Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թերություններ կան, բայց դրանք ավելի քան փոխհատուցվում են բազմաթիվ առավելություններով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եփած երշիկը մեզ ուղեկցում է ամենուր՝ խանութներում, առօրյա կյանքում և նույնիսկ տոնական օրերին: Ըստ այդմ, երևի թե արժե ավելին իմանալ այդ ապրանքի մասին: Այսօր արդեն անհնար է ճշգրիտ նշել առաջին եփած երշիկի ի հայտ գալու վայրն ու ժամանակը։ Պատմաբանները կարծում են, որ ստամոքսաթաղանթով փաթաթված խաշած աղացած միսը տարածված է եղել դեռ Հին Հունաստանում և Պարսկաստանում: Եփած երշիկեղենի պատրաստման եղանակների մասին որոշ հիշատակումներ են պահպանվել նաև միջնադարից։ Այնուամենայնիվ, այն ժամանակ այդ «եփածը» ավելի շատ դիրքավորվում էր որպես ճաշատեսակ, քան որպես լիարժեք երշիկային արտադրանք: Նորագույն պատմության մեջ գերմանացիներն են սկսել արտադրել առաջին եփած երշիկները 19-րդ դարի սկզբին։

Արտադրելով ապխտած, շոգեխաշած և տապակած երշիկների տասնյակ տեսակներ՝ երշիկագործները որոշել են ստեղծել հատուկ տեսականի, որը կունենա անսովոր համ։ Բաղադրիչների և աղացած մսի մշակման մեթոդների փորձերի արդյունքն էլ ստացվել է եփած երշիկը, որը երկար ժամանակ հնարավոր չէր պահել, բայց համեմատած ավանդական գերմանական նրբերշիկների և երշիկների հետ՝ ուներ օրիգինալ համային հատկություններ։ Ռուսաստանում երշիկեղենի ամենանուրբ եփած տեսակները հայտնվել են խորհրդային իշխանության օրոք։ 1936 թվականին Միկոյանի անվան գործարանը հատկապես «Քաղաքացիական պատերազմի և ցարական դեսպոտիզմի հետևանքով վատառողջ հիվանդների համար» մշակել է դիետիկ արտադրանք, որը կոչվում էր «Բժշկական երշիկ»:

Այն այսօր էլ շատ տարածված է, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ մսամթերք արտադրողները առաջարկում են այդ երշիկի տարբեր տեսակներ: Չնայած տեխնոլոգիաների զարգացմանը, եփած երշիկի արդյունաբերական արտադրության սկզբից ի վեր դրա պատրաստման մեթոդները գործնականում չեն փոխվել: Դա դեռ երկար և աշխատատար գործընթաց է, որը ներառում է շատ կարևոր մանիպուլ յացիաներ: Ամեն ինչ սկսվում է մսի վերամշակման գործարանի ոսկրազերծման կետից, որտեղ հիգիենիկ պահանջներին համապատասխան մասնատում են մորթված կենդանիներին։ Հաջորդ քայլը միսը մանրացնելն է։ Այնուհետև այն մտնում է սառցարան, որտեղ պահվում է առնվազն 48 ժամ։ Ենթադրվում է, որ ինչքան բարձր է աղացած մսի մարինացումը, այնքան ավելի համեղ է ստացվում երշիկը։ Միասեռ մսի խառնուրդի ստեղծման վերջնական փուլը տեղի է ունենում կտրիչներում, որտեղ աղացած միսը մանրացվում է հատուկ մեքենաներով:

Այնուհետև մսային զանգվածը ճնշման տակ լցնում են պատյանների մեջ, որից հետո երշիկը անցնում է կապելու, եփելու, հովացնելու փուլերը և ուղարկվում պահեստ։ Եփած երշիկը համարվում է ամենահայտնին աշխարհում։ Դրա համատարած պահանջարկի գաղտնիքը ցածր կալորիականությունն է, ինչի պատճառով էլ շատ երկրներում եփած երշիկը համարվում է դիետիկ արտադրանք։ Միևնույն ժամանակ, պարզվում է, որ այդ օգտակար երշիկը հավելումներ ունի։ Դրանցից են բուսական սպիտակուցը, որը խորհուրդ է տրվում դիետիկ սննդի համար, օսլան, որն ունի հակաքաղցկեղային հատկություն և կորրագենանը, որը պաշտպանում է ճառագայթումից։ Ինչպես ցանկացած այլ ապրանք, եփած երշիկը ևս ունի որոշ թերություններ: Այնուամենայնիվ, դրանք ավելի քան փոխհատուցվում են բազմաթիվ առավելություններով, որոնք արտահայտվում են գերազանց համով, օգտագործման հարմարավետությամբ և բազմակողմանիությամբ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ