Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։

Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, այն սպաներից է, որի հետ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական  խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է եւ կարողացել փրկվել։ Անձնակազմի մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։

Խուռհատ սարում իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022 թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022 թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։

Գրավոր հարցմամբ Քննչական կոմիտեից խնդրել էինք հայտնել՝ Գրիգորյանից բացի այլ մեղադրյալներ կա՞ն, եթե այո, ինչո՞ւմ են մեղադրվում, եւ ի՞նչ խափանման միջոցներ են ընտրվել նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարցաքննվե՞լ են արդյոք նույն գումարտակի այլ սպաներ, եւ թե վարույթի շրջանակում քանի անձ է ճանաչվել տուժող, քանիսը՝ տուժողի իրավահաջորդ։

Քննչական կոմիտեից, սակայն, հայտնել են, որ այս հարցերը պարունակում են քրեական վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, չեն կարող տրամադրվել։

Նշենք, որ դատարանում ցուցմունք տալիս Հայկազ Գրիգորյանն ասել էր, որ երբ հոկտեմբերի սկզբին Իշխան Վահանյանին նշանակել են գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ շտաբի պետ, ինքը շարունակել է վաշտի հրամանատարի գործառույթներն իրականացնել, քանի որ իր վաշտը հրամանատար չի ունեցել։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու համար, Գրիգորյանը պատասխանել էր, որ բավարար էր, այնուհանդերձ՝ հավելել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»։

Գրիգորյանը պատմել էր նաեւ, որ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել էր, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։

Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը որոշ դրվագներով հակասում էր Իշխան Վահանյանի ցուցմունքին

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ