Երևան, 12.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից շատ ճարպիկ ու ռիսկով էր Սուրենը: Սիրված երեխա է եղել, կատակասեր, հումորով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Սուրենի մայրիկը:

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ: «Իր մարդկային հատկանիշների համար իրեն բոլորն էին սիրում: Իր զոհվելուց հետո դպրոցի ուսուցչուհու և նրա աշակերտների հետ բարձրանում էինք Սուրոյիս մատուռը, ուսուցչուհին ասաց՝ Սուրենը հարգված տղա է եղել, իմ ամենասիրելի աշակերտներից, ճիշտ է, չի սովորել, բայց, որպես մարդ, հրաշալի հատկանիշներ ուներ»: Մայրիկի խոսքով, որդին փոքրուց իր մեջ նաև հավատ ուներ: «Շատ էր սիրում եկեղեցի հաճախել, Տեր հոր հետ խունկ ծխել: Եկեղեցու բակում երկու ծառ ունի տնկած՝ յասաման ու եղևնի: Ջուր չկար, ծառերն էլ աղբյուրից ահագին հեռու են, ինքն ու մի տղա դույլերով ջուր էին տանում, այդ ծառերը ջրում: Մի օր էլ, երբ Տեր հայրը մեր տանն էր, Սուրենն ասաց՝ հոգևորական եմ դառնալու: Տեր հայրն ասաց, որ կաջակցի իր ընդունվելուն, բայց Սուրենը պետք է խոստանա, որ լավ է սովորելու: Երբ սովորելու անունը լսեց, հոգևորական դառնալու մտքից հրաժարվեց: Փոքրուց նարդու տախտակի վրա սև ու սպիտակ քարերը շարում էր և կռիվ-կռիվ խաղում»:

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը քոլեջում է սովորել, ստացել վարորդի մասնագիտացում: Այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի: Զորացրվելուց հետո որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող: Սուրենը ծառայում էր Մեղրիում՝ Ագարակի զորամասում, դիպուկահար էր: «Մի պահ պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, տեղափոխվեց Ռուսաստան, քույրիկն այնտեղ էր, բայց վերադարձավ տուն, քրոջն ասել էր՝ չեմ կարող այստեղ մնալ: Մեղրիի քարերը, ձորերն ուրիշ են: Բայց երանի չգար: Շատ էր կարոտում Մեղրին»: Հետո սկսվեց պատերազմը: «Իր հերթափոխն ավարտել էր, պետք է հանգստանար, տուն եկավ: Այնքան լավ եմ հիշում՝ կառալ յոկի շրջանն էր: Մի արկղ կառալ յոկ լցրեցինք, տաք հագուստ դրեցինք տղաների համար ու գնաց: Տեղ էր հասել, երևի այդ կառալ յոկից չի էլ կերել, զանգեց՝ մա՛մ, շորերս պատրաստի, տեղ եմ գնալու: Եկավ՝ մա՛մ, նստեք, ընտանիքով սուրճ խմենք:

Մարդիկ կային, որոնք առանց ասելու էին գնում մարտի դաշտ, բայց Սուրենն ասաց: Գնալուց, երբ նստեց մեքենան, անընդհատ ինձ էր նայում: Երեք ամիս դիրքերում էր եղել, վատառողջ էր, ջերմություն ուներ: Երբ իրեն մնալու, հանգստանալու մասին բառ էիր ասում, ընդդիմանում էր՝ չեմ կարող: Պայմանագրային ծառայող էր, իր հետ ժամկետայիններ կային, կարծես թե նրանց համար պատասխանատվություն էր ստանձնել: Իր նկարների մեծ մասը զինվորների հետ է: Շատ կապված էր նրանց հետ: Ասում էր՝ ուշք ու միտքս իրենք են, չեմ կարող քնել, հանգստանալ: Իրենք այնտեղ, ես՝ տանը: Երեք ամիս մնաց դիրքերում, իսկ հետո գնաց պատերազմ»: Հոկտեմբերի 2-ին Սուրենը մեկնել է մարտադաշտ: Մայրիկն ասում է՝ որդին պատերազմի դաշտում տասնյակ կյանքեր է փրկել:

«Բոլորին օգնել է, շատերին՝ տուն ճանապարհել, իր մարմնով ծածկել տղաներին ու պաշտպանել բեկորներից: Բոլորն են այս մասին հավաստում: Եղբորս տղայի հետ խոսելիս նշում է՝ հրամանատարն ասել է, երբ վերադառնա, պարգևատրելու են Սուրենին, բայց միայն մեկ մեդալ ունի: Հրամանատար Արթուր Ճաղարյանն էլ միշտ ասում է. «Սուրոն իմ եղբայրն է, ճիշտ է, տարբեր հորից ու մորից ենք, բայց իմ եղբայրն է, երկու անգամ իմ կյանքը փրկել է: Թե ոնց է տանկերի արանքից ինձ քաշ տալով դուրս բերել, չգիտեմ»: Հնարավորություն ուներ մի քանի օր հետո տուն վերադառնալու, հրաման ուներ, բայց չէր համաձայնել՝ ընկերներիս թողնեմ այստեղ ու ես գնա՞մ»: Սուրենն անմահանում է հոկտեմբերի 11ին Ջրականում: «Տեսել է, որ տղաները վիրավոր են, նստել է «պիկապը», որ օգնության գնա: Անօդաչուն հարվածել է մեքենային: Զինակից ընկերներն են ասում՝ անօդաչուները ձայն չէին հանում, չէիր կարողանում հասկանալ, որ մոտենում են: Տղաները պատմում են, որ այդ օրն ամենաուժեղ կռիվներից մեկն է եղել. «Մութ էր, ոչինչ չէր երևում: Փոշի էր բարձրացել, իրար հետևից հարվածում էին»»:

Այնուհետև ընտանիքը սկսում է փնտրել Սուրենին, մոտ մեկ ամիս անց գտնում: «Երբ Սուրենին փնտրում էինք, բոլորն ասում էին՝ ինքը ողջ է, մի տեղից դուրս է գալու, քանի որ այնքան ճարպիկ էր: Բայց փամփուշտը ճարպկությունը հաշվի չի առնում: Նոյեմբերին ԴՆԹ-ի միջոցով գտանք իրեն»: Սուրենը Մեղրիում մատուռ է կառուցել: «Մեծ քարի վրա խաչ է, իր անունն է վրան գրել: Մեղրիի այդ հատվածում առաջ դիրք է եղել, զորամաս: Այդտեղ է մատուռ, աղոթատեղի կառուցել Սուրենս: Ամեն անգամ, երբ պետք է դիրքեր բարձրանար, մի կապ մոմ էր գնում, բարձրանում մատուռ, մոմ վառում ու նոր գնում դիրքեր: Մի օր էլ, երբ պատերազմի դաշտից զանգահարեց, ասացի՝ քո մատուռում եմ, մոմ եմ վառում ձեզ համար: Ասաց՝ լավ ես անում, մա՛մ ջան: Երբ պատերազմի դաշտում էր, իրեն ասում էի՝ ողջառողջ հետ գաս:

«Մա՛մ, դա Աստված կորոշի՝ կգա՞մ, թե՞ ոչ»: Մանկուց իր մեջ հավատ կար Աստծու նկատմամբ, նվիրված էր հավատին»: Սուրենն իրենց շենքի մոտ հուշաղբյուր ունի: «Ե՛վ այնտեղ, և՛ իր գերեզմանին հաճախ են տղաներն այցելում, նստում, մեզ հանդիպելիս օգնություն առաջարկում: Սա սիրտ շոյող է, բայց կուզեի, որ այս խոսքերի կարիքը չլիներ, ու Սուրենս մեր կողքին լիներ»: Սուրենը տան երեք երեխաներից մեկն է՝ եղբոր ու քույրիկի կրտսեր եղբայրը: Հիմա Սուրենի ծնողները որդու կարոտն ու իրենց ցավի սփոփանքը նրա աղջկա միջոցով են ստանում: Ցավոք, այս պահին նրանց տարածությունն է բաժանում:

«Իր աղջկանով եմ ապրում: Միայն ափսոսում եմ, որ ինձ մոտ չէ, չնայած ամեն օր զրուցում ենք, կապ պահպանում, ամռանը, երբ Ռուսաստանում էի, եկել էր ինձ մոտ, ահագին ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Ուզում եմ իմ հնարավորության սահմաններում իր կողքին լինել, իր համար ինչ-որ բան անել: Հայրիկին շատ էր սիրում, շատ կապված էին իրար հետ: Սուրենը քնած էր լինում, մեկ էլ տեսնում էիր՝ աղջիկը կողքին նստած՝ անընդհատ համբուրում է: Զգում ես, թե հիմա որքան ունի հայրիկի ուշադրության կարիքը»:

Հ. Գ. - Սերժանտ Սուրեն Սարգսյանը հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը ժամանել է Բաքու «Անմահ մեղեդիներ»․ ինչպե՞ս Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հավերժացրեց հայ ժողովրդին Անցած 3 օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունը Bitcoin-ի արժեքը գերազանցել է 86,5 հազար ԱՄՆ դոլարը Հանրապետության մի շարք հասցեներում լույս չի լինելու Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild Գյումրու քաղաքապետի թեկնածուի քեռու տղան «խիմկա» տեսակի թմրամիջոց է պատրաստել, գնել կրիստալ Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ «Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունըԿրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Երևանում տաքսու 56-ամյա վարորդը խփել էր 68-ամյա տղամարդու գլխին ու uպանել․ նոր մանրամասներ (տեսանյութ) Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնում Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025-ին Իրականում ի՞նչ է կատարվել Արտաշ Ասատրյանի ռեստորանումԿգա այն օրը, երբ Հայրենիքի համար կաշխատենք այնպես, ինչպես որ ջանք չենք խնայում սեփական ֆինանսների և բիզնեսի ավելացման համար․ Մհեր Ավետիսյան Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն Ալիևն ընդունել է Շառլ Միշելին Brent տեսակի նավթը նվազել է մինչև 73,63 դոլար մեկ բարելի դիմաց ՆԳՆ պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին