Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է» . «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունն ու Եկեղեցին հակադրելու, իսկ հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վեպը: Այն հատվածաբար տպագրվում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձավ: Դեռ այն ժամանակվանից սկսած ցանկացած հարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատվեք այս տեսակից: Սա վատ, ներդրված տեսակ է: Հարկավոր է շուտափույթ հզորացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցավոք, պարզվեց, որ կան բավականին շատ մարդիկ մեր հասարակության մեջ, որոնք այսօր քանակ են կազմում և որոնք ընդունեցին հակադիր, դավաճանական կեցվածք իրենց ազգային արժեքների և սրբությունների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հավատն է, սրբությունն է, ինչպե՞ս կարելի է նրա դեմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել և ասել, որ այս անհատը չարաշահել է հոգևոր առաջնորդի, հոգևոր հոր լիազորությունները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու և հավատի դեմ, դա դավաճանություն է ազգային սրբություններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժեքները ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո: Մեր պատմությունը դա է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղված այս հարվածները պատահական չէին, քանի որ օրվա իշխանություններն ունեին այն գիտակցումը, որ ծանրագույն պահին Եկեղեցին կստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարվածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանավորվում է ազգային ինքնությունը: Տգետ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լավ խորհրդատուներ, որոնք իրենց հուշում են, թե ինչ պետք է անել, որից հետո որ քայլը պետք է անել, որովհետև չմարդի մտածողությամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրության մեջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապես գեներալ ընկերները, ոչ թե Գուրգեն Մել քոնյանի նման, ասում էին՝ մեր կենսագրությունը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հավաքվի: Սրանցից որի կենսագրությունը նայեք, փուչ արարածներ են, ընդամենը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը և ասել, որ երջանիկ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Եկեղեցուն հարվածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակությունը սևացնում են, նա ստին ճշմարտությամբ է արձագանքում: «Եկեղեցին հոգևոր հավատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դեմ: Հիմա հաճախ են, չէ, ասում՝ հանգավ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցավը, ըմբոստությունը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողության խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձևվել, վերափոխվել, առաջնորդները փոխվեն, բայց սա ազգային վշտի և ցավի ըմբոստությունն է: Իմ կողքին ցույցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրա էր գնում, ոչ թե հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցավ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պե՞տք է շարժվի: Լավ, նրանցից որևէ մեկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարվածում: Այս ամենն աններելի է նաև հավատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թե այս ամենը հակահայ գործողություններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամենը, մարդկային չէ»,-հավելում է հրապարախոսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիվ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառությունից, դավաճանությունից դենն է: «Երբեմն կառավարության նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դեմ կա՞, չկա», և այդպես շարունակ: Ինչպե՞ս կարող են դեմ լինել, երբ բոլորը նույն սանրի կտավն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարությունն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտված է ամենը, շատ լավ գիտեն, որ եթե վաղն իշխանափոխություն եղավ, բոլորն անխտիր դատապարտվելու են: Հետևաբար, ամեն ինչ անելու են, որ մնան իշխանության: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նույնիսկ ներքին պատերազմի: Պետք է նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետև բարոյականությունը, սահմանադրականությունն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատվության, ասել՝ ամոթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթե դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպե՞ս կարող ես դասական հագնված կանգնել և խոսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խոսելու միայն մեկ ձև կա... Եթե լինի ազգային միաբանություն, երևի թե հենց իրենց տերերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արյուն թափվի: Իրենք մարդատյաց են, մարդ չեն, սատանա են: Լավագույն ելքը կլինի այն, որ իրենց տերերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլևս չի կարողանում տանել այս դավադիր խաղերը, ստախոսությունը, խաբկանքը, դավաճանությունն ու դավադրությունը: Ինչպես յուրաքանչ յուր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանությունից ազատվենք, և գան ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ, ոչ թե Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած և երկրով մեկ շրջող ու ցուցադրող, եռագույն ավազի ժամացույցն ի ցույց դնող, ջուրը սեղանի վրա լցնող մեկը: Այս ամենը զզվելի ու անտանելի է, իսկ եթե մի բան զզվելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագա կյանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողությունը փոխեցին, ունեցանք այս արդյունքը: Հնարավոր է մարդկանց դարձի բերել և միավորել ոչ թե անհատների, այլ պետության և հավատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել և անկախ չենք: Երբ անկախություն կոչված խաբկանքը դրել են մեր մեջ, այդ օրվանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ և լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով և այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսվում և ավարտվում են իշխանափոխությունից: Որևէ պաշտոնյա իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամենը, ինչ ասելու է իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, որովհետև նա էլ թույլ է տալիս, որ ահավոր չափերով լափեն: Այս է իրականությունը:

Ըստ իս, սրանցից ազատվելու համար նախ պետք են կտրուկ գործողություններ, պետք է նաև բավականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարևանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տվել համաշխարհային մշակույթին, գիտությանը, և դու ի՞նչ ես տվել: Համեմատիր դա: Հաճախ ասում են, որ մշակույթների կռիվ է, բայց ոչ, սա մշակույթի և հակամշակույթի կռիվ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ ավելի լավ չէր գիտությամբ, գրչությամբ, մշակույթով չզբաղվեինք, այլ սուր սրեինք, վայրենի լինեինք, որ այս համաշխարհային խայտառակություններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտվում է բարբարոսությանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարևանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետևեց: Դե, Ամերիկան, Եվրոպան հաջորդ ցեղասպանությունից հետո կգան այստեղ որբանոցներ կկառուցեն, հումանիտար օգնություն կտան:

Մարդկային արժեքների կրող են, այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնա այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակությունը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պետք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, ազնիվ, արդարամիտ մարդիկ են պետք: Ու կփոխվի ամեն ինչ: Շատ հիասթափված եմ, բայց երբեք չեմ հուսահատվում: Քանի կամ, պատրաստ եմ զենքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպես և իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տվեցին մեր պետությանը: Երազում անգամ չէի կարող երևակայել, թե փողոցային խուժանը ինչպես կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դավիթ Մկր. Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետոՔանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում