Երևան, 21.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս». կամավոր Յուրիկ Սարգսյանն անմահացել է նոյեմբերի 6-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիկի մանկության տարիներն անցել են շատ անհոգ: Առույգ երեխա էր, աշխույժ, բայց ինչ-որ տեղ նաև համեստություն, ամոթխածություն ուներ: Իրեն ասում էի՝ Յուրա՛ ջան, ոնց որ դու աղջիկը լինես, Անին ու Արուսիկը՝ տղաները»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկության տարիներն է վերհիշում տիկին Կարինեն՝ Յուրիկի մայրիկը:

Տեղափոխվելով նրա դպրոցական տարիներ՝ ասում է՝ շատ ոգևորված է գնացել առաջին դասարան: «Սկսեց տառերը սովորել, շատ հետաքրքիր պատմություններ հուշ մնացին այդ օրերից: Շատ լավ եմ հիշում. դասագրքում տառ առ տառ կարդում էր կացին բառը, վերջում իրեն ասում էի՝ դե, Յուրի՛կ ջան, հիմա բառն ամբողջական ասա, արձագանքում էր՝ մա՛մ, տապոռ: Դպրոցում արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Երբ բառերը մոռանում էր, ասում էր՝ Հայաստան ասելիս ոտքերս թուլանում են: Իրեն ոնց հարմար էր, այնպես էր ասում: Հետո, իհարկե, տարիքի հետ սկսեց սովորել: Դպրոցում առաջադիմությամբ չէր փայլում, ոչ թե չէր կարողանում սովորել կամ չէր սիրում, այլ ծույլ էր, պարզապես չէր ուզում աշխատել: Ուսուցիչներին շատ էր սիրում, կգար տուն՝ պապա՛, պետք է դասասենյակը վերանորոգենք: Դպրոցում էլ, երբ նման խոսակցություն էր լինում, ասում էր՝ պապայիս կասեմ, տանը ունենք, կբերեմ, կվերանորոգենք: Աչքի էր ընկնում, վայելում էր իր ուսուցիչների սերն ու հարգանքը, մինչև հիմա էլ շատ մեծ ափսոսանքով ու սիրով են խոսում իր մասին: Իր առաջադիմությամբ չէր փայլում, բայց նաև չէր անտեսում դպրոցը, շրջապատը և ուսուցչական կոլեկտիվը»: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո Յուրիկը զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է Քարվաճառում:

«Ծառայության տարիները շատ լավ են անցել, ունի շնորհակալագրեր, օրինակելի զինվոր է եղել: Մեզ որևէ հարցում նեղություն տալ չի ցանկացել, եթե մենք ենք ցանկացել ինչ-որ բան իրեն ուղարկել, ընդդիմացել է՝ ես ամեն ինչ ունեմ: Շատ գոհ էր բանակային կյանքից, վստահաբար, նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի դժգոհել»: Զորացրվելուց հետո նա սկսել է աշխատել նախ՝ շինարարությունում, իսկ հետո՝ արհեստ սովորել, բնակարաններ էր վերանորոգում: «Աշխատանք ուներ, հոգում էր իր ընտանիքի մասին: Հետո արդեն նաև իր ընտանիքը կազմեց, երկու դուստր ունի: Շատ լավ հայր, ամուսին ու որդի էր: Յուրիկին ճանաչող յուրաքանչյուր մարդ իր մասին խոսելիս այս հատկանիշները կմատնանշի: Բայց երևի այս ամենից առավել իր մեջ գերակշռում էր սերը հայրենիքի հանդեպ: Եթե կանաչ խոտի վրայով երեխան անցներ, ասում էր՝ Սիլվի՛, Արմինե՛, խոտ է, ինչո՞ւ եք տրորում: Հայրենասեր էր, անգամ չափից շատ, երևի դա իմ «սխալ» դաստիարակությունից է, ես եմ իրեն այդպես դաստիարակել դեռ մանկությունից:

Երբեմն անգամ ինձ մեղադրում եմ դրա համար, բայց բան փոխել չեմ կարող»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Մեզ թվում էր, թե մի քանի օր կտևի, Ապրիլ յան պատերազմի նման, ոչ ոք չէր պատկերացնում, թե պատերազմն այսքան երկար է տևելու: Պատերազմի օրերն էին, ինձ աշխատանքի էր տանում, կանգնեց զինկոմիսարիատի բակում` մա՛մ, սպասի, հիմա գալիս եմ: Համարյա մի ժամ սպասեցի, զանգահարեցի իրեն՝ Յուրի՛կ, ուշանում եմ, արի ինձ աշխատանքի հասցրու: Ուրախ-ուրախ եկավ. «Կամավորագրվեցի, սպասում եմ, որ իմ հերթը գա, գնամ: Մենք ծառայած ենք, ամեն ինչ գիտենք, գնանք, որ երեխեքին մի բանով օգտակար լինենք»»: Հոկտեմբերի 22-ին Յուրիկը մեկնում է Արցախ: «Իրեն այդ ժամանակ տարան: Անընդհատ զանգահարում էր զինկոմիսարիատ, թե երբ է գնալու: Շատ ոգևորված գնաց: Իր վեց տարեկան աղջիկն ասաց՝ պա՛պ, մի գնա: «Սիլվի՛ ջան, որ ես չգնամ, ձեզ ո՞վ կպաշտպանի: Պապան պետք է գնա, կռվի, հաղթանակ բերի, որ դուք անհոգ մեծանաք»:

Էլ ի՞նչ իմանար, որ երեխաները ողջ կյանքում պետք է հոգսով մեծանան»: Յուրիկը զոհվել է նոյեմբերի 6-ին Շուշիում դիպուկահարի կրակոցից: «Ամենասկզբում իրենց տարել են Մարտունու Գիշի գյուղ, հետո տեղափոխել են Մոնթեաբերդ: Երբ զանգում էր, բնականաբար, տեղը հստակ չէր ասում, սկսում էր բացատրել, պատմել՝ մա՛մ, Մոնթե Մելքոնյանն առաջին համագումար նիստն այստեղ է անցկացրել, իր անունով գյուղ կա: Հետո անտառներում են եղել, երբ ֆոսֆորը սկսել են երկնքից թափել տղաների վրա, իրենք անտառներից դուրս են եկել: Իրենց խմբից միայն Յուրիկն է միացել երկրապահներին ու գնացել Շուշի: Տեսանյութերն ունենք»: Յուրիկը շուտ է տուն «վերադարձել»՝ հայրիկի ծննդյան օրը: «Զանգահարել էր քույրիկին՝ պապայի տորթը չկտրեք, անակնկալ գալու եմ: Նստեցինք ամբողջ գիշեր, ժամը 12-ն էլ անցավ, եռագույնի պատկերով տորթ էր, որին այդպես էլ մոտ չգնացի: Առավոտյան լուսադեմին պառկածս տեղից ճիչեր լսեցի: Արթնացա, աղջկաս ասացի՝ ոնց որ դիմացի շենքից երեխա կա զոհված, մաման գոռում էր: Ի՞նչ իմանայի, որ ամբողջ գիշեր հարևանները, բարեկամները մեր բակում հավաքված են եղել, գիտեին, որ դեպքը եղել է, իսկ մենք առավոտյան իմացանք»: Մայրիկն ասում է՝ երբ վերջին շրջանում տաքսի էր վարում, ծնողներին անվճար էին տանում Արցախ ու հետ բերում:

«Եթե Արցախը պետք է լիներ ուղղությունը, Յուրիկս պիտի լիներ վարորդը: Անգամ կատակում էր՝ ես իրենց գիդն եմ: Արցախի համար ուշքը գնում էր: Որ ասում են՝ հանուն Արցախի կյանքը կտար, նա հենց այդպես էլ վարվեց, հանուն Արցախի ամենաթանկը՝ կյանքը տվեց»: Տիկին Կարինեն հավելում է՝ հիմա կարևոր է տղաներին ապրեցնելը: «Երևանի 52 հիմնական դպրոցում տղաների փառքի անկյուն բացվեց: 44-օրյա պատերազմի ժամանակ Շենգավիթ համայնքը 16 զոհ է ունեցել: Զոհեր ենք ունեցել նաև նախորդ պատերազմների ժամանակ: Բակում հուշաքար ունենք տղաների նկարներով, դպրոցում դասասենյակներ անվանակոչվեցին նրանց անունով: Իրենց հիշատակը վառ պահելով, իրենց գործը շարունակելով՝ ապրում ենք: Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս: Մեր շենքի ճակատային մասում նրա խոսքերն են, որոնք միշտ կրկնում էր՝ ապրի՛ր հայրենիք, և ես կապրեմ քո մեջ: Միշտ ասում էր՝ որ հողը կանգուն լինի ոտքերիդ տակ, ուրեմն իմացիր, որ ապրում ես: Նույն ոգով իր երեխաներին էր դաստիարակում: Երբ իրեն ճանապարհելու օրն ասացի՝ Յո՛ւր, կլինի՞ չգնաս: «Մա՛մ, մյուս անգամ իմ մոտ հայրենասիրությունից չխոսես»: Միշտ ժպտում էր: Երբ տղաները եկել էին մարտի դաշտից, ասում էին՝ իր անունը դրել էինք Ժպիտ»:Իսկ հիմա ապրելու ուժ տալիս են Յուրայի երեխաները:

«Փոքրը հատկապես բնավորությամբ շատ նման է հայրիկին: Իր երեխաների մեջ եմ փնտրում իր դիմագծերը, անգամ մանկության հոտը զգում եմ երեխաներից: Նրանք են ինձ ուժ տալիս, որ կարողանամ ոտքի վրա կանգնել: Առաջնեկս էր, մարտ ամսվա ծնունդ էր, գարունն ուրախությունը լցրեց տունս, իսկ աշունը տերևաթափ արեց, կանաչ-կանաչ տարավ: Ո՞վ է տեսել տերևները կանաչ-կանաչ թափվեն ծառից: Երբ մենակ եմ, իր հետ զրուցում եմ, կարծես զգամ իր ներկայությունը, հարցեր եմ տալիս և ստանում եմ դրանց պատասխանները: Համարում եմ, որ նա տանն է, ինձ հետ»:

Հ. Գ. - Յուրիկ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրակին՝ հորդառատ անձրևով․ եղանակն՝ առաջիկա օրերին Տասնյակ հասցեներում լույս չի լինի «Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր». Ալիև Ավտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդին 3 օր շարունակ հանրապետության բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Երևան-Մոսկվա տոմսերը թանկացե՞լ են Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ «Գրեմիոյի» բրազիլահայ դարպասապահը տեղափոխվել է «Նոա» Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է 64-ամյա քաղաքացի է մահացել պայթյունի հետևանքով. ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մահացու հիվանդության է բռնկվել. ահազանգ Մահացածը քաղաքացիական անձ է․ ՊՆ-ն Կապանում տեղի ունեցած պայթյունի մասին Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ Ջուր չի լինի որոշ հասցեներում Ուկրաինայի չորս շրջաններում տագնապ է հայտարարվել Խոշոր հրդեհները պատել են Մոնտանայի անտառները (տեսանյութեր) Խոշոր ու ողբերգական վթար՝ Կոտայքում. բախվել են «Honda»-ն, «Mitsubishi»-ն ու «Kia»-ն, 1 զnh ու 2 վիրավnր կանԱդրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը. Ոսկան Սարգսյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի Փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից Թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է PKK-ի 19 գրոհայինի «Կանգնի՛ր, պետական սահման, մուտքն ու ելքն արգելվում է». սահմանային նոր ցուցանակ՝ Լոք կոչվող բարձունքի հատվածում Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը. Ոսկան Սարգսյան Որոշ փողոցներ փակ կլինեն Ինչ է տեղի ունեցել գիշերը Շարժման հայտարարությունը Մի շարք հասցեներում գազ չի լինի Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար․ իրազեկում Կոտայքում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. նոր մանրամասներ Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Շոլց Մետրոպոլիտենի հայտարարությունը Ռազմավարական խաղ, օր երկրորդ. «ՀայաՔվե»Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը․ Բլինկեն ՌԴ-ում առաջարկվող խստացումները կազդեն նաև հայերի վրա Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում չեն հանդիպի Հայաստանը հազիվ սկսել է աշխատել ԱՄՆ հանրապետականների հետ Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին մեքենայով 20 մետր քարշ տվել Զրույց ժողովրդի հետ. Մհեր ԱվետիսյանԽմիչք, որի ճշգրիտ բաղադրատոմսը ոչ ոք չգիտի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԻԼԻՍԻ). Ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան, սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը. «Փաստ»ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին Վթարային ջրանջատումներ հուլիսի 20-ին Քարվաճառում ական է պայթել․ վիրավnրներին oգնության եկածը նույնպես վնաuվածքներ է uտացել Փորձում են վերափոխել մեր ազգային այն նարատիվները, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին. «Փաստ»Ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած Սենսացիոն բացահայտում. Արցախի հանձնումից առաջ հանդիպել են Թուրքիայում Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է Ի՞նչ «խոր եզրակացություններ» կանի Ռուսաստանը. «Փաստ»