Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչները չեն մոռանում իրենց հեռավոր հայրենիքի շահերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru-ն «Ֆրանսիան Հայաստանին զինում է հակառուսական նպատակներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ընդլայնում է իր ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հետ։ Հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները պայմանագիր են կնքել ֆրանսիացիների հետ «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման համար։

Ֆրանսիական պաշտոնական Le Monde հրատարակությունը տեղի ունեցածը անվանել է «Փարիզի աննախադեպ միջամտություն ռուսական ազդեցության ոլորտում», և դրան հենց նման կերպ էլ վերաբերվում են Ֆրանսիայում։ Զարմանալի չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի լավ բան չի տեսնում տեղի ունեցողի մեջ։ Ֆրանսիան Հայաստանի հետ «Կեսար» հաուբիցների մատակարարման պայմանագրերով հրահրում է էսկալացիայի փուլ Հարավային Կովկասում, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Արևմուտքի նպատակն է զրոյացնել Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում։ Իհարկե, Փարիզը պնդում է, որ օգնությունը, որը տրամադրում է Հայաստանին՝ զինվորներին վերապատրաստելով և զենք մատակարարելով, «բացառապես պաշտպանական նպատակներով է», քանի որ «առաջնահերթությունը քաղաքացիական բնակչության և ռազմավարական վայրերի պաշտպանությունն է»։

Բայց գաղտնիք չէ, որ Հայաստանի և նրա հարևանի՝ Ադրբեջանի միջև լարված հարաբերություններ են, Ադրբեջանը վայելում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությունը, որը ևս գաղտնիք չէ։ Եվ այն, որ Հայաստանին հաջողվել է կապեր հաստատել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Ֆրանսիայի հետ, ևս հասկանալի է։ La Tribune պորտալը նշել է, որ հենց Ֆրանսիայում է գտնվում «Եվրոպայի հիմնական հայկական սփյուռքի բնօրրանը», և շատ հայեր դարձել են ֆրանսիական մշակույթի և սպորտի մաս՝ երգիչ Շառլ Ազնավուրից մինչև աշխարհի չեմպիոն, ֆուտբոլիստ Ալեն Պողոսյան։ Եվ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչները չեն մոռանում իրենց հեռավոր հայրենիքի շահերը։ Օրինակ՝ Ֆրանսիան ոչ միայն ճանաչել է թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև նախագահ Մակրոնի օրոք ապրիլի 24-ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ինքը՝ Էմանուել Մակրոնը, կարծես թե մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը։ Դրա նշաններից մեկն էլ Դիմադրության մարտիկ, հայազգի հակաֆաշիստ Միսակ Մանուշյանի աճյունը պանթեոն տեղափոխելն էր։

Ինչպես բացատրում է սյունակագիր և քաղաքական գործիչ Քսավիե Բերտրանը Le Figaro-ի իր հոդվածում, «Հայաստանը Եվրոպայի շարունակությունն է, լատինական հանճարի շարունակությունն Արևելքում»։ «Ռազմական առումով,- շարունակել է Բերտրանը,- մենք չենք կարող Հայաստանին մենակ թողնել Բաքվի բռնապետի էքսպանսիոնիստական ծրագրերի հետ... Փաշինյանի կառավարությունը թույլ տվեց Հայաստանի և Եվրամիության մերձեցումը այն ժամանակ, երբ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի ավտորիտար ռեժիմների միջև ձևավորվում են հակաեվրոպական արժեքներ։ Մեր ռազմավարական շահերից է բխում Հայաստանին պատշաճ կերպով զինելը, որպեսզի նա կարողանա հակազդել Ադրբեջանի սպառնալիքներին, քանի որ նույն սպառնալիքները գալիս են նաև Ռուսաստանից»։ Հիշատակելով առաջին ռազմական առաքումները, որոնք ներառում էին ռադարներ, գիշերային տեսողության սարքեր և զրահափոխադրիչներ, հեղինակը գրել է, որ «այդ նախաձեռնությունները շատ գովելի էին, բայց չէին համապատասխանում ռուս-ադրբեջանական սպառնալիքի մակարդակին»։ Եվ այս ամենը բավականին լուրջ է ասվում։

Ֆրանսիական հեղինակավոր հրատարակությունը Ռուսաստանին, որը միշտ ձգտել է պաշտպանել Հայաստանը՝ երբեմն նույնիսկ ի վնաս սեփական շահերի, հավասարեցնում է Ադրբեջանի հետ, որն իսկապես լուրջ տարաձայնություններ ունի Հայաստանի հետ և բազմիցս է կռվել նրա հետ: Բայց հենց նման կերպ են սկսում մարդկանց գիտակցության մեջ մտցնել այն, որ Ռուսաստանը թշնամի է։ Հաջորդ քայլը կլինի պատմությունը վերաշարադրելը, երբ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ կհայտարարվի թշնամական, հակահայկական, ոչ ժողովրդավարական և ոչնչացման ենթակա։ Ֆրանսիական Zone militaire մասնագիտացված պորտալը դեռ նոյեմբերին էր հայտնել Հայաստանին «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի հնարավոր մատակարարումների մասին, սակայն այս հարցի վերաբերյալ փաստաթղթերը ստորագրվել են միայն հիմա։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է Բիսմարկի ուշագրավ խոսքերը՝ «դիվանագիտությունն առանց զենքի նման է երաժշտության առանց երաժշտական գործիքների», և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի մերձեցումը «Ադրբեջանի ճաշակով չէ, որն ավելացնում է ֆրանսիայի դեմ իր տեղեկատվական հարձակումների թիվը»։

«Կեսարների» վերաբերյալ Հայաստանի խնդրանքին աջակցել են սենատորներ Սաութ Սորեյը և Հելեն Քոնվեյ-Մուրեթը։ «Մենք չպետք է կրկնենք այն սխալները, որոնք թույլ ենք տվել Ուկրաինայի հետ, երբ անհրաժեշտ սպառազինությունը ուշ է մատակարարվել, և վտանգավոր կերպով կրճատվել են մեր բանակների պաշարները... Հայաստանի իշխանությունների խնդրանքները պետք է արագ բավարարվեն»,- նշել են սենատորները։ «Կեսարներ» արտադրող KNDS կոնցեռնի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարություն են արել, որ իրենք կարող են արտադրել այնքան հաուբիցներ, որոնք կբավարարեն բոլոր հաճախորդներին, և ներկայում դրանց արտադրությունն ավելացրել են՝ հասցնելով ամսական վեց հատի։ Ֆրանսիական թերթերը նաև հայտնում են, որ Հայաստանը պատրաստվում է ընդլայնել իր ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, և որ պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուն և Սուրեն Պապիկյանը ստորագրել են նաև այլ պայմանագրեր, որոնց բովանդակությունը չի բացահայտվում։

Կարելի է ենթադրել, որ կլինեն հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և գուցե նույնիսկ ինքնաթիռներ։ Զարգացնելով համագործակցությունը Հայաստանի հետ՝ Ֆրանսիան լուծում է միանգամից մի քանի խնդիր. խրախուսել սեփական արդյունաբերությունը և ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը այնտեղ, որտեղ ընդհանրապես չի եղել, ինչպես նաև ապագայում ստեղծել Ռուսաստանի սահմանից ոչ հեռու գտնվող հակառուսական նոր հենակետ։ Եվ նրանք, հաստատապես, այդ ամենի համար գումար չեն խնայի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ