Երևան, 11.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ով չէր ալարում, «Սահմանադրության օրվա» առթիվ շնորհավորական խոսքով և ուղերձով էր հանդես գալիս: Օրվա ընթացքում պարզվեց, որ չէին ալարել շատերը: Մինչդեռ, մեր կոնկրետ ու ցավոտից էլ այն կողմ անցած իրականությունը նկատի ունենալով՝ հատկապես «Սահմանադրության օրվա» առթիվ այդ շնորհավորանքները հնչում էին որպես սգո սրահում հանգուցյալին ուղղված առողջության մաղթանք: Մի խոսքով՝ այդ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս: Պաշտոնական ուղերձներից, թերևս, թեթևակի առանձնացնենք միայն Նիկոլ Փաշինյանինը: Ինչպես միշտ՝ երկարաշունչ տեքստ էր երկնել, որի առանցքային ասելիքն այն էր, թե եղած Սահմանադրությունը ժողովրդի հետ օրգանական կապ չունի, ուստի «մեզ պետք է նոր Սահմանադրություն...»: Բայց, դե, դա արդեն նրանից առաջ հայտարարել էր ու տակավին հայտարարում է հայ ժողովրդի թշնամի, բայց Փաշինյանի գործընկեր, պատերազմական հանցագործ Ալիևը, թե՝ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն...»:

Շարունակությունը, վստահ ենք, հայտնի է բոլորին, չկրկնենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասածին, ապա հնարավոր հակադարձումը քաղաքական դաշտից, կարծում ենք, պետք է հնչեր լակոնիկ ձևակերպմամբ. «Մեզ ոչ թե նոր Սահմանադրություն է պետք, այլ նոր իշխանություն ու նոր վարչապետ»: Բծախնդիր ընթերցողները միգուցե հետաքրքրվեն, թե այդ ինչո՞ւ ենք նշում, որ «Սահմանադրության օրվա» առթիվ երեկ հնչած շնորհավորանքները հնչում էին որպես զավեշտ կամ դառը սարկազմի տպավորություն էին թողնում: Հիմնավորենք: Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվականին հանրաքվեով ընդունված և 2005ին, ապա՝ 2015-ին նույն եղանակով լրացված ու փոփոխված Սահմանադրությունը հատկապես վերջին 3-4 տարին խախտվում ու ոտնահարվում է, կարելի է ասել՝ հիմնավորապես:

Հայաստանի գործող Սահմանադրության հենքը ՀՀ Անկախության հռչակագիրն է, որին էլ հղում է արվում Մայր օրենքի նախաբանում: Իսկ Անկախության հռչակագիրը, հիշեցնենք (կարիքը կա, կարծում ենք), ի լրումն ամենի, ընդունվել է՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ավելին, այս տարվա ապրիլի 24-ից, երբ հրապարակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նույն Փաշինյանի խոսքը, ակնհայտ դարձավ, որ լրջագույն հարցականի, եթե ոչ՝ ուղիղ հարվածի տակ է Անկախության հռչակագրի նաև 11-րդ կետը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Փաշինյանի այդ ուղերձում Հայոց ցեղասպանության ժխտման ակնարկն այնքան նկատելի էր, որ դրա վրա ուշադրություն դարձրեցին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ համապատասխան մեղադրանք հասցեագրելով ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողին: Ինչ վերաբերում է բուն Սահմանադրությանը, ապա մեր վերոնշյալ պնդումները հիմնավորելու համար նախ՝ բավարար է ուղղակիորեն մեջբերել Մայր օրենքի առաջին երկու հոդվածները: Հոդված 1-ինն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ 2-րդն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իհարկե, կարելի է ասել, որ առաջին հոդվածի պահով վիճակը անցած տասնամյակներում երբեք էլ իդեալական չի եղել: Բայց այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբի՝ ՔՊ-ի իշխանության պայմաններում ու տարիներին, բառացիորեն զրոյացրել ու զրոյացնում է բոլոր սահմանումները:

Առաջին՝ Հայաստանը էապես կորցրել է ու շարունակում է արագընթաց կորցնել իր ինքնիշխանությունը՝ վերածվելով աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքի ու բախումների կիզակետում ճոճվող նավակի, չհաշված՝ այս իշխանությունների ձգտումները՝ հետևողականորեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները:

Երկրորդ՝ Հայաստանը ոչ մի կերպ ժողովրդավարական պետություն չէ, ավելին՝ խայտառակագույն ոստիկանապետություն է՝ անձնիշխանական ռեժիմի տակ կքած, իսկ այդ ամենի առավել քան ցցուն և արյունահեղ ապացույցը հենց վերջերս էր՝ այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին, իսկ կուլմինացիան՝ հունիսի 12-ին՝ խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների հարձակմամբ, «բերման ենթարկվածների» խոշտանգումներով ու տակավին շարունակվող քաղաքական հալածանքներով:

Երրորդ՝ Հայաստանը հատկապես Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարել է սոցիալական պետություն լինելուց, աղքատությունը անկասելիորեն խորանում է:

Չորրորդ՝ փաշինյանական կառավարման ներքո Հայաստանն «իրավական պետություն» կարելի է անվանել թերևս միայն անեկդոտի մեջ: Հայաստանը կտրուկ հակաիրավական երկրի է վերածվել, ու դրա ապացույցները բազմաթիվ են, առատորեն նշված նաև մեր թերթի էջերում:

Հինգերորդ՝ Հայաստանում իշխանությունը խլված է ժողովրդից, ավելին՝ այս խումբը իշխանության է եկել մի ծրագրով ու խոստումներով, որոնք արդեն շուրջ երկու տարի ոչ միայն խախտել է, այլև իրականում արել է դրանց տրամագծորեն հակառակը (Արցախի ուրացում, Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների կանխամտածված փչացում և այլն):

Ավելին, Հայաստանի պետական իշխանությունը գործնականում յուրացված է ՔՊ կոչվող կազմակերպության և այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից: Կարելի էր նաև երկրի տարածքային ամբողջության փոփոխության հետ կապված սահմանադրական պահանջն ու դրա կոպտագույն խախտումը նշել, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը, ՏԻՄ մարմիններում իշխանազավթման բազում դեպքերը և այլն, սակայն այս անգամ բավարարվենք այսքանով: Եվ ուրեմն, եթե Սահմանադրությունը, իր հիմնասյուներով հանդերձ, ոտնահարված է, ի՞նչ շնորհավորանքի մասին կարող է խոսք լինել:

Եվ էլ ո՞վ պիտի վազեվազ կրկներ Ալիևի հակահայ պահանջները «նոր Սահմանադրության» վերաբերյալ, եթե ոչ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, որն, ինչքան հնարավոր է ու որքան կարող է, խախտել է գործո՛ղ Սահմանադրության պահանջները: Ի դեպ, շուտով Օգոստոսի 23-ն է. սպասեք Անկախության հռչակագիրը չեղյալ ճանաչելու հայտարարությանն ու այն ՔՊ-ի կողմից հանդիսավորապես խարույկ բարձրացնելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտնել է ավելի քան 1300 քաղաքացիական անձանց մահվան մասին Ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք կառուցելու մասին Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ևս երկու անդամներ են ապաստան խնդրել Ավստրալիայում Իրանը nչնչացրել է Թել Ավիվից հարավ գտնվող Հաելա արբանյակային կապի կենտրոնը. խոսնակ ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում․ Սպիտակ տուն Իրանը հայտարարել է փետրվարի 28-ից ի վեր 104 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Վերջին մեկ ժամում ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջաններին ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՆԳՆ Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ը Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ