Yerevan, 15.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կստացվի, եթե գարեջուրը պատրաստվի առանց... գայլուկի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի յուրաքանչյուր սիրահար գիտի, թե ինչից է եփվում այդ հնագույն ըմպելիքը: Ջուրը, գայլուկը և գարու ածիկը այն ստանդարտ բաղադրիչներն են, որոնք հաստատվել են գերմանական օրենքներով դեռևս 1617-րդ դարերում: Սակայն քչերը կարող են պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էին եփում մինչ այդ օրենքների ու չափանիշների ընդունումը։ Նշենք, որ այն հեռավոր ժամանակներում մարդիկ եփում էին գրյույտ: Գրյույտը, խիստ ասած, նույն գարեջուրն է (նրա բաղադրատոմսը բավականին նման է գարեջրին), սակայն առանց գայլուկի։ Եվ հենց այստեղ է ամենահետաքրքիրը, քանի որ գայլուկի փոխարեն միջնադարյան եվրոպացիներն օգտագործում էին ամեն տեսակի խոտաբույսեր, հատապտուղներ և բնության այլ պարգևներ։ Հին վանական գրքերի հետազոտությունները ցույց են տալիս, որ գրյույտի որոշ բաղադրատոմսեր ներառել են մի քանի տասնյակ բաղադրիչների օգտագործում:

Հարկ է նշել, որ եվրոպացիները տարբերել են գրյույտն ու գարեջուրը։ Շատ շրջաններում գրյույտը կոչվում էր էլ, և հետագայում գարեջրի որոշ տեսակներ սկսեցին էլ կոչվել միայն այն ժամանակ, երբ գրյույտը մոռացության մատնվեց: Իսկ ինչի՞ց էր պատրաստված այդ ալկոհոլային ըմպելիքը: Այո՛, այն ամենից, ինչ կարելի էր գտնել Եվրոպայի այս կամ այն անկյունում` ճահճի մրտենուց, բորբոսից, որդանակից, անիսոնից, մշկընկույզից և շատ ավելի այլ բաներից: Ընդհանրապես, առկա էր հսկայական բազմազանություն։ Պետք է ասել, որ բաղադրիչների նման բազմազանությունը երբեմն այդ խմիչքը դարձնում էր շատ յուրահատուկ։ Բանն այն է, որ որոշ բաղադրիչներ այն օժտել են տոնիկ, աֆրոդիզիակ և թմրադեղային հատկություններով։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ընդունված էր, որ այն թնդությամբ նկատելիորեն ուժեղ էր գարեջրից և, ի տարբերություն ավանդական գարեջրի, բավականին քաղցր համ ուներ։ Այդ ըմպելիքի ազդեցության տակ գտնվող մարդիկ հաճախ անպարկեշտ գործողություններ են կատարել, ընկել հալ յուցինացիաների մեջ և, ընդհանրապես, զվարճացել իրենց ուզածի չափ:

Իմանալով այդ ըմպելիքի նման որակների մասին՝ շատերի գլխում տրամաբանական հարց կառաջանա. «Ինչպե՞ս պատահեց, որ դառը և, ճիշտն ասած, ձանձրալի գարեջուրը փոխարինեց գրյույտին»։ Պատմաբաններն այս հարցում ընդհանուր կարծիք չունեն։ Գրյույտը սկսել է անհետանալ ամենուր 16-րդ դարում, չնայած Եվրոպայի որոշ շրջաններում այն գոյատևել է մինչև 18-րդ դարի կեսերը: Վարկածներից մեկն ասում է, որ բողոքական ռեֆորմացիայի պատճառով է այն ենթարկվել զանգվածային հալածանքների, քանի որ այդ ըմպելիքը մարդկանց ստիպել է բավականին անկարգապահ լինել։ Ընտրելով գարեջրի և գրյույտի միջև՝ ընտրել են չարյաց փոքրագույնը, և գերմանացի միապետները, որոնք պաշտպանում էին բողոքականությունը, սկսել են ընդունել գարեջրի մասին հայտնի օրենքները։

Այնուամենայնիվ, արդարության համար հարկ է նշել, որ առաջին նման օրենքն ընդունվել է Ռեֆորմացիայի մեկնարկից մեկ տարի առաջ: Մեկ այլ վարկածի համաձայն, գայլուկ պարունակող գարեջուրն ավելի երկար էր պահվում, և այդ պատճառով էլ փոխարինել է իր նախորդին՝ զուտ տնտեսական պատճառներով։ Թեև, ամենայն հավանականությամբ, երկու գործոններն էլ դեր են խաղացել՝ և՛ կրոնականը, և՛ տնտեսականը: Այսօր այդ հնագույն սպիրտային ըմպելիքը շատ փոքր քանակությամբ արտադրվում է Եվրոպայի և Ամերիկայի որոշ փոքր գարեջրագործարանների կողմից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure