Երևան, 18.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:
 
Քաղաքական գաղափարները, տեսլականներն ու պետության զարգացման ծրագրերը մոռացության են մատնվում: Այսպես շարունակվելու դեպքում տեղի է ունենալու հասարակության լիակատար օտարում պետական-քաղաքական կառավարման գործընթացներից՝ հանգեցնելով տոտալ անտարբերության և տոտալ անվստահության միջավայրի:
Բոլոր ոլորտներում պարտված և ձախողված «կառավարությունը», այս կերպ ցանկանում է իր բոլոր ձախողումների ու պարտությունների պատմա-քաղաքական բեռն ու պատասխանատվությունը դնել քաղաքական դաշտի և հասարակության լայն շերտերի վրա: Այդ հարցում նրան ջանասիրաբար օգնում են նաև ընդդիմադիր խաղացող որոշ «ուժեր» և անհատներ:
Նման իրավիճակներում, նորմալ հասարակություններում բոլոր քաղաքական ուժերը (եթե չեն ծառայում օտարին կամ գործող իշխանությանը) համախմբվում են ձախողված ու երկիրը պարտության մատնած իշխանությունների դեմ: Դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ապահովել իշխանության հետագա կործանարար քայլերի զսպումը: Այնինչ՝ մեր երկրի կառավարիչները շարունակում են ակնհայտ վտանգավոր գործողությունները սեփական ժողովրդի ու ազգային արժեքների դեմ, իսկ որոշ «ուժեր» այդ ընթացքում ջանասիրաբար պայքարում են իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության դեմ՝ փորձելով խորացնել քաոսն ու զրոյացնել ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու համար հանրային բոլոր սպասելիքները:
 
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության սկզբունքայնությունը, պետականաշինության ահռելի փորձը, կուտակված քաղաքական գիտելիքներն ու երկրի ապագան տեսնելու իրատեսական կարողությունը հանգիստ չի տալիս շատերին: Եվ նույնիսկ այդ պարագայում, կայացած ու քաղաքական կենսագրություն ունեցող ընդդիմադիր ՀՀԿ-ն համախմբման բոլոր գործընթացներում չափավորել ու չափավորում է իր ամբիցիաները՝ հանուն միասնականության ու գլխավոր խնդիրների լուծման:
 
Ես չեմ հասկանում ոտքի տակ ընկնող այն «ուժերին» ու անհատներին, որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց առայժմ չեն կարողանում լուծել և չգիտես ինչո՞ւ, իրենց իրավունք են վերապահում Կռիլովի հերոս Մոսկայի դերում ավելորդ անգամ աղմկել:
Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ: Չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել:
Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ»Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»Հուլիսի 18-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում Սպասել հորդառատ անձրևների․ եղանակն՝ առաջիկա օրերին Կիրանցիները հերթով կանչվում են հարցաքննության, այդ թվում` անչափահասներ. Գոհար Վարդանյան Գազ չի լինի հուլիսի 18-ին, 19-ին և 22-ին՝ տասնյակ հասցեներում Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ Բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ էՀայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր) Շուռնուխի նորակառույց 13 տներից միայն 5-ն է դեռ բնակեցված Կիրանց. Հեռվում ադրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը (տեսանյութ) Կոտայքի մարզում բախվել են «Toyota Corolla»-ն, «Opel»-ն ու «Seat»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում Հարձակվել է մոր և երեխայի վրա, հետո՝ օգնության հասածների. ում շունն է Ոսկեհասկում վնասել բնակիչներին. մանրամասներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Կրեմլ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել Մայիսին հեղուկ գազի գինը 30-35 դրամ էլ է եղել, արդյունքում շուկայում մնացել են խոշոր խաղացողները, գինը դարձել է 190-200 դրամ. տնտեսագետ «Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, ամեն ինչ հրաշալի է». Ռոզի Ավետիսովան՝ անձնականի, սերիալներում չկնարվելու և բաց տեսարանների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ. ԿԳՄՍՆ Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին Ջրափրկարարները Սևանում նկատել են խեղդվող 16-ամյա երիտասարդի Մենք խոզի կեր չենք, որ մեզ լցնեն խոզերի դեմ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել Գազայում վերջին 1 օրում զոհվել է շուրջ 80 մարդ «Ռուսներն են մեղավոր»․ ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը Հայաստանում Պուլիայում ՀՀ նոր հյուպատոսություն է բացվել Հայտնի է՝ ով կփոխարինի Տոյվո Կլաարին «10 տարուց Ուկրաինա չի լինի»․ Մեդվեդև Կրակոցներ են արձակվել․ 25-ամյա քաղաքացին կալանավորվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանում տեխսպասարկման կետերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած ԲԴԽ-ն շոու է անում՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցերով Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով ԵԽ հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ Իշխանությունը գրեթե ողջ կազմով արձակուրդի մեջ է Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից. Կարապետյան «Երեխայի վիճակը նորմալ է, շանն էլ քնեցրել են»․ Ոսկեհասկի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ջուր չի լինի