներին շնորհվել են վկայականներ: 

Շուտով կներկայացվի նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի միջոցով ամենալավը կփոխանցվի այն ոգևորիչ և արվեստով լի մթնոլորտը, որ տիրել է ողջ ծրագրի ընթացքում: 

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ