Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայտնի ու անհայտ «կանաչը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկասկած շատերն են ծանոթ «կանաչ թղթադրամին»՝ դոլարին: Իրականում դոլարը կարող է լինել ոչ միայն ամերիկյան, այլ նաև կանադական, ավստրալական և շատ այլ երկրների։ Ներկայում համաշխարհային տնտեսության մեջ ամերիկյան դոլարը ամուր դիրքեր է զբաղեցրել ու չի զիջում, չնայած տնտեսական տարբեր խնդիրներին։ Այդ թղթադրամների նկատմամբ հսկայական ժողովրդականության պատճառով մեծ է հետաքրքրությունը նաև առաջին դոլարի ի հայտ գալու պատմության նկատմամբ։ Բայց պատմաբանները դրան միանշանակ պատասխան չեն կարողանում տալ։ Դոլարի արտաքին տեսքի և ֆիրմային անվանման վերաբերյալ մեծ թվով տեսություններ կան։ Ամենահայտնին այն է, որ ամերիկյան դոլարի ծագումը Եվրոպայի երկրներից է։ 16-րդ դարի սկզբին Բոհեմիայում Սուրբ Հովակիմի պատվին հատվել է մետաղադրամ, որը կոչվել է «Յոահիմստալեր»։

Հասարակ ժողովրդի մեջ այն սկսել են անվանել թալեր։ Սկզբում թալերները շրջանառվել են Գերմանիայում, իսկ հետո տարածվել ողջ Եվրոպայում։ Յուրաքանչյուր ազգ ունեցել է իր անվանումը այդ մետաղադրամի համար: Օրինակ՝ Իսպանիայում այն «տոլերո» էր, Սկանդինավիայում՝ «դալեր», Իտալիայում՝ «տոլլերո», Անգլիայում սկզբում մետաղադրամն անվանել են «դալար», իսկ հետո ավելի համահունչ անուն են տվել՝ «դոլար»։ Բուն Ամերիկայում դոլարը հայտնվել է 18րդ դարի վերջին։ 1785 թվականի հենց այս օրը՝ հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը Թոմաս Ջեֆերսոնի առաջարկով որոշել է դոլարը ճանաչել որպես երկրի հիմնական դրամական միավոր։ Այն ժամանակ թղթադրամներ չկային, և արծաթից պատրաստված մետաղադրամային դոլարներն էին համարվում վճարային արժույթ։ Հատված դոլարի քաշը 27 գրամ էր, որից 24,1 գրամը մաքուր արծաթ էր։ Դրանք հատվել են ԱՄՆ-ում 1794 թվականին։ Մինչ այդ պահը շրջանառության մեջ էին իսպանական արծաթե մետաղադրամները։

ԱՄՆ-ում թղթադրամներ սկսել են թողարկվել 1797 թվականից։ Բայց վերջիններս տարբերվում էին միմյանցից իրենց արտաքին տեսքով: Դրա պատճառը յուրաքանչյուր նահանգի՝ սեփական թղթադրամներ թողարկելու հնարավորությունն էր։ Միայն 19-րդ դարի կեսերին են իշխանությունները ձեռնամուխ եղել այդ խնդրի լուծմանը և 1861 թվականին թողարկել են նույնատիպ դրամական միավորներ։ Հենց սկզբից տպագրողները պրագմատիկ են մոտեցել հարցին, պարզվել է, որ պահեստներում ամենաշատը կանաչ թանաքն է, և թղթադրամը տպել են այդ գույնով։ Ժողովրդի մեջ նոր դոլարներն անմիջապես ստացել են «greenbacks» անվանումը, որը թարգմանվում է որպես «կանաչ թիկունք», այդ անվանումը հաճախ օգտագործվում է նաև մեր ժամանակներում, չնայած ավելի գործածական է ավելի կարճ անվանումը՝ «կանաչ»: Հարկ է նշել, որ դոլարի արտաքին տեսքը անընդհատ փոխվել է։

Այն իր ծանոթ տեսքը ձեռք է բերել միայն 1928 թվականին, երբ Ռուսաստանից արտագաղթած նկարիչ Սերգեյ Մակրոնովսկին մշակել է դոլարի իր սեփական դիզայնը։ Նա սկսել է ամերիկյան մեծ քաղաքական գործիչներին նկարել թղթադրամների վրա։ Թղթադրամի վրա պատկերվել է նաև Միացյալ Նահանգների պետական զինանշանը՝ ձիթենու ճյուղով արծիվը և անավարտ բուրգը՝ Ամենատես աչքի գլխավորությամբ: Ներկայում դոլարների վրա արծիվը դեռևս լայնորեն օգտագործվում է, բայց բուրգը կարելի է տեսնել միայն մեկ դոլարանոց թղթադրամների վրա: Իսկ ամերիկյան դոլարի՝ մեզ ծանոթ առանձնահատուկ կանաչ գույնը ստեղծել է հայազգի Քրիստափոր (կամ Խաչատուր) Տեր–Սերոբյանը 1954 թ.-ին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ