Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:

Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:

Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը...

Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը. 1 զոհ եւ վիրավորներ Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. ՀովասափյանԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ, քամու ուժգնացում. ինչ է կանպատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Ողբերգական ավտովթար․ բախվել են «Nissan»-ը ու «Opel»-ը Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով Վրաստան-Հայաստան հանդիպմանը հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան Ադրբեջանը քարոզչական պատերազմի ինտենսիվ փուլ է մտել. կեսգիշերային հայտարարություն 10 րոպե մեկն էր խփում, հետո մյուսը. արցախցի տղային ոստիկանությունում խոշտանգել են Մարտի 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներում Ավտոբուսը վրաերթի է ենթարկել սկուտեր վարող 3-ամյա աղջկան․ ՌԴ Տասնյակ հասցեներում գազ չի լինելու ՔԿՀ-ներում արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն. Գառնիկ Դանիելյան Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի հետ մոսկովյան մենահամերգին (տեսանյութ) «Ներկայիս տնօրենի օրոք ոչ մի ծառ չի հատվել». Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Վանաձորի բաժնում բռնության վերաբերյալ պետական մարմիններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանՇուրջ 300 ուղևոր գրեթե մեկ օր սպասում է Շարմ էլ-Շեյխ չվերթին Խոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում «Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր Երևանի բուսաբանական այգին պարզաբանում է տարածել կաղնի տեսակի ծառահատումների վերաբերյալ Մեսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից Գևորգ Քոչարյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան «Հարբեցող ծաղրածուի» գրասենյակի ջղաձգումը Հայաստանում ավտոդիլերներին կսկսեն զրկել լիցենզիայից. նախարարը նշում է պատճառները Ստախոս, փաստաթուղթը հրապարակի΄. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Հայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ