Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ». Սամվել Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անընդհատ արտագնա աշխատանքի էի մեկնում, իր մանկությունն էլ, կարծես, պատառիկներով տեսած լինեմ: Ինձ շատ էր սիրում»,-որդու մասին զրույցի ժամանակ ժպտում է հայրիկը:

Վստահաբար, հիշողություններով տեղափոխվում է նրա մանկություն և կյանքի երանելի օրեր: «Զանգահարում էր ինձ, ինչ-որ բան խնդրում և երբեք մերժում չէր ստանում՝ հեծանիվ, համակարգիչ, ամենալավը պետք է ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Ստեփանը՝ Սամվելի հայրիկը:

Նշում է՝ որդին բնավորությամբ շատ կշռադատող էր: «Միշտ երկար մտածում էր մի հարցի շուրջ, տարբերակները ծանր ու թեթև անում ու հետո նոր որոշում՝ անել այս բանը, թե ոչ: Արդյունքում էլ միշտ ճիշտ էր դուրս գալիս»: Սամվելը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Երեխաներից կրտսերն էր՝ քույր և եղբայր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: «Սովորելու հետ սեր չուներ: Ավելի շատ սիրում էր տեխնիկա՝ մեքենա, տրակտոր: Երկու տրակտոր ունեինք, մեքենա, որոնք Սամվելը 6-7-րդ դասարաններից արդեն սկսել էր օգտագործել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ընդունվել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, ռադիոտեխնիկա մասնագիտացումն ուսումնասիրել: Հայրիկը հիշում է՝ նախքան բանակ զորակոչվելը որդուն առաջարկեց միասին գնալ Ռուսաստան, մի քանի ամիս աշխատել, հետո կվերադառնային, Սամվելը բանակ կգնար: Սամվելի անձնագրի ժամկետի հետ ինչ-որ խնդիր է առաջանում, նա հայրիկի հետ չի կարողանում մեկնել:

«Մեծ տղաս չէր ծառայել, Սամվելն էլ բավականին ծանրաքաշ էր՝ մոտ 110-120 կիլոգրամ քաշ ուներ, բացի դա էլ, երբ բժշկական հանձնաժողովում ստուգումներ էր անցել, հետազոտությունների ժամանակ կասկածելի բան էին նկատել: Այդ պատճառով իր բանակ գնալը վեց ամսով հետաձգվեց: Մի օր էլ զանգեց՝ պա՛պ, գնում եմ ծանուցագիրս վերցնեմ, գնամ բանակ: Իրեն ասում էի, որ նման բան չանի: Ռուսաստանում էի աշխատում, մեզ լուրեր էին հասնում, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, խանութի տերը, որտեղից գնումներ էինք կատարում, ադրբեջանցի էր, պատմում էր, որ եղբայրը հազիվ փախել, եկել է իր մոտ: Իմ մեջ անհանգստություն կար, Սամվելին խնդրում էի, որ ոչ մի բան չնախաձեռնի, մինչև գամ, հասնեմ: Բայց, դե, կորոնայի շրջանն էր, ճանապարհները փակել էին, ոչինչ անել չէինք կարող: Սիրով գնաց ծառայության, անգամ ասաց՝ ծառայեմ, որ չասեն, թե Ստյոպի երկու տղերքն էլ չեն ծառայել»:

2020 թ.-ի օգոստոսի 1-ին Սամվելը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մեկ շաբաթ մնում է Ասկերանում, այնտեղից տեղափոխվում է Ստեփանակերտի Ցոր զորամասի հրետանային դիվիզիոն: Երկու ամսվա ծառայող էլ չէր Սամվելը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ինքն էր ինձ զանգում, Ռուսաստանում էի, չգիտեի, թե իրեն երբ հարմար կլինի: Հոկտեմբերի 4-ին զանգեց, խոսում էինք, զգում էի, որ ձայնը մի տեսակ է: Ասաց՝ մեր հաց բերող ավտոյին են խփել, տղերքը զոհվել են: Կրակոցներ էին լսվում: Հոկտեմբերի 6-ին էլ ենք զրուցել, հետո հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը: Կրակոցների ձայներ էի լսում, ասացի՝ Սա՛մ, ո՞ւր ես: «Բունկերում եմ, դու հաշվի, թե քանի կրակոց է»: Հետո էլ ասաց, որ իր պատվին են կրակում տղաները, այդ կերպ շնորհավորում իր ծննդյան օրը»: Հոկտեմբերի 9-ին Սամվելը վերջին անգամ հայրիկի հետ է զրուցել, հոկտեմբերի 10-ին թշնամին ֆիքսել է տղաների հեռախոսները, որոնք լիցքավորման էին դրված, ու հարվածել է:

«ՄՈԲ-ի տղաների հեռախոսներով էին տուն զանգահարում: Վերջին անգամ տուն զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է: Այդ օրվանից հետո արդեն զանգ չի եղել: Միայն մեկ տղա հոկտեմբերի 12-ին զանգել է հայրիկին, ասել, որ իրենց վիճակը լավ չէ, կապն անջատվել է, ու դրանից հետո սկսեցինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել զորքի հետ»: Հայրիկն ասում է՝ Ցորի հրետանավորների պատմությունը բոլորին է հայտնի, հիմա էլ գործը դատարանում է: Զրուցում ենք հայտնի պատմության մասին, թե ինչպես են տղաները չկրակելու հրաման ստացել, հիմա հարց է, թե ինչո՞ւ, հայտնի է այն, որ մեն-մենակ են մնացել թշնամու զորքի դիմաց, հրետանային զենքը փոխարինել են ինքնաձիգներով: Այդպես էլ օգնություն չստանալով՝ տղաներն անմահացել են: Շատ երկար տևեց նրանց «տունդարձի» ճանապարհը: Սամվելը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու տարածքում:

Սամվելն ընկերների հետ տուն է «վերադարձել» մեկ տարի անց: 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Ցորի ինը տղաների հոգեհանգստյան արարողությունն էր եկեղեցում, իսկ դեկտեմբերի 4-ին Սամվելն արդեն հայրենի Լանջիկում էր: Ստեփանն ասում է՝ որդին գյուղը շատ էր սիրում: «Մեծ ավտոտնակ էի սարքել, որ ցորեն ու գարի պահենք այդտեղ: Ասում էր՝ գամ, տանիքը կապենք, սա անենք, այն անենք, ներսում փոս փորենք, մեքենայի համար տեղ լինի, որ հարմար լինի մեքենայի վրա աշխատել: Այդ փոսը ես փորեցի միայն նրա համար, որ ինքն այդ գործը սկսել էր, ասացի՝ ավարտեմ: Մի կես մետր փորել էր, գնացել բանակ: Ես վերջացրեցի: Ասացի՝ թող իր ուզածով լինի»: Դժվար է հարցնել ապրելու ուժի մասին, դժվար է, որովհետև մեկ տարուց ավելի փնտրել որդուդ, փնտրել, սպասել, հուսալ, բայց, ավաղ...

Պարոն Ստեփանն ասում է՝ տեսանյութերում տեսել էր որդուն, կարծես քնած լիներ: «Այո, մտածում էի, որ գուցե հարվածել են, ընկել է, ուշաթափվել է: Ու սկսեցինք փնտրել իրեն: Մեկ տարի երկու ամսում թատերական դպրոց «ավարտեցի»: Գնում էի Երևան,Ղարաբաղ, գալիս էի տուն, ասում՝ հույս կա, այս կամ այն տեղանք են մտել, տղաներին չեն գտել, անգամ դեմքիս ժպիտ էի նկարում: Կարծես դերի մեջ լինեի: Հետո երեխեքին գտանք, երբ կնոջս ասացին, թե ինչ է եղել, կարծես իմ ուսերին մի մարդ նստած լիներ, որն իջավ: Թեթևացա»: Իսկ հիմա՝ ապրել հանուն Սամվելի, որ բոլորն իրեն ճանաչեն, որ բոլոր հնարավոր տեղերում հնչի Սամվելի անունը: «Երբ մի տեղ եմ գնում, միշտ Սամվելի մասին խոսում են, հիշում իրեն, ասում՝ մեր համար այսինչ բանն է արել: Հիմա բոլորի մեջ իմ երեխուն եմ փնտրում, զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ, բայց Սամվելի նմանը չկա»:

Հ. Գ. - Սամվել Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Լանջիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում թիվ 54 ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում«Քանի՞ կազմակերպության եք տուգանել, ճանապարհի նորոգումը դեռ չավարտված՝ քանդվում է». Դանիելյան (տեսանյութ) Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ 10 ժամ ջուր չի լինի «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունիԳարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 36 ժամ գազ չի լինիՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար. Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով Ո՞վ է օկուպացված Արցախում մաhացած 70-ամյա կինը Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելուՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Այս գիշեր ցրտահարություն է սպասվում Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է կյանքից զրկվել․ հայտնի է՝ ով է նա «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԿասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ Ձյուն է տեղում․ փակ ճանապարհ կա Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինՋրանջատումներ Երևանում և մարզերում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,97 դոլար Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՍիրուշոյի նոր տեսանյութը՝ Զաբելի մասնակցությամբՍյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ Պետդուման առաջարկել է օտարերկրացիների համար բազմակի օգտագործման էլեկտրոնային վիզաներ տրամադրել Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը Շահամիրյանների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Լույս չի լինելու Գազամատակարարման անջատումներ կլինեն Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է ռուսական ներխուժումից ի վեր․ ՄԱԿ Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Սրբազան COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար պատմական հնարավորություն է. եվրահանձնակատար Շմիթ