Երևան, 14.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ակադեմիական «փուչիկ»՝ քարոզչական մաստակներով սնվողների համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:

Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:

Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:

Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:

Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:

Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և 2 մարզերի նշված հասցեներում ջուր չի լինի Իշխանությունը պետական բուհերը կա՛մ կմիավորի, կա՛մ կփակի. Ատոմ Մխիթարյան Շվեդ գիտնականները մշակել են արևային մարտկոցների վերամշակման մեթոդՈ՞վ է պատասխան տալու իմ աղջկա՝ Լուլուի մահվան համար. Նատալյա Ռոտենբերգ Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Ուկրաինան հանածոների մասին նախագիծը տվել է ԱՄՆ-ին, փոխնախագահի հետ հանդիպումը հետաձգվել է Պետք է մեր հասարակությանը դուրս բերել թմբիրից. Դավիթ Սարգսյան Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի շքեղ ՏրնդեզըՏիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Պատասխանել եմ քաղաքացիներին հետաքրքրող շատ կարևոր հարցի․ Նաիրի Սարգսյան Նոր վարժական հավաքներ կհայտարարվեն․ ժամանակահատվածը նշվում է Լևոն Մ․-ն մահացել է «Դեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը Ձյուն, քամու ուժգնացում․ նվազագույն ջերմաստիճանը՝ -18 Նաիրի Սարգսյանը Գյումրի կգնա․ «Դեմ եմ հայտարարագրմանը» Ակնայում ականի պայթյունից բեռնատար է վնասվել Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Երևանի քաղաքապետարանն ուղևորների կողմից ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Կոստանյան5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Ի՞նչ է ակնարկում Գագիկ Սուրենյանը Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով «Ափսոսում եմ, բայց համերգին չեմ կարող մասնակցել ու երգել». Սոնա Ռուբենյան Արցախի անունը, դրոշն ինձ կյանք են տալիս․ Նազենի Հովհաննիսյան Գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդները ծեծել են հասակակից տղային և նրա 46-ամյա հորըՓոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության պետական ծրագրում Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան Շրջաների մեծ մասում սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում՝ նոր էսկալացիաների և նոր հարձակումների համար. ՀայաՔվեԵղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի Մոտ 6 ժամ ջուր չի լինի Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Խնայողությունների թալան. Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Բաքվում նոր բազմաթիվ պահանջներ են ներկայացրել Երեւանին Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել ԱՄՆ-ը ձգտում է ոչ թե բանակցությունների, այլ Իրանին հնազանդեցնելու. Փեզեշքիան Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա մեսենջերների օգտագործումը Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար 100 հազար խաղաղապահ է պետք. Զելենսկի Շոլցը գնահատել է Պուտինի և Թրամփի բանակցությունները Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի առանցքային մոլեկուլի առաջացման նոր մեխանիզմ ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին Լույս չի լինելուԳազի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (տեսանյութ). Թայվան