Երևան, 12.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի սրահում հունիսի 21-ին կայացավ ազգաբան, էաբան Ալեքսանդր Վարպետյանի այդքան երկար սպասված հանդիպումը մեր ժողովրդի պատմության և առաքելության էական խնդիրներով հետաքրքրված գործիչների հետ։ Չնայած Վարպետյանը սահմանափակել էր հրավիրյալների թիվը՝ փորձելով խուսափել զուտ հետաքրքրասերների ներկայությունից, այնուամենայնիվ, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ միջոցառման մասնակիցների հարցերը՝ բազում ու բազմաբովանդակ։ Ինչպես ինքը՝ Ալեքսանդր Վարպետյանն է հայտնում, այդ հանդիպումն ինչ-որ տեղ նաև հասարակական հետաքննություն էր։ Էաբանը հանրային լայն շրջանակների համար ոչ սովորական տեսլականը հնչեցնելու որոշ մտահոգություն ուներ։ Սակայն հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ այդ մտահոգությունները տեղին չէին։ Լսարանը սպասում էր Վարպետյանի նոր խոսքին։

Հանդիպման ծրագիրը բաժանված էր երկու մասի։ Առաջին հատվածում Վարպետյանը տեսասալիկների օգնությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հայոց 12.000-ամյա տարեգրությունը՝ սկսած Ուրֆա-Պորտասարի մշակույթից մինչև մեր օրերը։ Երկրորդ հատվածում ազգաբանը խոսել է ապագայի տեսլականի և մեր ժողովրդի առաքելության մասին: Իր խոսքի առաջին հատվածը ինքը՝ Վարպետյանը, ավելի մատչելի է համարում լսարանի համար։ Երկրորդ հատվածը՝ ամենակարևորը, առավելաբար գիտակից ու նվիրյալ անհատների համար է: Նախ՝ ի դեմս Ուրֆա-Պորտասար մշակույթի 12000- ամյա նշանակության, ներկայացվեց նախնյաց համամարդկային մեծագույն առաքելությունը և համաշխարհային քաղաքակրթության մեջ այդ առաքելության մի քանի օրինակները: Ապա՝ երկրորդ առաքելությունը, որը միջնադարյան մշակույթում արտահայտվել է ի դեմս Միհրականության, Պավլիկյան շարժման, Բալկաններում՝ բոգոմիլների, Ֆրանսիայում՝ ալբիգոյցիների վալդենսյան և կատարների շարժումները, որոնք տարածվեցին ողջ Եվրոպայով մեկ։

Առավել խրթինը, ինչպես նշում է Ալեքսանդր Վարպետյանը, մեր այս օրհասական իրավիճակում, որպես կայացման ու հարատևման միակ հնարավորություն, համամարդկային երրորդ մի առաքելության տեսլականն է: Ահա, թե ինչին էր նվիրված էաբանի խոսքի հիմնական ուղերձը։ Հանդիպման ավարտին Վարպետյանը գոհունակությամբ նշում է, որ մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ, հասկանալի պատճառներով, դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները։ Իսկ ահա հանդիպում-դասախոսության արդյունքներով կարելի եղավ արձանագրել, որ Վարպետյանի մշակած մոտեցումներն ու սկզբունքներն ընկալելի ու կիրառելի են իր գաղափարակիցների համար և սա էաբան, ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը տեղի ունեցած միջոցառման մեծագույն և լավատեսական արդյունքն է համարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանադայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքար Կիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու Արցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԱրտակարգ դեպք՝ ԱրարատումՃՏՊ Շիրակի փողոցում․ կան տուժածներ Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կառավարությունը հստակեցրել է հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու կարգը Որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել Ռուս զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող զորամասից Նավթի գները բարձրանում են Թուրքիան հացահատիկի գործարքի վերսկսման հույս ունի Փրկարար ծառայությունը ՃՏՊ-ի մասին է հայտնումՀայաստանը տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը. Ռուբինյանը՝ ԲՐԻԿՍ-ի համագումարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքում այցելել է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ Ոստիկանական օպերացիա «Դեյվ հոթել»-ում․ հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողներ Ջրանջատումներ մարզերում 2 ժամ 45 րոպե ջո՞ւր եք լցրել, նոր այլ բան ասացիք․ դատախազը՝ վկային (տեսանյութ) «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում անհայտ անձը խոհանոցի դանակով 2 անգամ հարվածել է 51-ամյա տղամարդուն Հարյուրավոր բնակիչներ՝ առանց գազի «2022 թվականի սեպտեմբերի պատերազմի ժամանակ վրդովվել էր, որ իրեն թողել էին զորամասում»․ Կոթի վարչական ղեկավարը՝ վթարի հետևանքով զոհված զինծառայողի մասին Մահացել է Մուշեղ Սաղաթելյանը Սյունիքում թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման աղբյուրը պարզ չէ Աշտարակում նոր բժշկական կենտրոն է կառուցվում «Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»․ Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի քննարկման ժամանակ Ուսումնական պրակտիկա` ԶՊՄԿ-ումՊապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Գնացել էի ջրի, հրդեհի ժամանակ ձայներից իջա, առաջինը տղաներից մեկի վառված մարմինը տեսա (տեսանյութ) Ռուսական կողմը շահագրգռված է ընդլայնել Բելառուսի մասնակցությունը համատեղ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներում Օդի ջերմաստիճանը կնվազի Բաքվի դատարանը գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին ազատազրկման դատապարտեց Հետախուզվում էր հոգեկան ներգործության մեղադրանքով Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրումՌուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից Փաշինյանն ուզում է վերահսկել Արցախի ուժայիններին Խոշոր վթար՝ Երևանում. «Opel»-ը բախվել է մի քանի ծառերի և կողաշրջվել, պայքարում են վիրավnրների կյանքի համար Պադավատապետության պերճանքն ու թշվառությունը Մի շարք փոփոխություններ՝ զինծառայողների համար ՆԳՆ-ն զգուշացնում է Արհեստական բանականությունն ու արևային էներգիանԱդրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը ՌԴ-ն նոր աշխարհակարգի կառուցման մեջ կցանկանար տեսնել ոչ միայն Բելառուսը, այլև Հայաստանը. Գալուզին Նման տեմպերով խորացնելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Երևանը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության. ՌԴ ԱԳ փոխնախարար ՊԵԿ-ը զգուշացնում է․ վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ucom ընկերությունը տեղեկացնում է Այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահել, թե ինչքան տարածք են տվել թուրքին«Հայոց պատմության» ոդիսականը. Ավետիք ՉալաբյանՊլանային անջատում՝ հուլիսի 12-ին