Yerevan, 08.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից շատ ճարպիկ ու ռիսկով էր Սուրենը: Սիրված երեխա է եղել, կատակասեր, հումորով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Սուրենի մայրիկը:

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ: «Իր մարդկային հատկանիշների համար իրեն բոլորն էին սիրում: Իր զոհվելուց հետո դպրոցի ուսուցչուհու և նրա աշակերտների հետ բարձրանում էինք Սուրոյիս մատուռը, ուսուցչուհին ասաց՝ Սուրենը հարգված տղա է եղել, իմ ամենասիրելի աշակերտներից, ճիշտ է, չի սովորել, բայց, որպես մարդ, հրաշալի հատկանիշներ ուներ»: Մայրիկի խոսքով, որդին փոքրուց իր մեջ նաև հավատ ուներ: «Շատ էր սիրում եկեղեցի հաճախել, Տեր հոր հետ խունկ ծխել: Եկեղեցու բակում երկու ծառ ունի տնկած՝ յասաման ու եղևնի: Ջուր չկար, ծառերն էլ աղբյուրից ահագին հեռու են, ինքն ու մի տղա դույլերով ջուր էին տանում, այդ ծառերը ջրում: Մի օր էլ, երբ Տեր հայրը մեր տանն էր, Սուրենն ասաց՝ հոգևորական եմ դառնալու: Տեր հայրն ասաց, որ կաջակցի իր ընդունվելուն, բայց Սուրենը պետք է խոստանա, որ լավ է սովորելու: Երբ սովորելու անունը լսեց, հոգևորական դառնալու մտքից հրաժարվեց: Փոքրուց նարդու տախտակի վրա սև ու սպիտակ քարերը շարում էր և կռիվ-կռիվ խաղում»:

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը քոլեջում է սովորել, ստացել վարորդի մասնագիտացում: Այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի: Զորացրվելուց հետո որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող: Սուրենը ծառայում էր Մեղրիում՝ Ագարակի զորամասում, դիպուկահար էր: «Մի պահ պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, տեղափոխվեց Ռուսաստան, քույրիկն այնտեղ էր, բայց վերադարձավ տուն, քրոջն ասել էր՝ չեմ կարող այստեղ մնալ: Մեղրիի քարերը, ձորերն ուրիշ են: Բայց երանի չգար: Շատ էր կարոտում Մեղրին»: Հետո սկսվեց պատերազմը: «Իր հերթափոխն ավարտել էր, պետք է հանգստանար, տուն եկավ: Այնքան լավ եմ հիշում՝ կառալ յոկի շրջանն էր: Մի արկղ կառալ յոկ լցրեցինք, տաք հագուստ դրեցինք տղաների համար ու գնաց: Տեղ էր հասել, երևի այդ կառալ յոկից չի էլ կերել, զանգեց՝ մա՛մ, շորերս պատրաստի, տեղ եմ գնալու: Եկավ՝ մա՛մ, նստեք, ընտանիքով սուրճ խմենք:

Մարդիկ կային, որոնք առանց ասելու էին գնում մարտի դաշտ, բայց Սուրենն ասաց: Գնալուց, երբ նստեց մեքենան, անընդհատ ինձ էր նայում: Երեք ամիս դիրքերում էր եղել, վատառողջ էր, ջերմություն ուներ: Երբ իրեն մնալու, հանգստանալու մասին բառ էիր ասում, ընդդիմանում էր՝ չեմ կարող: Պայմանագրային ծառայող էր, իր հետ ժամկետայիններ կային, կարծես թե նրանց համար պատասխանատվություն էր ստանձնել: Իր նկարների մեծ մասը զինվորների հետ է: Շատ կապված էր նրանց հետ: Ասում էր՝ ուշք ու միտքս իրենք են, չեմ կարող քնել, հանգստանալ: Իրենք այնտեղ, ես՝ տանը: Երեք ամիս մնաց դիրքերում, իսկ հետո գնաց պատերազմ»: Հոկտեմբերի 2-ին Սուրենը մեկնել է մարտադաշտ: Մայրիկն ասում է՝ որդին պատերազմի դաշտում տասնյակ կյանքեր է փրկել:

«Բոլորին օգնել է, շատերին՝ տուն ճանապարհել, իր մարմնով ծածկել տղաներին ու պաշտպանել բեկորներից: Բոլորն են այս մասին հավաստում: Եղբորս տղայի հետ խոսելիս նշում է՝ հրամանատարն ասել է, երբ վերադառնա, պարգևատրելու են Սուրենին, բայց միայն մեկ մեդալ ունի: Հրամանատար Արթուր Ճաղարյանն էլ միշտ ասում է. «Սուրոն իմ եղբայրն է, ճիշտ է, տարբեր հորից ու մորից ենք, բայց իմ եղբայրն է, երկու անգամ իմ կյանքը փրկել է: Թե ոնց է տանկերի արանքից ինձ քաշ տալով դուրս բերել, չգիտեմ»: Հնարավորություն ուներ մի քանի օր հետո տուն վերադառնալու, հրաման ուներ, բայց չէր համաձայնել՝ ընկերներիս թողնեմ այստեղ ու ես գնա՞մ»: Սուրենն անմահանում է հոկտեմբերի 11ին Ջրականում: «Տեսել է, որ տղաները վիրավոր են, նստել է «պիկապը», որ օգնության գնա: Անօդաչուն հարվածել է մեքենային: Զինակից ընկերներն են ասում՝ անօդաչուները ձայն չէին հանում, չէիր կարողանում հասկանալ, որ մոտենում են: Տղաները պատմում են, որ այդ օրն ամենաուժեղ կռիվներից մեկն է եղել. «Մութ էր, ոչինչ չէր երևում: Փոշի էր բարձրացել, իրար հետևից հարվածում էին»»:

Այնուհետև ընտանիքը սկսում է փնտրել Սուրենին, մոտ մեկ ամիս անց գտնում: «Երբ Սուրենին փնտրում էինք, բոլորն ասում էին՝ ինքը ողջ է, մի տեղից դուրս է գալու, քանի որ այնքան ճարպիկ էր: Բայց փամփուշտը ճարպկությունը հաշվի չի առնում: Նոյեմբերին ԴՆԹ-ի միջոցով գտանք իրեն»: Սուրենը Մեղրիում մատուռ է կառուցել: «Մեծ քարի վրա խաչ է, իր անունն է վրան գրել: Մեղրիի այդ հատվածում առաջ դիրք է եղել, զորամաս: Այդտեղ է մատուռ, աղոթատեղի կառուցել Սուրենս: Ամեն անգամ, երբ պետք է դիրքեր բարձրանար, մի կապ մոմ էր գնում, բարձրանում մատուռ, մոմ վառում ու նոր գնում դիրքեր: Մի օր էլ, երբ պատերազմի դաշտից զանգահարեց, ասացի՝ քո մատուռում եմ, մոմ եմ վառում ձեզ համար: Ասաց՝ լավ ես անում, մա՛մ ջան: Երբ պատերազմի դաշտում էր, իրեն ասում էի՝ ողջառողջ հետ գաս:

«Մա՛մ, դա Աստված կորոշի՝ կգա՞մ, թե՞ ոչ»: Մանկուց իր մեջ հավատ կար Աստծու նկատմամբ, նվիրված էր հավատին»: Սուրենն իրենց շենքի մոտ հուշաղբյուր ունի: «Ե՛վ այնտեղ, և՛ իր գերեզմանին հաճախ են տղաներն այցելում, նստում, մեզ հանդիպելիս օգնություն առաջարկում: Սա սիրտ շոյող է, բայց կուզեի, որ այս խոսքերի կարիքը չլիներ, ու Սուրենս մեր կողքին լիներ»: Սուրենը տան երեք երեխաներից մեկն է՝ եղբոր ու քույրիկի կրտսեր եղբայրը: Հիմա Սուրենի ծնողները որդու կարոտն ու իրենց ցավի սփոփանքը նրա աղջկա միջոցով են ստանում: Ցավոք, այս պահին նրանց տարածությունն է բաժանում:

«Իր աղջկանով եմ ապրում: Միայն ափսոսում եմ, որ ինձ մոտ չէ, չնայած ամեն օր զրուցում ենք, կապ պահպանում, ամռանը, երբ Ռուսաստանում էի, եկել էր ինձ մոտ, ահագին ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Ուզում եմ իմ հնարավորության սահմաններում իր կողքին լինել, իր համար ինչ-որ բան անել: Հայրիկին շատ էր սիրում, շատ կապված էին իրար հետ: Սուրենը քնած էր լինում, մեկ էլ տեսնում էիր՝ աղջիկը կողքին նստած՝ անընդհատ համբուրում է: Զգում ես, թե հիմա որքան ունի հայրիկի ուշադրության կարիքը»:

Հ. Գ. - Սերժանտ Սուրեն Սարգսյանը հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries