Yerevan, 20.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միջազգային առևտրային միջանցքների համար կոշտ աշխարհաքաղաքական պայքարի ազդարար՝ արտատարածաշրջանային լուրջ խաղացողների ներգրավմամբ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «ԱՄՆ-ը մոտենում է Կենտրոնական Ասիային. ինչո՞ւ է արտերկրից «միջանցքային» գնացել Բաքու» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հերթական անգամ այցելել է Բաքու և բանակցություններ վարել հանրապետության ղեկավարության հետ։ Նախկինում նա նմանատիպ այցով եղել էր նաև Հայաստանում ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։ Ամերիկացիների մաքոքային դիվանագիտության պաշտոնական պատճառը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Միացյալ Նահանգների միակողմանիորեն հայտարարված միջնորդական առաքելությունն է։

Իսկ իրականում Օ’Բրայենը ներկայացրել է Վաշինգտոնի նոր նախաձեռնությունը, այն է՝ վերակազմավորել աշխարհաքաղաքական տարածքը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում: Բաքվում մամուլի ասուլիսում նա կրկնել է այն, ինչ նախկինում քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ: «Մենք շատ պարզ ենք նախագահ Ալիևի հետ, եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Այդ բոլոր երկրները ներկայում արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, և որպեսզի նրանք այլ ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը՝ պոտենցիալ առումով շատ ավելի մեծ երթևեկությամբ երթուղին, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»,- հայտարարել է Օ’Բրայենը:

Այստեղ խոսքը, ավելի կոնկրետ ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այն Հայաստանի տարածքով անցնում է դեպի Նախիջևան և Թուրքիա, այսինքն՝ տեղավորվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մեջ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անունով, և որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով ու նրա սահմաններից դուրս, և ունի վերջնակետ եվրոպական երկրներում։ Բայց այստեղ անմիջապես առաջանում է աշխարհաքաղաքական սուր ինտրիգ։ Փաստն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո Իլհամ Ալիևը ակտիվորեն լոբբինգ է իրականացնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար և նույնիսկ սկսել է տրանսպորտային հաղորդակցությունները հասցնել Հայաստանի հետ սահմանին։

Բայց Երևանը չի ընդունում Բաքվի առաջարկը, առաջ դրան դեմ էր նաև Վաշինգտոնը։ Նախկինում ԱՄՆ-ը նաև չի աջակցել Բաքու-ԹբիլիսիԿարս երկաթուղու կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանը։ Եվ հանկարծ նման շրջադարձ: Ինչպես գրում են փորձագետները, «ԱՄՆ-ը սկսել է շտապեցնել Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցը լուծելու համար»՝ դա կապելով կողմերի միջև արագացված խաղաղության հասնելու հնարավորության հետ։ Միևնույն ժամանակ, Բաքուն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հունիսի 12-ին Եվրահանձնաժողովը և Ղազախստանը համատեղ Աստանայում բացել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համակարգող պլատֆորմը, որը նպատակ ունի Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքը» «արդյունավետ, մրցակցային և կայուն առևտրային երթուղի» դարձնել:

Արևմտյան փորձագետները Ղազախստանն են նշում որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ՝ կապելով այն Ադրբեջանի տարանցիկ գործառույթի հետ։ Հենց Ղազախստան-Ադրբեջան կապն է հանդիսանում «Միջին միջանցքի» մերձկասպյան հատվածի իրագործելիության բանալին (տարեկան ավելի քան 1 միլիոն կոնտեյներ է Ադրբեջանի տարածքով տեղափոխվում Վրաստան): Հիմա ԱՄՆ-ն է փորձում խաղի մեջ մտնել։

Նրանք փորձում են ապահովել այն, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ոչ թե Ռուսաստանով ու Չինաստանով լինի, այլ այլընտրանքային ուղիներով։ Եվ դա այն դեպքում, երբ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներն իրենց ապրանքներն արտահանում են հիմնականում Չինաստան և Ռուսաստան, այլ ոչ թե այլ երկրներ։ Իսկ «Միջին միջանցքն» ինքնին մեծապես նախատեսված է Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունների համար։ Այս ամենը ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի հետ։ Առաջին հերթին՝ նրանք մտադիր են խախտել ուժերի հավասարակշռությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև Կենտրոնական Ասիայում։ Երկրորդ հերթին՝ արգելափակել չինական նախագիծը և «Միջին միջանցքով» արտահանել միայն բնական պաշարներ Կենտրոնական Ասիայից։

Կենտրոնական Ասիայի հետ Վաշինգտոնի առևտրի ծավալը ներկայում փոքր է, բայց եթե այս նախագիծն աշխատի, ապա ԱՄՆ-ի և այդ տարածաշրջանի միջև առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև կաճի Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև երթուղային ինտեգրման կարևորությունը: Հետևաբար, Օ’Բրայենի առաքելությունն Անդրկովկասում կարող է դառնալ միջազգային առևտրային միջանցքների համար կոշտ աշխարհաքաղաքական պայքարի ազդարար՝ արտատարածաշրջանային լուրջ խաղացողների ներգրավմամբ։ Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չինաստանի համար արդեն գնալով դժվարանում է Ռուսաստանով ապրանքներ տեղափոխել դեպի Եվրոպա, և նա ստիպված է դիվերսիֆիկացնել ռիսկերը։

Բայց կարելի է կանխատեսել, որ դա անելը Անդրկովկասով ևս հեռու է անվտանգ լինելուց: Ուստի, Չինաստանի համար խնդրահարույց է մնում Կասպից ծովով ուղիղ ճանապարհը դեպի Վրաստան կամ Թուրքիա, ապա և Եվրոպա։ Այսինքն, մրցակցությունը նույնիսկ Ռուսաստանին շրջանցող առևտրային միջանցքների միջև անխուսափելիորեն կմեծանա։ Իհարկե, «Միջին միջանցքի» ներուժի գիտակցումը կարող է փոխակերպել առևտուրն ամբողջ Եվրասիայում, բայց նաև խթանել մեծ ցնցումներ՝ հղի ռազմական սրացման բռնկումներով։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, «Միջին միջանցքն» առայժմ կմնա ընդամենը տարածաշրջանային թղթային պլան, չնայած այն փոխկապակցված է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքային նախագծի տրանսպորտային ցանցի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights