Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում 34-ամյա Հովհաննես Ենգիբարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, Ծղուկ-Գորհայք հատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ․ Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





















































1
Այսօր Պապ Պողոսյանի և Մարի Հովհաննիսյանի հարսանիքն է
2
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո
3
Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ
4
ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են
5
Զոհի մասին է հաղորդվում