Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երաժշտական գործիք, որը չունի «հայրենիք». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քսիլոֆոնը ամենահին ու խորհրդավոր երաժշտական գործիքներից մեկն է: Այն պատկանում է հարվածային գործիքների խմբին: Բաղկացած է փայտե բլոկներից, որոնք ունեն տարբեր չափսեր և հարմարեցված են որոշակի նոտայի համար: Ձայնը արտաբերվում է գնդաձև ծայրերով փայտե ձողերի օգնությամբ: Քսիլոֆոնի կառուցվածքը բավականին պարզ է: Այն բաղկացած է շրջանակից, որի վրա դաշնամուրի ստեղների նման ձողերը դասավորված են 2 շարքով: Ձողերը հարմարեցված են որոշակի նոտայի և նստած են պարոլինե ներդիրի վրա: Ձայնը ուժեղանում է այն խողովակների շնորհիվ, որոնք տեղակայված են հարվածային ձողերի տակ: Այդ ռեզոնատորները կարգավորված են նոտայի տոնայնությանը համապատասխան և զգալիորեն ընդլայնում են գործիքի հնչյունը՝ ձայնը դարձնելով ավելի պայծառ ու հագեցած:

Հարվածային ձողերը պատրաստվում են թանկարժեք փայտատեսակներից, որոնք չորացվում են մի քանի տարի: Դրանք ունեն ստանդարտ 38 մմ լայնություն և 25 մմ հաստություն: Երկարությունը տատանվում է՝ կախված ձայնի տեմբրից: Եթե խոսենք հարվածային փայտիկների մասին, ապա, ըստ ստանդարտի, դրանք 2-ն են, բայց երաժիշտը, կախված հմտության մակարդակից, կարող է օգտագործել երեք-չորս փայտիկ: Դրանց ծայրերն, ընդհանուր առմամբ, լինում են գնդաձև, բայց երբեմն պատահում են նաև գդալանման տարբերակներ: Ծայրերը պատրաստված են կաուչուկից, փայտից կամ վոյլոկից, որը ևս ազդում է երաժշտության բնույթի վրա: Քսիլոֆոնը հայտնվել է մոտ 2000 տարի առաջ, ինչի մասին վկայում են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի քարանձավներում հայտնաբերված պատկերները: Այնտեղ պատկերված են մարդիկ, ովքեր նվագում էին քսիլոֆոնի տեսք ունեցող գործիքի վրա:

Չնայած դրան, Եվրոպայում այդ գործիքի մասին առաջին պաշտոնական հիշատակումը սկսվել է միայն 16-րդ դարից: Առնոլդ Շլիկը երաժշտական գործիքների մասին իր աշխատությունում նկարագրել է քսիլոֆոնի նմանությամբ մի գործիք, որը կոչվում է hueltze glechter: 19-րդ դարում քսիլոֆոնը բարելավվել է: Բելառուսցի երաժիշտ Միխոյել Գուզիկովը գործիքի դիապազոնը հասցրել է 2,5 օկտավայի, ինչպես նաև փոքր-ինչ փոխել է գործիքի տեսքը՝ ձողերը տեղադրելով չորս շարքով: Քսիլոֆոնն իր կառուցվածքի պարզության շնորհիվ ճանաչում է ստացել և սիրվել շրջիկ երաժիշտների շրջանում, քանի որ այն թեթև էր և հեշտ էր տեղափոխել: Քսիլոֆոնը ճանաչում ունի նաև պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում, ինչը թույլ է տվել նրան հայտնվել սիմֆոնիկ նվագախմբերում, իսկ ավելի ուշ անգամ դառնալ մենակատար գործիք:

Չնայած քսիլոֆոնի համար գրված երգացանկը սահմանափակ է, բայց այդ խնդիրը լուծվել է ջութակի և այլ ստեղնաշարային երաժշտական գործիքների համար գրված երաժշտությունների տրանսկրիպցիաներով: 20-րդ դարը զգալի փոփոխություններ է մտցրել քսիլոֆոնի ձևավորման մեջ: Այսպիսով, քառաշարքից այն դարձել է երկշարքանի: Ձողերը դրվել են դաշնամուրի ստեղների անալոգիայով: Դիապազոնը հասցվել է 3 օկտավայի, որի շնորհիվ երաժշտացանկն է զգալիորեն ընդլայնվել: Էթնիկ տեսանկյունից քսիլոֆոնը չի պատկանում որոշակի մայրցամաքի, քանի որ դրա մասին հիշատակումները հայտնաբերվում են աշխարհի տարբեր մասերում պեղումների ժամանակ: Միակ բանը, որը տարբերակում է այդ գործիքը, անվանումն է:

Օրինակ՝ Աֆրիկայում այն անվանում են «Տիմբիլա», Ճապոնիայում՝ «Մոկկին», Սենեգալում, Մադագասկարում և Գվինեայում՝ «Բելաֆոն»: Իսկ Լատինական Ամերիկայի երկրներում այդ գործիքն ունի «Միրիմբա» անվանումը: Կան նաև հնուց ստացված այլ անուններ՝ «Վիբրաֆոն» և «Մետալոֆոն»: Սակայն այս բոլոր գործիքները պատկանում են նույն խմբին: Այդ գործիքները նվագելը պահանջում է ստեղծագործական մտածողություն և հմտություն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ